- Նախադասության բառերից որը հնարավոր է՝ փոխարինի՛ր հոմանիշներով:
Օրինակ՝
— Արքա՛, անկարելի է քո կամքը կատարել, մեկ այլ բան կարգադրի՛ր:
— Թագավո՛ր, անհնար է քո ցանկացածն անելը, մի ուրիշ բան պահանջի՛ր:
Թագավորի դեմքը տեսնելու համար էր այդքան երկար ճանապարհը կտրել:
Երեխաներն իրենց համար պարում էին, հետո շրջվում, իրենք իրենց ծափ տալիս ու ուրախանում, աշխարհքով մեկ լինում:
Լուսանում է. սարի ետևից դուրս է գալիս արեգակը:
Մի գարնան երեկո բակում նստած խոսում էինք :
— Թե ցանկանում եք, որ չմահանամ,- ասում է թագավորը,- գնացե՛ք ու անմահական ջուրը բերե՛ք, որ ըմպեմ ու ոտքի կանգնեմ տեղիցս:
- Ընդգծված բառերը փոխարինի՛ր տրված հոմանիշներից մեկով:
ա) Խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած:
Խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց:
Ծաղրուծանակից վշտացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
բ) Տիրանալ, սեփականել, նվաճել, հրպուրել, հմայել:
Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հմայեցին:
Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
գ) Բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել:
Այս պատվանդանի վրա հուշարձան են բարձրացնել:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են շինել:
- Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված բառերը: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Հիվանդության … (շնորհիվ, պատճառով, պատրվակով) դասի չգնաց:
Տղան լավ էր զգում, որ կարողացավ ընկերներին … (պահպանել, պաշտպանել):
Ո՞վ քեզ … (մղեց, դրդեց) այդ արարքին:
… (թողեց, լքեց) իր հոտն ու գնաց լույսի ուղղությամբ:
- Կետերի փոխարեն հերթով գրի՛ր տրված հոմանիշները: Բացատրի՛ր ստացված նախադասությունների իմաստային տարբերությունները կամ նրբերանգները:
Գնում էր կախարդական մատանին (փախցնելու, գողանալու):
Այս ձողը (ծռի՛ր, թեքի՛ր, խոնարհի՛ր):
… (ուզում, ցանկանում, տենչում, մաղթում) ենք, որ մեր քաղաքը միշտ մաքուր ու գեղեցիկ տեսնենք:
Ինչ ուզում ես՝ (գրիր, շարադրիր, փորագրիր, գրի առ), ես կկարդամ: