Թեստ 18

Թեստ 18

Ա. Լինդգենի

Մանչուկն ու Կառլսոնը

հատված
(1-ին մաս)

Ստոկհոլմ քաղաքը սովորական քաղաք է: Այդ քաղաքի շատ սովորական մի շենքում ապրում է սովորական մի ընտանիք;

Այդ ընտանիքում բոլորը սովորական են՝ հայրիկն էլ է սովորական, մայրիկն էլ: Բոսան, Բետան և Մանչուկն էլ սովորական երեխաներ են:

Ամբո□ջ շենքում ընդամենը մի անսովոր արարած կա՝ Կառլսոնը, որը ապրում էր տանիքի վրա:

Գուցե ուրիշ քաղաքներում տանիքի վրա ապրելը սովորական բան է, բայց այստեղ ոչ ոք տանիքի վրա չի ապրում:

Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թ□չել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:

Նա շատ լավ է զգում տանիքի վրա, ամեն երեկո նստում է ու նայում աստղերին. տանիքից աստղերն ավելի լավ են երևում:

Մարդիկ նույնիսկ չգիտեն, որ տանիքի վրա տնակ կա, չեն էլ կարող տեսնել, որովհետև այն թաքնված է ծխնելույզի ետևում: Ընդհանրապես, մեծերը ուշադրություն կդար□նե՞ն այդքան փոքր տան  վրա:

Մանչուկին տանը բոլորը սիրում են ու երես տալիս: Բայց այդ օրը, երբ նա ու Կառլսոնը ծանոթացան, այնքան էլ հաջող օր չէր, և Մանչուկ լինելը բոլորովին էլ հրաշալի չէր: Բոլորը նեղացրել էին նրան, իսկ հայրիկը բարկացել էր դպրոցից ուշ գալու համար:

-Թափառում ես փողոցներում,- ասել էր նա:

Բայց ախր, հայրիկը չգիտեր, որ ճանապարհին մի փոքրիկ, սիրունիկ շնիկ էր հանդիպել, հոտոտել էր իրեն, շարժել պոչիկը, կարծես ուզում էր ի՛ր շունը դառնալ: Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել: Բացի դրանից,այդ ժամանակ մի մորաքույր էր հայտնվել  և կանչել շանը.

-Ռիկի՛, Ռիկի՛:

Փոքրիկը հասկացել էր, որ շունը եր□եք իրենը չի լինի:

-Ուրեմն ամբողջ կյանքում առանց շան եմ ապրելու,- տխուր ասաց Մաչուկը:- Ա~յ, մայրիկ, դու հայրիկ ունես, Բեսան և Բետան միշտ միասին են, իսկ ես… ես մենակ եմ, ոչ ոք չունեմ:

-Սիրելի Մանչուկ, չէ՞ որ բոլորս քոնն ենք, – ասաց մայրիկը:

-Չգիտեմ..,- հոգոց հանեց Մանչուկը, ու նրան հանկարծ թվաց, թե ինքը մեն-մենակ է աշխարհում ու ոչինչ չունի:

Ասենք՝ մի սենյակ ունի և գնաց այնտեղ:

  1. Տեքստի չորս բառերումտառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    — Ամբողջ, թռչել, կդարձնեն, երբեք
  • Գրի՛ր տեքստումընդգծված բառերի հականիշները:
    ա/ սովորական -անսովոր
  • բ/ փոքրիկ –մեծ
  • գ/   սիրունիկ –տգեղ
  •  դ/  տխուր -ուրախ
  • Տխուր նշանակում է «տրտում, թախծոտ, անուրախ»: Ի՞նչ իմաստով է գործածվել բառը տխուր գրիչ  արտահայտության մեջ:

Թախծոտ բառեր

  • Ձեռք մեկնել դարձվածքը նշանակում է.

ա/ձեռքը բռնել
 բ/օգնել, օժանդակել

գ/վնասել

դ/կաշկանդել

  • Օտար բառերը փոխարինի՛ր հայերեն տարբերակներով

ա/ավարիա-վթար

բ/աֆիցեր-սպա

գ/դիրեկտոր-տնօրեն

դ/զիբիլ-աղբ

  • Տեքստից դո՛ւրս գրիր չորս գոյական, որոնք դրված են հոգնակի թվով:


—երեխաններ

—քաղաքներ

—մարդիկ

—փողոցներ

  • Լրացրու ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ավելի լավ է դառը ճշմարտությունը , քան քաղցր սուտը:

բ/Դու ուրիշին օգնիր, Աստված  էլ քեզ կօգնի:

գ/Ամեն գործի վերջն է գովելի:

դ/Դատարկ  տակառը  բարձր ձայն կհանի:

գովելի, Աստված, ճշմարտությունը, տակառը

  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Արևի պես է,
    Կլոր երես է,
    Սերմը՝ ճնճղուկի
    կտուցի պես է:
                                      ——արևածաղիկ—
  • Տեքստից դո՛ւրս գրիր մեկ հարցական նախադասություն:
    Մանչուկը նրան կբերեր, բայց ո՞վ կթողներ տանը շուն պահել:
  1. Նկարագրի՛ր Կառլսոնին:
    Կառլսոնը փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ է: Նա կարողանում է թռչել, հենց իր փորի վրայի կոճակը սեղմի, մեջքին գտնվող փոքրիկ շարժիչը կաշխատի, մի քիչ հետո կպտտվի պտուտակը, և Կառլսոնը կթռչի:
  1. Կուզեի՞ր  լինել Մանչուկի փոխարեն: Ինչո՞ւ:
    Իհարկե, ո՛չ,որովհետև ես չեմ ուզում թռչել կտուրների վրայով:
  1. Ի՞նչ երազանք ուներ Մանչուկը:
    Մանչուկը ցանկանում էր շնիկ ունենալ:
  1. Ինչպե՞ս կուզեիր, որ ավարտվեր այս պատմությունը:
    Ես  կուզենայի, որ Մանկիկին նվիրեին մի փոքրիկ շնիկ :

Մաթեմատիկական չափումներ

Հինգշաբթի օրը մեք մաթեմատիկայի ընտրության  խմբով գնացինք ագարակ: Ընտրեցինք որևէ լանջ  և չափենք լանջի երկարությունը և լայնությունը: Սկզբում հաշվեցինք լանջի մակերեսը: 

Լայնությունը՝ 
350սմ  =3մ 50սմ

Երկարությունը՝
 5550սմ=55մ 50սմ

մակերեսը կլինի՝ 5550×35օ=1942500 սմ քառ., քանի որ լանջի  1 մետր քառակուսու համար օգտագործվել է 16 ճիմ, ուրեմն ամբողջ լանջի համար կօգտագործվի՝

1942500: 10000*16=3108 ճիմ:

 
Ճիմը դա աղյուսաձև կտրած հողի շերտ՝ վրայի խոտերով ու արմատներով, բուսապատ աղյուսաձև հողակտոր: