Ստորերկրյա ջրեր․Աղբյուրներ

Ստորերկրյա ջրեր: Երկրի ընդերքում գտնվող ջրերը կոչվում են ստո­րերկրյա ջրեր: Ստորերկրյա ջրերը գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով։

Երկրակեղևը կազմող ապարները, ըստ ջուրն իրենց միջով անցկացնե­լու հատկության, բաժանվում են երկու խմբի՝ ջրաթափանց և ջրամերժ:

Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:

Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:

Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի լինում են գրունտային և միջշերտային:

Գրունտային ջրերը առաջին ջրամերժ շերտի վրա տեղադրված ջրերն են, իսկ միջշերտային ջրերը՝ երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերը:

Աղբյուրներ: Աղբյուրներն առավել շատ տարածված են հրաբխային շրջաններում: Բարձր լեռներում ներծծված տեղումները և հալոցքային ջրե­րը, անցնելով լավային ճեղքերով և հանդիպելով թույլ թեքություն ունեցող ջրամերժ ապարաշերտի, դուրս են գալիս Երկրի մակերևույթ՝ որպես քաղց­րահամ, սառնորակ ե մաքուր աղբյուրներ:

Ստորերկրյա ջրերը, երկրակեղևում անցնելով տարբեր ապարաշերտերի միջով, իրենց մեջ լուծում են զանազան հանքային նյութեր, աղեր, գազեր և դուրս են գալիս Երկրի մակերևույթ որպես հանքային աղբյուր­ներ:

Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն: Մեր երկրում հայտնի են Ջերմուկի, Արզնու, Բջնիի հանքային աղբյուրներր: Աղբյուրները կարող են լինել տաք ե սառը: Հանքային տաք ջրերը կոչվում են ջերմուկներ:

Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ: Գեյզերներ շատ կան Կամչատկա թերակղզում:

Արտեզյան ջրեր: Ինչպես վերևում նշվեց՝ միջշերտային ջրերը երկու ջրամերժ շերտերի միջև կուտակված ջրերն են: Սակայն, եթե տեղանքի ռե­լիեֆը լեռնային է, ապա գոգավորություններում կուտակված միջշերտային ջրերը գտնվում են որոշակի ճնշման տակ: Բավական է վերին ջրամերժ շերտը ծակել, և ջուրը սեփական ճնշման տակ դուրս կշատրվանի Երկրի մակերևույթ: Այդ ջրերն անվանում են արտեզյան: Արտեզյան անվանումն առաջացել է Ֆրանսիայի Արտուա (լատիներեն՝ Artesium) պատմական մարզից, որտեղ առաջին անգամ այդպիսի ջրհոր է փորվել: Արտեզյան ջրերով հարուստ է նաև Արարատյան գոգավորությունը:

Ստորերկրյա ջրերի օգտագործումը և պահպանումը: Ստորերկրյա ջրերը քիչ են աղտոտված: Այս ջրերը շատ ավելի մաքուր են, քան գետերի և լճերի ջրերը: Ուստի այս ջրերը կարելի է առանց լրացուցիչ մաքրման օգ­տագործել խմելու և կենցաղային այլ նպատակների համար:

Ստորերկրյա տաք ջրերը, գեյզերներն օգտագործում են նաև բնակա­րանների և ջերմոցների ջեռուցման նպատակներով:

Կարևոր նշանակություն ունեն նաև հանքային աղբյուրների ջրերը, ո­րոնք օգտագործում են խմելու և բուժման նպատակներով:

Սակայն այսօր վտանգված է ստորերկրյա ջրերի անաղարտությունը: Արդյունաբերական ձեռնարկությունների ու բնակավայրերի կենցաղային կեղտաջրերը, ինչպես նաև՝ գյուղատնտեսության մեջ օգտագործվող պարարտանյութերն ու թունաքիմիկատները ջրերի հետ ներծծվում են երկրա­կեղևի մեջ և, հասնելով ստորերկրյա ջրերին՝ աղտոտում դրանք:

Ստորերկրյա ջրերի անաղարտության պահպանության հարցը ներ­կայումս լուրջ հիմնահարց է դարձել ողջ մարդկության համար:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ են ստորերկրյա ջրերը: Ինչպե՞ս են դրանք առաջանում։    
    Գոյացել են Երկրի մակերևույթից անձրևաջրերի և հալոցքային ջրերի ներծծման և կուտակման հետևանքով:
  2. Որո՞նք են ջրաթափանց ե ջրամերժ ապարները: Բերեք օրինակներ։   Ջրաթափանց են այն ապարները, որոնց միջով ջուրը հեշտությամբ անցնում է, օրինակ՝ տուֆը, ավազը և այլն:Ջրամերժ են այն ապարները, որոնց միջով ջուրը չի ներծծվում: Այդ ա­պարներից են մարմարը, կավը և այլն:
  3. Ստորերկրյա ջրերը երկրակեղևում ըստ իրենց տեղադիրքի ի՞նչ տեսակների են լինում:  
    գրունտային և միջշերտային
  4. Ի՞նչ են աղբյուրը, գեյզերը, հանքային ջուրը: 
    Հանքային աղբյուրների ջրերն ունեն բուժիչ հատկություն:
    Երկրի ընդերքից պարբերաբար տաք ջուր և գոլորշի շատրվանող աղբ­յուրները կոչվում են գեյզերներ:
  5. Ո՞ր ջրերն են կոչվում արտեզյան: 
    միջշերտային ջրերը
  6. Ի՞նչ նպատակներով են օգտագործվում ստորերկրյա ջրերը: խմելու և բուժման նպատակներով:

Writing

1.Вставь пропущенные буквы.

bedroom, kitchen, bathroom, winder,
door, haul, living room, toilet

2.Вставь пропущенные is или are.

  1. There is one window in the kitchen.
  2.  There are no posters in my room.
  3. There are many doors in Jim ’s house.
  4. There is a big living room in the flat.
  5. There are two bathrooms in the house.
  1. Расставь буквы в правильном порядке и запиши слова:

picture,sofa,o’clock, windows, carpet, shelf, armchair,lamp

4.Напиши вопросы, на которые даны эти ответы:

  1. Are there many books in the bag?— Yes, there are two books in the bag.
  2. Are there many armchairs in the bedroom?— No, there are no armchairs in the bedroom.

Տնային աշխատանք

բամբակ 

բանալի 

բարձր

բզզալ

բողկ

բուրդ

գգվել – գրկախառնվել

գոգնոց

դասամիջոց

դարբին 

դարձյալ

դդում 

դեղձ 

դեղձանիկ

դերձակ

Պապիկը  դեղձ էր  հավաքում  իր  այգում:

Դարբինն իր դարբնոցում  գործ է անում:

Տատիկը  բողկ է ցանում :

Դերձակը շոր է կարում:

Փեթակից ուժեղ բզզոց էր լսվում:

Տնային աշխատանք

Հաշվիր գումարը։

Oրինակ՝

5 կմ 200 մ+7 կմ 850 մ=12 կմ 1050 մ=13 կմ 50 մ

  • 3 կմ 400մ+6 կմ 850 մ=10 250
  • 8 մ 86 սմ+5 մ 25 սմ=14 11
  • 5 տ 500 կգ+5 տ 800 կգ=11 300
  • 12 սմ 8 մմ+5 սմ 6 մմ =18 4
  • 7 ժ 35 ր+9 ժ 40 ր=16 75
  • 8 օր 15 ժ+2 օր 6 ժ=10  21

Հաշվիր տարբերությունը։

Oրինակ՝

13 սմ 5 մմ-2 սմ 12 մմ=12 սմ 15 մմ-2 սմ 12 մմ=10 սմ 3 մմ

  • 40 սմ 6 մմ+7 սմ 8 մմ=48 4
  • 30 սմ+7 սմ 2 մմ= 37 2
  • 20 սմ+9 սմ 7 մմ=29  7
  • 18 ժ 5 ր+10 ր=18  15
  • 7 օր 13 +6 օր 16 ժ =14  5
  • 7 մ 5 սմ+35 սմ=7 40
  • 46 ր 50 վ+30 ր 60 վ=77 50
  • 23 ժ 14 ր+5 ժ 18 ր=28 32
  • 8 մ 9 սմ+59 սմ= 8 68  
  • 12 ժ 20 ր+40 ր=13

Oրինակ՝

16 դմ 2 սմ-2 դմ 8 սմ=15 դմ 12 սմ-2 դմ 8 սմ=13 դմ 4 սմ

  • 25 դմ 8 սմ+19 դմ 9 սմ =44 17
    • 36 դմ 5 սմ+9 սմ =36 14
    • 20 մ 4 սմ+12 մ 42 սմ=32 46
  • 28 մ+15 մ 20 սմ =43 20
    • 27 կմ+8 կմ 450 մ = 35  450
    • 17 կմ+12 կմ 750 մ =29 750

Oրինակ՝

15 ց 2 կգ-4 ց 80 կգ=14 ց 102 կգ-4 ց 80 կգ=10 ց 22 կգ

  • 13 ց 42 կգ+4 ց 90 կգ=18  32
  • 19 ց+2 ց 60 կգ=21 60

Oրինակ՝

22տ200կգ-3տ850կգ=21տ1200կգ-3տ850կգ=18տ350կգ

  • 32 տ 300 կգ+20 տ 650 կգ=52 950
  • 30 տ 700 կգ-650 կգ=31 350

Խնդիրներ․

  • Հաշվիր 2 սմ 5 մմ, 3 սմ 2 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

2 սմ 5 մմ+ 3 սմ 2 մմ + 4 սմ=9 7

  • Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

6սմ 4մմ+ 7սմ 9մմ+ 7սմ8մմ +8սմ =30 1