Դաս 30.  (16.05 – 20.05)

1.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում; բ. լողում նրա ներսում, 

գ. լողում նրա մակերևույթին: 
Եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, այսինքն՝ կխորասուզվի: Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին։ Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը , մարմինը լողում է հեղուկի ներսում։

2. Ինչո՞ւ մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?
Սնդիկի խտությունը ավելի մեծ է:

3.Ի՞նչ տեղի կունենա, եթե 950 կգ/մ3 խտությամբ մարմինը գցենք՝

ա/ կերոսինի մեջ – սուզվում է, բ/ ջրի մեջ – կլողա հեղուկի մակերևույթին

4. Օգտվելով խտության աղյուսակից՝ որոշեք, թե որ մետաղներից պատրաստված հոծ առարկաները կխորասուզվեն սնդիկի մեջ, և որո՞նք կլողան նրա մակերևույթին: 13.5
ոսկին կսուզվի/ 19.3 գ/սմ3 / , արծաթը կլողա 10.5 /գ/սմ3 /

5. Նկարում պատկերված են միևնույն մարմնի դիրքերը՝ երկու տարբեր հեղուկներում: Ո՞ր հեղուկի խտությունն է ավելի մեծ:

6.Ի՞նչ հերթականությամբ կդասավորվեն անոթում իրար չխառնվող երեք հեղուկները՝ ջուրը, կերոսինը սնդիկը: Պատկերեք և բացատրեք այն:
Ներքևում սնդիկ,հետո ջուր, հետո կերոսին

7.Ինչպես է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:
Նրանք փոխում են մարմնի ծավալը լողափամփուշտի օգնությամբ,խորություններում լողափամփուշտը սեղմվում է և ձկան մարմնի ծավալը փոքրանում է:

8. Ինչու են սատկած ձկները բարձրանում ջրի երես:
Նրանց մարմինը արդեն թուլացած է և լողափամփուշտը փքված է:

9. Ինչու մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:
Որովհետև աղի ջրի խտ.-ը ավելի մեծ է մարմնի խտ.-ից: