1.Որ երևույթն է կոչվում դեֆորմացիա:
Արտաքին ազդեցության հետևանքով երբ փոխվում է մարմնի չափն ու ձևը, ապա դա կոչվում է դեֆորմացիա:
2.Բերել դեֆորմացիայի օրինակներ:
Օրինակ երբ գնդակը սեղմում ենք պատին մատով, ապա և գնդակը և մատը փոխում են ձևերը:
3.Որ դեֆորմացիան է կոչվում առաձգական, որը՝ պլաստիկ: Բերել օրինակներ:
Պլաստիկը այն դեֆորմացիան է , երբ մարմինը մասամբ կամ լրիվ պահպանում է իր ընդունած ձևը: Առանձգականը այն է, երբ մարմինը վերականգնում է իր ձևն ու չափը:
4.Որ ուժն են անվանում առաձգականության ուժ և ինչպես է այն ուղղված:
Այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ, խոչընդոտում է դեֆորմացիային և ձգտում վերականգնել մարմնի ձևն ու չափերը, կոչվում է առաձգականության ուժ:
5. Ձևակերպել Հուկի օրենքը և գրել բանաձևը:
Առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին:
Fառ=k∙x,
6.Ինչից է կախված զսպանակի կոշտությունը:
Կոշտությունը կախված է զսպանակի նյութի տեսակից, չափերից և պատրաստման եղանակից։
7.Ինչ միավորով է արտահայտվում կոշտությունը ՄՀ-ում:
կոշտության միավորը 1 Ն/մ է
8. Ինչ եղանակով կարելի է չափել ուժը: Դրանցից որն է առավել կիրառելի:
Ուժը կարելի է չափել 2 եղանակով՝ չափելով նրա ազդեցության հետևանքով մարմնի արագության փոփոխությունը, կամ չափելով նրա ազդեցությամբ մարմնի դեֆորմացիայի չափը:Ուժը չափելու համար օգտագործվող սարքն անվանում են ուժաչափ կամ դինամոմետր
9. Ինչ կառուցվածք ունի պարզագույն ուժաչափը:
Պարզագույն ուժաչափի հիմնական մասը զսպանակն է, որի մի ծայրն անշարժ ամրացված է զսպանակի իրանին, իսկ մյուս` կեռիկավոր ծայրն ազատ է :
10. Որ օրենքի վրա է հիմնված ուժաչափի աշխատանքը:
Հիմնված է Հուկի օրենքի վրա:
11.Ուժաչափի ինչ տեսակներ գիտեք: