Մովսես Խորենացին իր գրած «Հայոց պատմության» մեջ Տորք Անգեղին ներկայացնում է բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, մեծ ուժի տեր հսկա, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Հարձակվել է թշնամու նավերի վրա, ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները շպրտվել:
Անգղ անունը բացատրում են կամ որպես այն կրողի տգեղությունից ծագող, կամ էլ անգղ թռչունի հետ են կապում:
Տորք Անգեղը՝ հայոց բարձր լեռների հսկան, որի ծագումը Հայկի սերնդից է սկսվում, երբեք հասարակ մարդու նման չէր: Ահռելի էր նա և այնքան ուժեղ, որ հիսուն գոմեշի չափ էր նրա ուժը: Նա մի հովիվ էր, բայց ոչ հասարակ: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս. կարծելով, թե նա էլ է գազան: Տորք Անգեղը չէր գործածում ո՜չ թուր և ո՜չ նետ, միայն իր տեսքով էր ազդում: Բայց երբ թշնամին երես էր առնում, նա այն ժամանակ դիմում էր ուժին: Գարունը Տորքին տխրություն բերեց: Օրեր, գիշերներ թափառում էր նա. տխուր աչքերով արևին նայում: Աստղիկ աստվածուհին վերևից տեսավ նրան ու մոտ եկավ:
— Աս՛ա ինձ, եղբա՛յր,- ասաց Աստղիկը,- ինչո՞ւ են խոնավ աչքերդ անհուն:
— Ո՛վ, Դիցուհի՜: Միայն ես եմ անսեր, մենակ՝ աշխարհում: Եվ ո՞վ կսիրի ինձ:
— Մի՜ հուսահատվիր, մեծ հսկա՜: Դու սե՞ր ես փնտրում. նա քեզ է սպասում՝ Հայկանուշը:
Տորքը քուն մտավ ու տեսավ նրան իր երազի մեջ: Նա գեղեցիկ էր և շատ նազելի: Տորքն արծվի նման թռչում է առաջ՝ աղբյուրի դիմաց մի բերդ էր կանգնած: Տորքը դռները բախեց: Բախում է, բայց չեն բացում: Երկաթե դուռը հսկան կոտրեց: Չքնաղ օրիորդը մոտեցավ և, իբր ինքն իրեն, այսպես ասաց.
— Եթե այդպես է, ուրեմն գնա և բեր ինձ համար քսան գերի հսկա:
Տորքը գնաց հսկաների մոտ ու ամեն ինչ պատմեց: Եվ հսկաները երգով ու պարով ճանապարհ ընկան: Երբ Հայկանուշը աղմուկը լսեց, տնից իսկույն դուրս եկավ, գնաց ընդառաջ: Նա տեսավ Տորքին հսկաների հետ, որոնք գերի էին, բայց երգում ու պարում էին: Եվ Հայկանուշը զարմացավ, քանի որ նա գերի էր ուզել, այլ ոչ երգ ու պար: Հսկաների նահապետն էլ Հայկանուշինասաց, որ շատ ավելի լավ է, երբ սիրելին ուժի փոխարեն ցույց տա սեր: Եվ Հայկանուշը գլուխը կախեց ու համաձայնություն տվեց առանց մենամարտի:—Ես կհրամայե՜մ,- ասաց ծերուկը,- որ մեր օրենքով մրցեք իրար հետ, բայց… սիրո զենքով:Եվ կաղնի պսակներն առավ ծերունին, օրհնելով դրեց երկուսի գլխին…ՈՒ ամուսնացրեց:
Պատասխանի՛ր հետևյալ հարցերին
- Ինչու՞ էին այս դյուցազունին անվանում Անգեղ, որտեղի՞ց էր նա ծագում:
Անգղ անունը բացատրում են կամ որպես այն կրողի տգեղությունից ծագող, կամ էլ անգղ թռչունի հետ են կապում:
- Ո՞վ էր Մովսես Խորենացին, ի՞նչ կապ ուներ Տորք Անգեղի հետ:
Նա պատմիչ էր:
- Տորք Անգեղին ո՞ր աստվածուհին է օգնում:
Աստղիկ աստվածուհի
- Ի՞նչ է նշանակում դյուցազու՞ն, գիտեք այդպիսի մեկին:
Դյուցազուն նշանակում է քաջ և ուժեղ մարդ :Վահագն