Կարդա’, պատրաստվի’ր Վիլյամ Սարոյանի <<Հայը եւ հայը>> պատմվածքի քննարկմանը։
Առաջադրանքներ`
1.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ինչի՞ մասին էր պատմվածքը, ի՞նչ սովորեցիր, ո°րն էր հեղինակի ասելիքը։
Պատմվածքը հայերի մասին է, որտեղ օտար երկրում հանդիպում են 2 հայ : Եվ անկախ արտաքին տվյալներից , հեղինակը հասկանում է , որ հանդիպել է հայի և շատ ուրախանում :
Հեղինակը ցանկանում էր ասել , որ ինչքան էլ ուզեն բնաջնջել մեզ , ապա դա նրանց չի հաջողվի , և այսպես մի ինչ-որ կորած-մոլորած վայրում միշտ էլ կլինի հանդիպել մեկ ուրիշ հայի :
2.Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից տպավորիչ հատվածը և հիմնավորի՛ր։
Ինձ դուրն եկավ այն մասը , որտեղ ասվում էր , որ ինչ հաճելի է ,երբ օտար տարածքում հանդիպում ես մի օտար մարդու , բայց դուք իրար հետ խոսում եք հայերեն :