Հայաստանի ջրամբարներ

   Լեռնային գետի հոսքը կարգավորելու, հալոցքաջրերն ու անձրևաջրերը ոռոգման նպատակով կուտակելու, էներգետիկ կարիքները հոգալու և չորային միկրոկլիմայական պայմանները մեղմացնելու համար Հայաստանում կառուցվել է շուրջ 80 ջրամբար՝ 988 միլիոն մ3 ընդհանուր մակերեսով։ Հայաստանի տարածքում ամենամեծ ջրամբարը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 միլիոն մ3 մակերեսով։ Այս ջրամբարները օգտագործվում են ոռոգման, էներգետիկայի, ձկնաբուծական և բուժական նշանակություններով։

Արագածոտնի մարզ

Արարատի մարզ

Արմավիրի մարզ

Գեղարքունիքի մարզ

Երևան

  • Երևանյան լիճ
  • Վարդավառի լիճ

Լոռու մարզ

Կոտայքի մարզ

  • Մարմարիկի ջրամբարը
  • Աղբյուրակի ջրամբար

Շիրակի մարզ

Ախուրյանի ջրամբար

  • Սառնաղբյուրի ջրամբարը
  • Կառնուտի ջրամբար
  • Կապսի ջրամբար
  • Արփի լճի ջրամբար

Սյունիքի մարզ

Սպանդարյանի ջրամբար

Վայոց ձոր

Կեչուտի ջրամբար

Տավուշի մարզ

  • Ջողասի ջրամբար
  • Տավուշի ջրամբար

Արցախ

Մարտակերտի շրջան

Հայաստանի ջրվեժներ

Ջրվեժ ասելով հասկանում ենք բարձրությունից սրընթաց կերպով ցած թափվող ջրի հոսանքը:

Ունենալով լեռնային բնույթ՝ ՀՀ տարածքով հոսաղ գետերի անկումը բավականին մեծ է, որն էլ նպաստում է ջրվեժների առաջացմանը:

Հայաստանում կան և՛ սահանքային և՛ գահավիժող ջրվեժներ: Սահանքային ջրվեժներից ամենաբարձրը Ջերմուկի ջրվեժն է (68 մ), իսկ գահավիժող ամենաբարձրերից և ամենաջրառատներից է Թռչկանի ջրվեժը (23 մ): Հայաստանում հայտնի է նաև Լիճքի ջրվեժների կասկադը: Կան նաև բազմաթիվ ժամանակավոր հոսք ունեցող ջրվեժներ, որոնք գործում են տեղումնառատ եղանակներին, հիմնականում գարնանը և աշնանը:

Անվերջ բացահայտվող Հայաստանում օր-օրի փորձում ենք բացահայտել և ներկայացնել հանրությանը  այն ջրվեժները, որոնք դեռևս գրականության մեջ ներառված չեն:

Ջերմուկի ջրվեժ

Ջրվեժ բնության ջրաերկրաբանական հուշարձան ՀՀ Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքում` Արփա գետի աջակողմյան Ջերմուկ վտակի  վրա։ Սկզբնավորվում է աղբյուրներից, մոտ 68 մ բարձրությունից 3 գմբեթաձև դարավանդներով  թափվում Արփա գետ։ Ջրվեժի մասին կա մի հետաքրքիր ավանդություն, իբրև ջրվեժի վերևի հատվածում, ուղղաձիգ ժայռերի վրա գտնվում էր մի իշխանի ամրոց, որն ուներ շատ գեղեցիկ դուստր, նրա ձեռքը խնդրելու էին գալիս աշխարհի տարբեր ծայրերից:  Գեղեցկուհին մերժում էր բոլորին,  քանի որ նրա սիրտը պատկանում էր քաջարի  ու գեղեցիկ մի երիտասարդի` հովվի որդուն: Աղջիկն ամեն օր կեսգիշերից հետո, իր ննջարանի լուսամուտից ձորն էր նետում մի երկար պարան, որով հովվի որդին խորը կիրճից բարձրանում էր իր մոտ: Երբ օրերից մի օր իշխանը գտնում է պարանը, նրա համար ամեն ինչ պարզ է դառնում: Զայրույթի պահին հայրը անիծում է աղջկան ասելով. «Եթե մեկ էլ հանդիպես հովվի որդուն, ջրահարս դառնաս ու երբեք ջրից դուրս չգաս»: Աղջիկը հերթական հանդիպման ժամանակ, որպեսզի սիրեցյալին օգնի բարձրանալ իր դղյակը,  պարանի փոխարեն ժայռի բարձունքից կախում է իր երկար վարսերը: Սակայն նույն ակնթարթին իրականանում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են  ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Ջերմուկի ջրվեժ

Շաքիի ջրվեժ

Բնության ջրաերկրաբանական հուշարձաններից մեկն է Շաքիի ջրվեժը: Գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Շաքի գետի վրա: Գետը Որոտանի վտակներից մեկն է: Ջրվեժի բարձրությունը 18 մետր է: Հայաստանի ամենասիրված վայրերից է զբոսաշրջիկների համար: Ջրվեժի անվան հետ կապված մի գեղեցիկ առասպել կա: Շաքին մի գեղեցիկ աղջիկ է եղել, նա այնքան գեղեցիկ է եղել, որ նրա գեղեցկությանը չի դիմացել մեր երկիրը նվաճելու եկած արաբ զավթիչներից մեկը, սիրահարվել է Շաքիին: Զավթիչը  հրամայել է աղջկան գալ իր մոտ, Շաքին էլ չի հնազանդվել ու իրեն նետել է բարձունքից ցած: Այդ պահին նրա հագուստի ճերմակ փեշերը տարածվել են ու դարձել ջրվեժ: Ջրի հիմնական մասն օգտագործվում է Շաքիի հիդրոէլեկտրակայանում, ինչը ջրվեժից հսկայական ջուր է խլում և հնարավորություն չի տալիս նրան փայլել իր ողջ շքեղությամբ:

Շաքիի ջրվեժ

Թռչկանի ջրվեժ

Թռչկանի ջրվեժը գտնվում է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի սահմանին, Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա:  Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից: Ունի 29 կմ երկարություն, ջրահավաք ավազանը 192 ք կմ է: Բազումի լեռնաշղթայի միջլեռնային հովտով հոսում է արևելք: Սնվում է հիմնականում հալոցքներով: Մարտից հունիս ամիսներին վարարում է: Գետի միջին հոսանքում մինչև խորը և նեղ կիրճի մեջ մտնելը առաջացնում Թռչկան ջրվեժը, որը հայտնի է նաև Չիչկանի ջրվեժ կամ Թռչկան ջուր անվամբ: Ջրվեժի բարձրությունը 23 մետր է: Թռչկանի ջրվեժը 2008-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, իսկ 2011-ից տարածքը սահմանվել է հատուկ պահպանվող գոտի:

Թռչկան

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագածի լանջին՝ Քասաղ գետի Գեղարոտ վտակի վրա, ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա: Գտնվում է Արագած գյուղից 12 կմ հեռավորության վրա: Ձմեռը սառչում է, իսկ ամռանը սառնորակ ջրերը գահավիժում են մոտ 17 մետր բարձրությունից: Շատ նման է Թռչկան ջրվեժին: Ընդգրկված է ՀՀ բնության ջրագրական հուշարձանների ցանկում:

Գեղարոտի ջրվեժ

Նարեի ջրվեժ

(անվանումը ոչ պաշտոնական չէ) – ջրվեժ Արարատի մարզում, բարձրությունը 7 մ, Արածո գետի ձախ վտակի վրա: Ջրվեժի անվանումը մինչև վերջին տարիները գրականության մեջ հիշատակված չէ: Հայկական Աշխարհագրական նախագծի անդամները Դժոխաձորում տուրիստական  երթուղիների ուսումնասիրման ժամանակ ջրվեժին կոչել են՝ Նարեի ջրվեժ:

Նարեի ջրվեժ

Քարավազի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի աջակողմյան վտակ Քարավազի վրա, Կարմրաշեն գյուղից 2 կմ արևելք:

Քարավազի ջրվեժ

Հերհերի ջրվեժ

Գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Հերհեր գետի վրա, համանուն գյուղից  5 կմ հյուսիս:

Հերհերի ջրվեժ

Աղջոց ջրվեժներ (Խոսրովի ջրվեժներ)

4 ջրվեժները գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքում, որոնցից 2-ին ժողովուրդն անվանում է հին հեթանոսական աստվածների անուններով՝ Վահագնի և Աստղիկի ջրվեժ:

Վահագնի ջրվեժ / Աղջոց

Խաչաղբյուրի կամ Լաստիվերի ջրվեժ

Գտնվում է Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետի վրա:

Խաչաղբյուրի ջրվեժ

Լիճքի ջրվեժներ

Ջրվեժների կասկադ Սյունիքի մարզում, Մեղրի գետի վրա:

Լիճքի ջրվեժներ

Աղվանի ջրվեժ  — Սյունիքի մարզ, Մեղրի գետի ձախ վտակ Մալև գետակի վրա, լքված Մալև գյուղից0 կմ հվ-արլ

Վարդանիձորի ջրվեժ — Սյունիքի մարզ, Վարդանիձոր գյուղից5 կմ հս-արմ, Բերդաքար գետի Վարդանիձոր վտակի վրա

Պառավաձորի ջրվեժ  — Սյունիքի մարզ, Բերդաքար գետի ձախակողմյան վտակի վրա, Վարդանիձոր գյուղից 3 կմ հս

Գետիկվանքի ջրվեժ— Վայոց ձորի մարզ, Եղեգիս գետի աջակողմյան վտակի վրա, Վարդահովիտ գյուղից 5 կմ արմ

Ամասիայի ջրվեժ  — Շիրակի մարզ, Ախուրյան գետի աջակողմյան վտակի վրա, համանուն գյուղից արլ

Որոտանի ջրվեժ — Սյունիքի մարզում, Որոտան գետի վրա, բարձրությունը 6 մ,

Կապուտջուղի ջրվեժներ — Սյունիքի մարզ, Քաջարան քաղաքից 10 կմ արմ, Կապուտջուղ գետակի վրա

Շինուհայր ջրվեժ — Սյունիքի մարզ, Որոտան գետի ձախ կողմում, Հին Շինուհայրից 5 կմ հս-արմ

Շառաչ ջրվեժ — ջրվեժ Տավուշի մարզում,  գտնվում է Խնձորուտ գետի վրա է գտնվում (Բայղուշի ձորում), ջրերը գահավիժում են 15 մ բարձրությունից

Հայաստանի լճերը

ՀՀ-ն աչքի է ընկնում լճերի գենետիկական բազմազանությամբ, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: ՀՀ տարածքում կա մոտ 90 լիճ ու լճակ, որոնցից բոլորը քաղցրահամ են, իսկ ծագմամբ բազմազան: Տարածքը հարուստ է հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագման լճերով:

Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որը ունի տեկտոնահրաբխային ծագում:

Սևանա լիճ

Լիճը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում,  ծովի մակարդակից  շուրջ 1900 մ բարձրության վրա: Շրջապատված է հս-արմ-ից` Փամբակի, հս-արլ-ից` Սևանի, արլ-ից` Արևելյան Սևանի, արմ-ից` Գեղամա, հվ-ից` Վարդենիսի լեռներով: Արտանիշի և Նորատուսի թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 կմ2 , միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82:

Սևան ազգային պարկ

Ալ լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի և Քաշաթաղի սահմանագլխին, Հեղգաց սարավանդի կենտրոնական մասում, 2947 մ բարձրության վրա, Սառնակունք գյուղից հս-արլ.: Մակերեսը` 53 հա, միջին խորությունը` 1,88 մ:

Ալ լիճ

 

Արտավանի լիճ (Ալլլիճ)

Լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հս-արլ.: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա: Լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է, նման է աշխարհի քարտեզին:

Արտավանի լիճը

Ակնա լիճ

Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակարդակից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 կմ2 , խորությունը` մինչև 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։

Ակնա լիճն ու Գեղամա լեռները

Ամբերդալիճ

Լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան մերձկատարային սարավանդի հս-արմ. մասում: Բարձրությունը՝ 3220 մ, երկարությունը՝ 150 մ, լայնությունը՝ 148 մ, մակերեսը՝ 0.17 կմ², ջրի ծավալը՝ 11700 մ³, խորությունը՝ 1.7 մ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ջուրը մաքուր է ու անուշահամ, օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար։ Լճի ափին է գտնվում  Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։

Ապրեի լիճ

Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Լեռնանիստ գյուղից 6 կմ հվ-արլ., Կլոր-Թառ լեռան հս-արմ. լանջին: Բարձրությունը ծովի մակարդակից` 2250 մ, մակերեսը` 0,6 հա:

Արփի լիճ

Նախկինում լիճ, այժմ՝ ջրամբար Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ:

Բազմալիճք

Լիճը գտնվում է  Կոտայքի մարզում, Գեղամա  լեռների արմ. մասում, Սևաբերդ  գյուղից 8 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից 3066 մ, մակերեսը` 2 հա:

Բերդալիճ

Լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Ծղուկ գյուղից 10 կմ հս-արլ., ծովի մակարդակից 3020 մ բարձրության վրա: Մակերեսը` 5 հա:

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Լճակը գտնվում է Արարատի  մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ  սարավանդի արմ. մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արլ.: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:

Վիշապալիճ (Վանքի լիճ)

Գոշի լիճ

Լճակը գտնվում է Տավուշի  մարզում, Արեգունի  լեռների հս. լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հս-արմ.: Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:

Գոշի լիճ

Լայնաձոր լիճ

Լճակը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արլ. լանջին, Ծաղկաշեն գյուղից  5,5 կմ հվ-արլ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2640 մ, մակերեսը` 1,2 հա:

Լեսինգի լիճ

Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հս-արլ. լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ.: Մա- կերեսը` 1,6 հա, առավելագույն խո- րությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։

Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգ

Լուսնալիճ

Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Սևաբերդ գյուղից 6 կմ արլ: Բարձրությունը ծովի մակարդակից` 3000 մ, մակերեսը` 0,7 հա:

Խոտի լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Շինուհայրի սարավանդում, Խոտ գյուղից 3 կմ հս-արմ., ծովի մակարդակից  1540մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:

Ծաղկարի լիճ

Լիճը գտնվում  է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հվ-արմ., ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:

Ծաղկարի լիճ

Ծանծաղ լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Սյունիքի  բարձրավանդակում, Գորիս քաղաքից 2 կմ արմ., ծովի մակարդակից 1658 մ բարձրության վրա: Մակերեսը` 5 հա:

Կապի լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնահամակարգի կենտրոնական մասում, Զոհաջրի աջափնյակում, Թասիկ գյուղից 1 կմ արմ.: Ծովի մակարդակց 1828 մ բարձրության վրա, մակերեսը` 0,6 հա:

Կապուտան լիճ

Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:

Կապուտան / Գոգի/ լիճ

Կապտաչ լիճ

Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հվ. լանջին, Լիճք գյուղից 8 կմ արմ.: Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ:

Կապտաչ լիճ

 

Կարմրակ լիճ

Լիճը գտնվում է Արարատի մարզում, Գեղամա լեռների հվ. մասի արմ. լանջին, Վեդի գետի աջափնյակում, ծովի մակարդակից 2350 մ բարձրության վրա: Մակերեսը` 4 հա:

Կեռլիճ

Լճակը գտնվում է Լոռու մարզում, Փամ- բակի լեռների հս. լանջերին, Հարթա- գյուղից 2,5 կմ հվ-արմ., ծովի մակարդակից 2120 մ բարձրության վրա, մակերեսը` 1 հա:

Հայկալիճ

Լճակը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արլ. լանջին, Ծաղկաշեն գյուղից 6 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2675 մ, մակերեսը` 0,6 հա:

Մեծամոր լիճ

Լիճը գտնվում է Արմավիրի մարզում, Ակնալիճ գյուղից 1 կմ հվ-արլ., ծովի մակարդակից 853 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,07 կմ2 , խորությունը` մինչև 9,4 մ:

Ճանուտ լիճ

Լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ-ի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Սև լճի արլ. մասում, ծովի մակարդակից 2660 մ բարձրության վրա: Մակերեսը` 30 հա:

 

Մարգալիճ

Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վայքի լեռների հս. լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ, մակերեսը` 1 հա:

Շաքրոյի լիճ

Լիճը գտնվում է Շիրակի  մարզում, Արդենիս գյուղից արմ., ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,1 կմ2 :

Ոսկելիճ

Լիճը գտնվում է Սյունիքի  մարզում, Զանգեզուրի  լեռներում, Սալվարդ գյուղից 4,5 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2385 մ, մակերեսը` 6 հա:

Չամանկուտ լիճ

Լիճը գտնվում է Կոտայքի  մարզում, Լեռնանիստ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, մակերեսը` 1,3 հա:

Պարզ լիճ

Լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի  լեռների հս-արմ. անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ  կմ2 , միջին խորությունը` 7 մ:

Պելելիկ

Լճակը գտնվում է Սյունիքի  մարզում, Զանգեզուրի  լեռնահամակարգում, Գլխատուն լեռան հս. լանջին:  Ծովի  մակարդակից 2358 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,5 հա:

Պղտոր լիճ

Լիճը գտնվում է Արարատի մարզում, Գեղամա լեռների հվ-արմ. մասում, Մանկուկ գետի վերին հոսանքի շրջանում, Ուրցաձոր գյուղից 20 կմ հս-արլ.:

Սագերի լիճ 

Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. լանջերին,Գեղարդ գյուղից 4 կմ հս., ծովի մակարդակից 2230 մ բարձրություն վրա: Մակերեսը` 8 հա:

Սև լիճ և Սագի լիճ

Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Գորիս քաղաքից հս-արմ., ծովի մակարդակից 2658 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,6 կմ2:

Սագի լիճը գտնվում է Սև լճի մոտ:

Սև լիճ

Սևակն

Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գենուտ լեռան հս. լանջին, Զանգակատուն գյուղից 1,5 կմ հվ-արլ.:

Սևլիճ

Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռնահամակարգում, Աղբերք գետի աջափնյակում, Աղնջաձոր գյուղից 4,5 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2280 մ, մակերեսը` 1,2 հա:

Սևտիրոջ լիճ

Լճակը գտնվում է Սյունիքի մարզում, Սյունիքի բարձրավանդակում, Ծղուկի լեռների հս-արմ. մասում: Ծովի մակարդակից 3098 մ բարձրության վրա: Մակերեսը` 2,2 հա:

Սրբալիճ

Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վայքի լեռների հս. լանջերին, Մարտիրոս գյուղից 1 կմ արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 1950 մ, մակերեսը` 1,2 հա:

Տզրուկածով

Լիճը գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ձախափնյակում, Հովք գյուղի հս. մասում: Բարձրությունը ծովի մակարդակից` 1300 մ, մակերեսը` 0,2 հա:

Ումրոյ լիճ

Լիճը գտնվում է Արագածոտնի  մարզում, Արագածի արլ. լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:

Քարի լիճ

Լիճը գտնվում է Արագածոտնի մարզում,  Արագած լեռան հվ. կատարային մասում, ծովի մակարդակից  3185 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 քկմ:

Քարի լիճ

Քոշանց

Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռնահամակարգում, Մկնասար լեռան հս-արլ. լանջին, Աղնջաձոր գյուղից 5 կմ արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2250 մ, մակերեսը` 1,2 հա:

Հորսի լիճ ջրամբար

Լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Քարկատարի լեռներում:

Հորսի լիճ

Հայաստանի գետերը

Հայաստանի Հանրապետության ջրային հաշվեկշռում մուտքի տարեկան քանակը 18.5 միլիարդ մ խորանարդ է, որի կեսից ավելին գոլորշիանում է։ Մնում է 7.1 միլիարդ մ խորանարդ, որի մի մասը վերածվում է մակերեսային հոսքի՝ գետակների, գետերի, կուտակվում է լճերում։ Մուտք գործող ջրերի ավելի փոքր մասը ներծծվում է հողի մեջ և առաջացնում ստորերկրյա հոսք։ Հայաստանի հանրապետության գետերը պատկանում են Արաքսի և Կուրի ավազաններին, համապատասխանաբար 76 և 24 տոկոսներով։ Հայաստանի նշանակալի գետերն են.

  • Ախուրյան – 186 կմ, սկիզբ է առնում Արփի լճից։
  • Մեծամոր – կարճ (40 կմ), բայց հանրապետությունում ամենաջրառատ գետն է։
  • Քասախ – Մեծամորի ձախակողմյան խոշոր վտակն է, սկիզբ է առնում Արագած և Փամբակ լեռների լանջերից։
  • Հրազդան – 141 կմ, սկիզբ է առնում Սևանա լճից։
  • Արփա – հոսում է նեղ կիրճով, տեղ-տեղ ընդմիջվում է գոգավորություններով և հատելով ՀՀ պետական սահմանը՝ Արաքսի մեջ է թափվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
  • Որոտան – Զանգեզուրի ամենամեծ գետն է (178 կմ), հովտի խորությունը տեղ-տեղ հասնում է մի քանի հարյուր մետրի։
  • Դեբեդ – 178 կմ, որը կազմավորվում է Փամբակ և Ձորագետ գետերի միախառնումից։

Հայտնի են նաև Ողջին, Մեղրիգետը, Աղստևը, Գետիկը և Ոսկեպարը։

Դասարանական աշխատանք

1. Արտահայտիր մետրով
5կմ=5000
23կմ235մ=23235
400կմ4մ =40040
2. Արտահայտիր դեցիմետրով
5մ4դմ =54
3կմ =300
4կմ6մ7դմ =467
3. Արտահայտիր սանտիմետրով
5մ =500
4մ5դմ6սմ =456
35դմ =350
4. Արտահայտիր միլիմետրով
7մ =7000
5սմ6մմ =56
5մ4դմ7սմ6մմ =5476
5. Արտահայտիր նշված միավորներով․
5ր40վ= 340վ
5օր18ժ = 138ժ
7տարի 11 ամիս=95 ամիս
10դար54տարի =1054 տարի
7․ Արտահայտիր գրամներով
5կգ=5000
7կգ250գ=7250
5ց =500. 000
5ց12կգ60գ=512.060
8․ Արտահայտիր ցենտներով
5տ=50
12տ7ց=127
9․ Արտահայտիր կիլոգրամով
12տ=12 .000
22տ5ց=22500
4տ5ց62կգ=4562
10․ Մեծ միավորներից մեկը արտահայտիր փոքր միավորով:
5տ3ց=53
30կգ60գ=30.060
6օր14ժ=158
30ր40վ=1840
10մ9սմ=1009
20կմ70մ=20070