Թվային բազմություններ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ինչպե՞ս են նշանակում.

ա) բնական թվերի բազմությունը` N

բ) ամբողջ թվերի բազմությունը Z

գ) ռացիոնալ թվերի բազմությունը Q

դ) իռացիոնալ թվերի բազմությունը I

ե) իրական թվերի բազմությունը R

2) Ճի՞շտ են, արդյոք, հետևյալ գրառումները.


  1. No
  2. yes
  3. no
  4. yes
  5. no
  6. yes

3) Գրառե՛ք

ա) 10-ից մեծ և 50-ից փոքր պարզ թվերի բազմությունը:A= {11,13,17,19,23,29,31,37,41,43,47}

բ) 40-ից փոքր և 6-ի հետ փոխադարձ պարզ թվերի բազմությունը: A= {}

գ) այն երկնիշ թվերի բազմությունը, որոնք 11-ի բաժանելիս տալիս են 7 մնացորդ: A= {18,29,40,51,62,73,84,95}

դ) 100-ից փոքր այն զույգ թվերի բազմությունը, որոնք 3-ի բազմապատիկ են: A= {6,12,18,24,…}

4) Գտեք x թիվը, եթե


5) A բազմությունն ունի 5 տարր, AUB բազմությունը՝ 12 տարր, իսկ AՈB բազմությունը՝ 2 տարր: Քանի՞ տարր ունի B բազմությունը:
7
6) Եղբայրը և քույրը միասին լրացրին ամբողջ խաչբառը, որը պարունակում էր 60 հարց: Եղբայրը գտավ պատասխաններից 38-ը, իսկ երկուսով միասին գտան 12 պատասխան:

ա) Քանի՞ պատասխան գտավ քույրը: 22

բ) Քանի՞ պատասխան գտավ միայն քույրը: 10

գ) Քանի՞ պատասխան գտավ միայն եղբայրը: 38

Առաջադրանքներ (տանը)

7) Նշված բազմություններից ո՞րին է պատկանում 2x+5=4-x հավասարման արմատը.

Զ)

8) Դիցուք, A-ն 12-ից փոքր և 5-ի վրա չբաժանվող բնական թվերի բազմությունն է, իսկ B-ն՝ 15-ից փոքր և 3-ի վրա բաժանվող բնական թվերի բազմությունը: Գտեք՝

ա) A բազմության տարրերի թիվը: A= {11,9,8,7,6,4,3,2,1} 9

բ) B բազմության տարրերի թիվը: B= {12,9,6,3} 4

գ) Գրառեք AՈB բազմությունը և հաշվեք նրա տարրերի թիվը: A= {11,8,7,4,2,1} 6

դ) Հաշվեք AUB բազմության տարրերի թիվը: 3

9) Գտեք x-ը և y-ը, եթե

10) Դասարանի բոլոր 24 աշակերտները ցուցակագրվեցին լողի և շախմատի խմբակներում: Ընդ որում՝ նրանցից 18-ի ազգանունները կան լողի խմբակի ցուցակում, իսկ 15-ի ազգանունները՝ շախմատի խմբակի ցուցակում:

ա) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց և լողի, և շախմատի խմբակներում: 9

բ) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց միայն լողի խմբակում: 9

գ) Քանի՞ աշակերտ ցուցակագրվեց միայն շախմատի խմբակում: 6

Լրացուցիչ առաջադրանք

11) Դասարանի 31 աշակերտից 21-ը ցանկություն է հայտնել սովորել անգլերեն, 18-ը՝ գերմաներեն:

ա) Քանի՞ աշակերտ է ցանկություն հայտնել սովորել և անգլերեն, և գերմաներեն:

բ) Քանի՞ աշակերտ է ցանկանում սովորել միայն գերմաներեն:

գ) Քանի՞ աշակերտ է ցանկանում սովորել միայն անգլերեն:

12) Կոնֆերանսին մասնակցում է 200 գիտնական: Նրանց 85%-ը տիրապետում է անգլերենին, 80%-ը՝ ֆրանսերենին, ընդ որում՝ յուրաքանչյուր մասնակից այդ լեզուներից գոնե մեկին տիրապետում է: Մասնակիցներից քանի՞սն է միաժամանակ տիրապետում երկու լեզուներին:

13) Դասարանի աշակերտներից 20-ը ցանկություն հայտնեց սովորել անգլերեն, 10-ը՝ գերմաներեն, իսկ 3-ը՝ միայն ֆրանսերեն: Միաժամանակ անգլերեն և գերմաներեն սովորելու ցանկություն հայտնեցին 6-ը:

ա) Քանի՞ աշակերտ կա դասարանում:

բ) Քանի՞սը գիտի միայն անգլերեն:

գ) Քանի՞սը գիտի միայն գերմաներեն:

Մայիսի 20

Կարդա՛ Օ Հենրիի ,,Մոգերի ընծաները,,:

Կատարի’ր բոլոր առաջադրանքները։

1.Բացատրի’ր հետևյալ բառերը`

ավետել-լավ լուր հայտնել, կոհակել-ծփալ,  ունելի – աքցան ,  անպաճույճ – համեստ, նավակատիք-ծննդյան օրերի շաբաթ օրը, ընդարմանալ- անզգայանալ

2.  Դուրս գրի’ր հատվածներ, որտեղ երևում է, որ Դելան`

• հուզված է,
Ձյունասպիտակ մատիկները թափով քանդեցին փաթեթի կապն ու թուղթը։ Հետևեց հիացմունքի պոռթկում, որից անմիջապես հետո֊ավաղ֊իրար հաջորդեցին զուտ կանացի արցունքների հեղեղ ու հառաչներ, այնպես որ հարկ եղավ անհապաղ դիմել այն հանգստացնող միջոցներին, որ իր տրամադրության տակ ուներ տանտերը։

• վախեցած է:
 Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելլան չկարողացավ հասկանալ և սարսափեց։ Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում, ոչ մեկը այն զգացումներից, որ կարելի էր սպասել։ 

3. Փորձիր մեկ բառով կամ բառակապակցությամբ բնորոշել, թե ինչպիսին է հայացքը:

Այնպիսի արտահայտությամբ էր հայացքը հառել կնոջը, որ Դելան չկարողացավ հասկանալ և սարսափեց: Դա ոչ զայրույթ էր, ոչ զարմանք, ոչ հանդիմանանք, ոչ էլ սոսկում. ոչ մեկը այդ զգացումներից, որ կարելի էր սպասել:

Դա անսպասելի մի բան տեսնելու հայացքն էր:

4. Բացատրի’ր հետևյալ միտքը:

Սակայն այդ թանկարժեք ընծաների մեջ մի շատ կարևոր բան պակասում էր:
Այդ մոգերը իրենց չէին զրկել ամենաթանկ ունեցած բանից:

Դաս 31.  (23.05 – 27.05)

1.Եթե ափսեն ջրի մեջ իջեցնենք կողքով, ապա այն կխորասուզվի, իսկ եթե այն ջրի վրա դնենք հատակը դեպի ներքև, կլողա: Ինչո՞ւ:

      2.  Ինչո՞ւ ծանր նավը լողում է ջրի երեսին, իսկ ջրի մեջ ընկած երկաթե փոքր      պտուտակը սուզվում է:
Որովետև նավի մեջ կա դատարկ տարածություն, որը լցված է օդով ,նաև նավի ծավալն ու քաշը ավելի փոքր է ,քան ջրի: Պտուտակի խտությունը ավելի մեծ է քան ջրինը:

      3. Ինչպե՞ս է սուզանավը խորասուզվում և բարձրանում ջրի մակերևույթ: 
Սուզանավը իր կողքին ունի տարածություններ որոնց մեջ լցվում է ջուր, այդ ժամանակ նա իջնում է ներքև, հենց այդ տեղերը դատարկվում են նա վեր է ելնում:

      4. Ի՞նչ է ցույց տալիս նավի ջրատարողությունը:
Ցույց է տալիս մինչև ջրագիծը խորասուզված նավի և բեռների ընդհանուր զանգվածը:

    5. Ինչո՞ւ ջրածնով լցված փուչիկը վեր է բարձրանում: Իսկ օդով լցված փուչիկն իջնում է ներքև:
Որովհետև ջրածինը ավելի թեթև է քան օդը:
Ջրածնի խտ.-ը փոքր է օդի խտ.-ից: