Գործնական աշխատանք
1. Ընդգծե՛ք սահմանական եղանակի 5 բայաձև.
ա. այրում եմ, գրեմ, հրում ենք, կմարեմ, չեմ հարելու,
պիտի բերեմ, շարել եմ, թռի՛ր, ջրեցի, չեմ ցրի
բ. աղացող, խաղացել եմ, կսղղամ, չհավատաս, չեմ խաղում,
դողալու, կմկմալու եմ, խղճացի, սողաց, շողա՛
գ. մտնելիս, ընկել եմ, թողնող, թռի՛ր, դնում եմ, չեմ գնելու,
սառչեմ, կտանեմ, անում էի, հագա
2. Ընդգծե՛ք ըղձական եղանակի 5 բայաձև.
ա. երազում եմ, երգեմ, չեմ գրի, չեփեմ, արձակի՛ր,
ազատենք, սիրեի, պիտի ուտեմ, խմեին, մարած
բ. մտա, չեմ ընկնի, թողնեմ, կանեմ, դնես, տանենք, մի՛ անցիր,
հասնելիս, կպչեիր, կորչեր
3. Ընդգծե՛ք անկատար ներկա 2 ժամանակաձև.
ա. բախել եմ, չես բախում, չեն բախի, բախում եք
բ. կաղամ, չի աղացել, չես աղում, կաղում է
4. Ընդգծե՛ք անկատար անցյալ 3 ժամանակաձև.
ա. չթխեիք, թխում էր, կթխեք, չէին թխում, թխում էի, չեմ
թխում, թխել եմ
բ. գնում էի, գնել են, չէիք գնում, կգնան, կգնենք, գնում էր
5. Ընդգծե՛ք վաղակատար ներկա 2 ժամանակաձև.
ա. հարել եմ, չեք հարի, հարում էի, չի հարել
բ. խաղացել եք, չէի խաղա, խաղացել էի, չեն խաղացել
6. Ընդգծե՛ք վաղակատար անցյալ 2 ժամանակաձև.
ա. չես գտնելու, գտել էինք, չէիր գտել, չէի գտնի
բ. ուշացել էիք, ուշացած էինք, չէիր ուշացել, ուշացել եմ
7. Ընդգծե՛ք ապառնի (ապակատար ներկա) 2 ժամանակաձև.
ա. ապշելու եմ, չես ապշի, չեք ապշելու, կապշեք
բ. չենք մնալու, պիտի մնանք, մնալու եք, մնացել ես
8. Ընդգծե՛ք ապակատար անցյալ 3 ժամանակաձև.
ա. կրելու էի, կկրեր, չես կրի, չէի կրելու, կրելու էր, կրում էի
բ. լվալու էի, լվայինք, չէի լվա, լվալու էին, չէի լվալու, չլվար