Գործնական աշխատանք
1. Ընդգծե՛ք 3 պարզ դիմավոր բայաձև.
ա. կտամ, չեմ տա, պիտի տան, տայիք, տվել է, չեմ տալու
բ. մի՛ արա, կանեինք, արել եմ, չի անի, պիտի անեմ, անում է
2. Ընդգծե՛ք 3 բաղադրյալ դիմավոր բայաձև.
ա. թխել էր, չի թխի, մի՛ թխեք, կթխեն, թխելու է, թխեցին
բ. չի գնալու, պիտի գնա, մի՛ գնա, գնում էր, չեն գնացել
3. Ընդգծե՛ք անկատար 3 ձևաբայ.
ա. տրտում, սրտում, գրկում, գրքում, գգվում, ձգում
բ. պատում, պատմում, տնում, դնում, բնում, հնում
4. Ընդգծե՛ք վաղակատար 3 ձևաբայ.
ա. հուսալ, զրկել, բարձրացնել, թռել, մտնել, մտածել
բ. վերմիշել, վերհիշել, երկբայել, անվայել, անթել, շանթել
5. Ընդգծե՛ք ապակատար 3 ձևաբայ.
ա. այցելու, հայցելու, ածելու, երևելու, տածելու, անտեսանելու
բ. լողալու, դողալու, ջրալու, ալկալու, խղճալու, շնորհալու
6. Ընդգծե՛ք ժխտական (ժխտման) 3 ձևաբայ.
ա. ժողովի, կողովի, կողողի, խորովի, գորովի, պճղովի
բ. հսկա, սոսկա, ներկա, նողկա, տեղա, մեղա
7. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Տնօրենն ասաց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ
առաջարկությանը:
բ. Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ
քնած (չի, չէ):
գ. Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր տեսակետին:
դ. Այդ տղան մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա: