Փետրվարի 9

1. Վ․ Տերյանի «Մթնշաղի անուրջներ»  շարքից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ/մի քանի բանաստեղծություն և պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն:

Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն…

Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։

Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ…

Ձայնագրություն

2. Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն անգիր սովորի’ր։

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…


Վառելիքաէներգետիկ արդյունաբերություն

Image result for Վառելիքաէներգետիկ արդյունբերություն

Դասի հղում։

1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները: 

2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում:
Այս ճյուղը վերաբերվում է արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին՝ տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկման ոլորտին՝ մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք:
3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: 
Նախադրյալներն են վառելիքի մեծ պաշարները և ՋԷԿ, ԱԷԿ, ՋրԷԿ կառուցումները:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։

Թթվածին

Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է  երեք կայուն իզոտոպների ձևով`  016(99,8%),  017և0:18

Թթվածին տարրի բնութագիրը`

Հայերեն անվանումԼատիներեն անվանումՔիմիական նշանՔիմիական
 նշանի արտասանություն
Հարաբերական ատոմային զանգված (Ar)Օքսիդացման աստիճանըմիացություններում
ԹթվածինOxygenium      Օ        Օ15,999416Հիմնականում՝ −2,պերօքսիդներում՝ −1,ֆտորի հետ միացություններում՝
+1 և +2

Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը  8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8  էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6:  6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:

Թթվածինը  միացություններում երկվալենտ է:Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։