Կարդա’ Շալվա Ամոնաշվիլիի «Ի°նչ է մեզ հարկավոր, որ թեւեր աճեն» հատվածը։
Առաջադրանքներ
1.Ի՞նչ է ձգտումը, համաձա՞յն ես, որ մարդկության զարգացումը ձգտման արդյունքն է:
Ձգտումը դա մի երազանք է ,որը առաջացել է մտքում և գնում է դեպի իրականացման : Իհարկե յուրաքանչյուր զարգացում գալիս է այն ձգտելու արդյունքում :
2. Ինչի հետ կհամեմատես ձգտումը:
Ձգտումը նման է մի ճանապարհի , որը ուզում ես անցնել :
3. Ի՞նչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն . շարադրի՛ր մտքերդ:
Հենց ցանկությունդ կատարվում է ,կարծես թևեր են աճում ու թռչում ես 🙂
4.Մեկնաբանի’ր` «Կանգառը մահ է, ռիթմից ընկնելը՝ սկսվող վայրէջք, իսկ ձգտման լարումը՝ նորի սկիզբ»:
Եթե դու կանգնես կարող է կյանքը վերջանալ կամ դառնալ անիմաստ, կամ կարող են քեզ անցնել:Մի ժամանակ կարող է դա քեզ հետաքրքիր լինի, իսկ կանգառից հետո արդեն հետաքրքրությունը կորելու է:
Գործնական աշխատանք
1. Առանձնացրո՛ւ այն բառերը, որոնք ժխտական նախածանց ունեն:
Անարվեստ, անդեմ, անդուռ, անիվ, անսիրտ, անահ, անուշ, անմահ, անուն, դժոխք, դժգոհ, դժբախտ, դժնի, դժկամ, ապագա, ապարդյուն, ապերախտ, ապուր, ապաշնորհ, ապուշ, ապտակ, տարի,
տկար, տհաճ, տպել, տգեղ, տխուր, չամիչ, չտես, չկամ, չարիք:
2. Գործողության անունը դարձրո՛ւ այդ գործողության հետ կապված առարկայի անուն: Գրի՛ր գործածված ածանցները:
Օրինակ՝ քերել-քերիչ
Գրել-գրիչ, կապել – կապիչ, քամել-քամիչ, թակել-թակիչ, ըմպել-ըմպանակ, բացել-բացիչ, գործել-գործիք, խաղալ-խաղալիք, ուտել-ուտելիք, խմել-խմիչք, հագնել-հագուստ, ձգել-ձգիչ, փակել-փական,
խթանել-խթանիչ, փաթաթել-փաթաթան, ճոճել-ճոճանակ, գանձել-գանձարան, զսպել-անզուսպ, ջնջել-ջնջոց, ծածկել-ծածկոց, կապել-անկապ, օրորել-օրորոց: