ՀՀ-ն աչքի է ընկնում լճերի գենետիկական բազմազանությամբ, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական զարգացմամբ: ՀՀ տարածքում կա մոտ 90 լիճ ու լճակ, որոնցից բոլորը քաղցրահամ են, իսկ ծագմամբ բազմազան: Տարածքը հարուստ է հրաբխային (Ակնա լիճ), սառցադաշտային (Քարի, Լեսինգի), սողանքափլվածքային (Պարզ լիճ), հնահունային (Մեծամոր) ծագման լճերով:
Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանն է, որը ունի տեկտոնահրաբխային ծագում:
Լիճը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում, ծովի մակարդակից շուրջ 1900 մ բարձրության վրա: Շրջապատված է հս-արմ-ից` Փամբակի, հս-արլ-ից` Սևանի, արլ-ից` Արևելյան Սևանի, արմ-ից` Գեղամա, հվ-ից` Վարդենիսի լեռներով: Արտանիշի և Նորատուսի թերակղզիներով անցնող պայմանական գծով լիճը բաժանվում է երկու մասի` Մեծ և Փոքր Սևանի: Ընդհանուր մակերեսը` 1416 կմ2 , միջին խորությունը` 41 մ, առավելագույնը` 82:

Լիճը գտնվում է Սյունիքի և Քաշաթաղի սահմանագլխին, Հեղգաց սարավանդի կենտրոնական մասում, 2947 մ բարձրության վրա, Սառնակունք գյուղից հս-արլ.: Մակերեսը` 53 հա, միջին խորությունը` 1,88 մ:

Լիճը գտնվում է Վայոց ձորի մարզում, Արտավան գյուղից 2,5 կմ հս-արլ.: Ծովի մակարդակից 2240 մ բարձրության վրա: Մակերեսը` 6 հա: Լիճն ավելի հայտնի է Արտավանի լիճ անվամբ: Արտաքին տեսքը յուրահատուկ է, նման է աշխարհի քարտեզին:

Լիճը գտնվում է Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի սահմանագլխին, Գեղամա լեռների կենտրոնական կատարային մասում, ծովի մակարդակից 3032 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,8 կմ2 , խորությունը` մինչև 15 մ: Լիճը սնվում է ձնհալքի և աղբյուրների ջրերով։ Այն օղակացված է երիտասարդ հրաբխային կոներով և ալպյան հրաշագեղ մարգագետիններով։ Նրա ջուրը պարզ է, անուշահամ։ Լճի հայելում արտացոլվում են շրջակա լեռները և երկնքի կապույտը։

Լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան մերձկատարային սարավանդի հս-արմ. մասում: Բարձրությունը՝ 3220 մ, երկարությունը՝ 150 մ, լայնությունը՝ 148 մ, մակերեսը՝ 0.17 կմ², ջրի ծավալը՝ 11700 մ³, խորությունը՝ 1.7 մ է։ Սնումը ձնաանձրևային է։ Ձմռանը ամբողջությամբ սառցակալում է։ Լճի ջուրը մաքուր է ու անուշահամ, օգտագործվում է արոտային շրջանում անասուններին ջրելու համար։ Լճի ափին է գտնվում Նոր Ամբերդի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։
Ապրեի լիճ
Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Լեռնանիստ գյուղից 6 կմ հվ-արլ., Կլոր-Թառ լեռան հս-արմ. լանջին: Բարձրությունը ծովի մակարդակից` 2250 մ, մակերեսը` 0,6 հա:
Նախկինում լիճ, այժմ՝ ջրամբար Շիրակի մարզում, Աշոցքի սարահարթում, 1950 թ.-ից վերածվել է ջրամբարի: Մինչև ջրամբար դառնալը մակերեսը եղել է 20,6 քկմ , խորությունը` 1,6 մ, ծավալը` 3 մլն խմ:

Բազմալիճք
Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. մասում, Սևաբերդ գյուղից 8 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից 3066 մ, մակերեսը` 2 հա:
Բերդալիճ
Լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Ծղուկ գյուղից 10 կմ հս-արլ., ծովի մակարդակից 3020 մ բարձրության վրա: Մակերեսը` 5 հա:
Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գողթ գետի վերնագավառում, Թառնիստ սարավանդի արմ. մասում, Գեղարդ գյուղից 9 կմ արլ.: Ծովի մակարդակից 2620 մ բարձրության վրա, մակերեսը` 30 հա:

Լճակը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հս. լանջերին, Խաչարձան գետի ձախափնյակում, Ճերմակավան գյուղից 1 կմ հս-արմ.: Գտնվում է ծովի մակարդակից 1398 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,2 հա:

Լայնաձոր լիճ
Լճակը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արլ. լանջին, Ծաղկաշեն գյուղից 5,5 կմ հվ-արլ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2640 մ, մակերեսը` 1,2 հա:
Լեսինգի լիճ
Լիճը գտնվում է Արագած լեռնազանգվածի հս-արլ. լանջին, ծովի մակարդակից 3200 մ բարձրության վրա, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ.: Մա- կերեսը` 1,6 հա, առավելագույն խո- րությունը` 2,5 մ: Կոչվել է ի պատիվ ակադեմիկոս Ֆրանց Յուլի Լեվինսոն Լեսինգի, որը 1927-1929 թվականներին ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբերի աշխատանքները Արագածում և Սևանա լճի ավազանում։

Լուսնալիճ
Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Սևաբերդ գյուղից 6 կմ արլ: Բարձրությունը ծովի մակարդակից` 3000 մ, մակերեսը` 0,7 հա:
Խոտի լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Շինուհայրի սարավանդում, Խոտ գյուղից 3 կմ հս-արմ., ծովի մակարդակից 1540մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:
Ծաղկարի լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռների կատարային հատվածում, Քաջարան քաղաքից 8 կմ հվ-արմ., ծովի մակարդակից 3270 մ բարձրության վրա: Մակերեսը` 3 հա:

Ծանծաղ լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Սյունիքի բարձրավանդակում, Գորիս քաղաքից 2 կմ արմ., ծովի մակարդակից 1658 մ բարձրության վրա: Մակերեսը` 5 հա:
Կապի լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնահամակարգի կենտրոնական մասում, Զոհաջրի աջափնյակում, Թասիկ գյուղից 1 կմ արմ.: Ծովի մակարդակց 1828 մ բարձրության վրա, մակերեսը` 0,6 հա:
Կապուտան լիճ
Լիճը գտնվում է Զանգեզուրի լեռնահամակարգի կատարային մասում, Քաջարանց գյուղից 8,3 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 3202 մ է, մակերեսը` 10 հա, ծավալը` 1,5 մլն.մ3, առավելագույն խորությունը` 22 մ:

Կապտաչ լիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Մեղրու լեռների հվ. լանջին, Լիճք գյուղից 8 կմ արմ.: Մակերեսը` 2,5 հա, միջին խորությունը` 6 մ:

Կարմրակ լիճ
Լիճը գտնվում է Արարատի մարզում, Գեղամա լեռների հվ. մասի արմ. լանջին, Վեդի գետի աջափնյակում, ծովի մակարդակից 2350 մ բարձրության վրա: Մակերեսը` 4 հա:
Կեռլիճ
Լճակը գտնվում է Լոռու մարզում, Փամ- բակի լեռների հս. լանջերին, Հարթա- գյուղից 2,5 կմ հվ-արմ., ծովի մակարդակից 2120 մ բարձրության վրա, մակերեսը` 1 հա:
Հայկալիճ
Լճակը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Գեղամա լեռների արլ. լանջին, Ծաղկաշեն գյուղից 6 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2675 մ, մակերեսը` 0,6 հա:
Մեծամոր լիճ
Լիճը գտնվում է Արմավիրի մարզում, Ակնալիճ գյուղից 1 կմ հվ-արլ., ծովի մակարդակից 853 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,07 կմ2 , խորությունը` մինչև 9,4 մ:

Ճանուտ լիճ
Լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և ԼՂՀ-ի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Սև լճի արլ. մասում, ծովի մակարդակից 2660 մ բարձրության վրա: Մակերեսը` 30 հա:
Մարգալիճ
Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վայքի լեռների հս. լանջերին, Մարտիրոս գյուղից 0,5 կմ արլ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 1996 մ, մակերեսը` 1 հա:

Շաքրոյի լիճ
Լիճը գտնվում է Շիրակի մարզում, Արդենիս գյուղից արմ., ծովի մակարդակից 2060 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,1 կմ2 :
Ոսկելիճ
Լիճը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռներում, Սալվարդ գյուղից 4,5 կմ հս-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2385 մ, մակերեսը` 6 հա:
Չամանկուտ լիճ
Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Լեռնանիստ գյուղից 2,5 կմ հյուսիս-արևելք: Լիճը գտնվում է ծովի մակարդակից 1950 մ բարձրության վրա, մակերեսը` 1,3 հա:
Պարզ լիճ
Լիճը գտնվում է Տավուշի մարզում, Արեգունի լեռների հս-արմ. անտառապատ լանջերին, ծովի մակարդակից 1334 մ բարձրության վրա: Մակերեսը` շուրջ կմ2 , միջին խորությունը` 7 մ:

Պելելիկ
Լճակը գտնվում է Սյունիքի մարզում, Զանգեզուրի լեռնահամակարգում, Գլխատուն լեռան հս. լանջին: Ծովի մակարդակից 2358 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,5 հա:
Պղտոր լիճ
Լիճը գտնվում է Արարատի մարզում, Գեղամա լեռների հվ-արմ. մասում, Մանկուկ գետի վերին հոսանքի շրջանում, Ուրցաձոր գյուղից 20 կմ հս-արլ.:
Սագերի լիճ
Լիճը գտնվում է Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արմ. լանջերին,Գեղարդ գյուղից 4 կմ հս., ծովի մակարդակից 2230 մ բարձրություն վրա: Մակերեսը` 8 հա:
Սև լիճ և Սագի լիճ
Սև լիճը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի և Արցախի սահմանագլխին, Սյունիքի բարձրավանդակում, Գորիս քաղաքից հս-արմ., ծովի մակարդակից 2658 մ բարձրության վրա: Մակերեսը` 1,6 կմ2:
Սագի լիճը գտնվում է Սև լճի մոտ:

Սևակն
Լճակը գտնվում է Արարատի մարզում, Գենուտ լեռան հս. լանջին, Զանգակատուն գյուղից 1,5 կմ հվ-արլ.:
Սևլիճ
Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռնահամակարգում, Աղբերք գետի աջափնյակում, Աղնջաձոր գյուղից 4,5 կմ հվ-արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2280 մ, մակերեսը` 1,2 հա:

Սևտիրոջ լիճ
Լճակը գտնվում է Սյունիքի մարզում, Սյունիքի բարձրավանդակում, Ծղուկի լեռների հս-արմ. մասում: Ծովի մակարդակից 3098 մ բարձրության վրա: Մակերեսը` 2,2 հա:
Սրբալիճ
Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վայքի լեռների հս. լանջերին, Մարտիրոս գյուղից 1 կմ արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 1950 մ, մակերեսը` 1,2 հա:
Տզրուկածով
Լիճը գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ձախափնյակում, Հովք գյուղի հս. մասում: Բարձրությունը ծովի մակարդակից` 1300 մ, մակերեսը` 0,2 հա:
Ումրոյ լիճ
Լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագածի արլ. լանջին, Ծաղկաշեն գյուղից 8 կմ հս-արմ., ծովի մակարդակից 3050 մ բարձրության վրա: Մակերեսը` 20 հա:
Քարի լիճ
Լիճը գտնվում է Արագածոտնի մարզում, Արագած լեռան հվ. կատարային մասում, ծովի մակարդակից 3185 մ բարձրության վրա: Մակերեսը` 0,3 քկմ:

Քոշանց
Լճակը գտնվում է Վայոց ձորի մարզում, Վարդենիսի լեռնահամակարգում, Մկնասար լեռան հս-արլ. լանջին, Աղնջաձոր գյուղից 5 կմ արմ.: Բարձրությունը ծովի մակարդակից` 2250 մ, մակերեսը` 1,2 հա:
Հորսի լիճ ջրամբար
Լիճը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Քարկատարի լեռներում:
