Փետրվարի 2

23.Պարզի՛ր, թե ուղղագրական ի՛նչ սկզբունքով է կազմվել բառաշարքը, և ավելացրո՛ւ նոր բառեր:

Անընթեռնելի, համընդհանուր, մեկընդմեջ…, անընդմեջ,մեկընդմիշտ,…..:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

… տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր … ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ … վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի … բարձր պահելու համար: (վարկ, վարք)

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից … ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու … և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու … նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը … իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ … էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը … էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են … ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր …, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում …, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք … ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

  1. Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնեվարդ, արևելաեվրոպական, սևագրել, եվրոպական, հևասպառ, ուղեվճար, ուղևոր: