1․ Քարտեզի վրա նշել նավթ, գազ և ածուխ արդյունահանող առաջատար երկրները:
2․ Ի՞նչ դեր ունի վառելիքաէներգետիկ արդյունաբերությունը տնտեսության զարգացման գործում: Այս ճյուղը վերաբերվում է արդյունաբերության բոլոր ենթաճյուղերին՝ տրանսպորտին, գյուղատնտեսությանը եւ սպասարկման ոլորտին՝ մատակարարում է էլեկտրաէներգիա եւ վառելիք, իսկ քիմիական արդյունաբերությանը` հումք: 3․ Որո՞նք են վառելիքաէներգետիկ արդյունաբերության զարգացման նախադրյալները: Նախադրյալներն են վառելիքի մեծ պաշարները և ՋԷԿ, ԱԷԿ, ՋրԷԿ կառուցումները:
4․ Ուրվագծային քարտեզի վրա նշե՜լ էլեկտրաէներգիայի արտադրությամբ հարուստ երկրները։
Թթվածինը երկրագնդի վրա ամենատարածված տարրն է: Երկրակեղևում այդ տարրի զանգվածային բաժինը 47,2 % է: Բնության մեջ թթվածին տարրը հանդիպում է երեք կայուն իզոտոպների ձևով` 016(99,8%), 017և0:18
Թթվածին տարրի բնութագիրը`
Հայերեն անվանում
Լատիներեն անվանում
Քիմիական նշան
Քիմիական նշանի արտասանություն
Հարաբերական ատոմային զանգված (Ar)
Օքսիդացման աստիճանըմիացություններում
Թթվածին
Oxygenium
Օ
Օ
15,999416
Հիմնականում՝ −2,պերօքսիդներում՝ −1,ֆտորի հետ միացություններում՝ +1 և +2
Թթվածինը պարբերական համակարգում գտնվում է երկրորդ պարբերության Vl խմբի գլխավոր ենթախմբում: Կարգաթիվը 8 է, միջուկի լիցքը՝ +8: Թթվածնի ատոմում առկա 8 էլեկտրոնները ըստ էներգիական մակարդակների բաշխված են հետևյալ կերպ՝ առաջին մակարդակում` 2 էլեկտրոն, իսկ երկրորդում (արտաքին)` 6: 6 էլեկտրոններից միայն երկուսը զույգված չեն: Ատոմին չի բավականացնում ընդամենը 2 էլեկտրոն մինչև կայուն օկտետի առաջացումը:
Թթվածինը միացություններում երկվալենտ է:Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ, որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։
40.Բացատրի՛ր, թե ընդգծվածբառընախադասություններիցյուրաքանչյուրիմեջի՞նչիմաստովէկիրառված:
Ինչո՞ւ էր այդքան կոպիտ քանդակ առել: փոխաբերական- անհարթ, տգեղ
Կոպիտ է խոսում ընկերների հետ: կոշտ
Շատ կոպիտ դեմք ունի: տգեղ
Մեր նոր ընկերուհուն Նազելի են կոչում: անվանում
Եվ սրան էլ իմաստուն են կոչում: համարում
Ի՞նչ ասում էին ,սուս ու փուս կատարում էր: առանց վիճելու
Իմ գործը կատարեցի, կարո՞ղ եմ հեռանալ: ավարտել
Որոշումը որ չկատարի, չի հանգստանա: չիրակացնի
Բազում հարցերին մի ձևով էր պատասխանում,լռում էր: չէր խոսում
Դեռ լռում եմ,որ տեսնեմ, թե մինչև երբ է չարություն անելու: համբերել
Արձագանքները լռեցին: դադարեցին
Ափսեները դրեց պահարանում: տեղավորել
Եկան ու իր օրենքը դրեց: հաստատել
Ձեռքի գիրքը մի կերպ դրեց լիքը լցրած պայուսակի մեջ ու դուրս եկավ: խցկել
41.Լեզու բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր: Աղվեսի լեզու ունենալ: Լեզուդ քեզ պահիր: Չար լեզուները անիմաստ լուրեր էին տարածում :
42.Օդ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր: օդ ցնդել, օդով սնվել ,օդը ծանր
43.Երես բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Որտեղ տրված բառը փոխաբերական իմաստով է գործածված, ընդգծի՛ր: աներես մարդ,սևերես անել,
Հոմանիշներ
Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:
Մի անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր,որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժումէր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:
Ջրի ամենափոքրիկ կաթիլներիցանգամ հողի վրա վառվում են խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը: Բեդվիները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր գնալ, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվիները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
Անգլիացի ֆիզիկոս, մաթեմատիկոս. ստեղծել է մեխանիկայի և աստղագիտության տեսական հիմունքները, հայտնագործել տիեզերական ձգողության օրենքը, մշակել (Գ. Լայբնիցից անկախ) դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը, պատրաստել հայելային հեռադիտակը, կարևորագույն փորձարարական աշխատանքներ կատարել օպտիկայի բնագավառում:
Ծնվել է Իսահակ Նյուտոնը Լինքոլնշիր կոմսության Վուլսթորփ գյուղում, ունևոր ֆերմերի ընտանիքում: Հայրը մահացավ մինչ զավակի ծնունդը, իսկ Նյուտոնը ծնվեց վաղաժամ, Գալիլեի մահվան տարին և անգլիական քաղաքացիական պատերազմի նախաշեմին: Փոքրիկն այնքան թույլ ու հիվանդ էր, որ երկար ժամանակ նրան չէին կնքում: Այնուամենայնիվ, նա ապրեց և վաղաժամ մահացած հոր հիշատակին անվանվեց Իսահակ: Եվ չնայած իր հիվանդոտ մանկությանը ապրեց Իսակակ Նյուտոնը 84 տարի:
Երբ Նյուտոնը երեք տարեկան էր մայրը՝ Աննա Էյսքոուն, կրկին ամուսնանում է, իսկ Իսահակի դաստիարակությամբ զբաղվում է մորեղբայրը: Մանուկ տարիներին Նյուտոնը լռակյաց էր ու ինքնամփոփ, սիրում էր առանձնանալ ու կարդալ, կամ պատրաստել տեխնիկական խաղալիքներ՝ ժամացույցներ, հողմաղացներ և այլն: Զրկված լինելով հորից և մոր ուշադրությունից, նա դեռ մանկուց սովորում է միայնության, և ինչպես գրում են կենսագիրները, այդպես էլ միայնակ է մնում ողջ կյանքում:
1655-ից Նյուտոնը հաճախում է մոտակայքում գտնվող Գրանտեմի դպրոցը, որտեղ, ուսման ընթացքում բոլորը հիանում էին տղայի արտասովոր ունակություններով: Չնայած մոր ցանկությանը, որ որդին մնա և օգնի իրեն տնտեսության մեջ, Նյուտոնը 1661-ին մեկնում է Քեմբրիջի համալսարանի Թրինիթի քոլեջը, որտեղ էլ հանդիպում է հայտնի մաթեմատիկոս Ի. Բարրոուին (Բարրոուն նրա ուսուցիչն էր, իսկ հետագայում նաև համախոհը):
19-ամյա Նյուտոնը ընդունելության համար հանձնեց միայն լատիներենի քննություն, որից հետո ընդունվեց քոլեջ անվճար ուսման հիմունքներով, իսկ 1664-ից դասվեց նաև թոշակ ստացող ուսանողների շարքը:
1664 թիվը Նյուտոնի համար ստեղծագործական վերելքի տարի էր: Նա կազմեց բնության և մարդկային կյանքի չլուծված խնդիրների (լատ. Questiones quaedam philosophicae) ընդգրկուն ցուցակ, կազմված 45 կետից, որոշումով՝ իր գիտական գործունեությունը նվիրել այդ խնդիրների լուծմանը:
1665-ին ավարտելով համալսարանը ստացել է բակալավրի գիտական աստիճան:
1664թ. Ծննդյան տոներին լոնդոնյան տներում սկսեցին հայտնվել կարմիր խաչեր՝ ժանտախտի Մեծ համաճարակի առաջին նշանները: 1665թ.օգոստոսի 8-ին ժանտախտի համաճարակի աննախադեպ տարածման պատճառով դադարեցվեցին Թրինիթի քոլեջի դասերը: Նյուտոնը վերցնելով անհրաժեշտ ձեռնարկներն ու սարքավորումները, մեկնում է հայրենի Վուլսթորփ:
1665-1667թվերը ծանր էին Անգլիայի համար: Ժանտախտի համաճարակը, որը միայն Լոնդոնում խլեց բնակչության հինգերորդ մասի կյանքը, հոլանդական պատերազմը և լոնդոնյան Մեծ հրդեհը ջլատել էին անգլիական թագավորության բարոյական և նյութական ռեսուրսները: Սակայն, այդ տարիներն ամենաարդյունավետն էին Նյուտոնի համար: Վուլսթորփի տանն առանձնացած, նա աշխատում է լույսի տարալուծման խնդիրների վրա (կատարելով մի շարք սրամիտ փորձեր, նա ապացուցեց, որ սպիտակ գույնը մի քանի գույների խառնուրդ է): Սակայն այդ տարիների ամենամեծ ձեռքբերումը եղավ տիեզերական ձգողության օրենքը:
Այս խնձորենին այն հայտնի ծառի սերնդից է, որի տակ ըստ լեգենդի նստած էր Նյուտոնը, երբ խնձորն ընկավ գլխին (Քեմբրիջի բուսաբանական այգի):
1668-ին Նյուտոնին շնորհվել է մագիստրոսի աստիճան, իսկ 1669-ին Բարրոուն նրան է հանձնել ֆիզիկամաթեմատիկական ամբիոնը, որը նա զբաղեցրել է մինչ 1701-ը: 1671-ին Նյուտոնի կառուցած հայելային հեռադիտակի ցուցադրումը մեծ տպավորություն է գործել ժամանակակիցների վրա, և շուտով (1672 հունվարին) նա ընտրվում է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ, իսկ 1703-ին դառնում այդ ընկերության պրեզիդենտը: 1687-ին հրապարակում է իր վիթխարի աշխատությունը՝ «Բնափիլիսոփայության մաթեմատիկական հիմունքները» (կրճատ՝ «Հիմունքներ»): 1695-ին ստանում է Դրամահատների տեսուչի պաշտոնը (դրան, ըստ երևույթին նպաստել են նրա մետաղների հատկությունների ուսումնասիրությունները) և կարգի է գցում Անգլիայի քայքայված դրամական գործը, որի համար 1699-ին ցմահ ստանում է Դրամահատների դիրեկտորի բարձր վարձատրվող կոչումը: Նույն թվականին նա ընտրվում է Փարիզի ԳԱ անդամ:
1705-ին Աննա թագուհին նրան է շնորհում ազնվականի տիտղոս: Ալևս նա Սեր Իսահակ Նյուտոնն էր: Դա առաջին դեպքն էր Անգլիայի պատմության մեջ, երբ տիտղոս էր շնորհվում գիտական նվաճումների համար:
1725-ին Նյուտոնի առողջությունը զգալիորեն վատացավ: Նա մահացավ քնի մեջ Քենինգսթոունում, Լոնդոնից ոչ հեռու 1727թ. մարտի 20-ին: Գրավոր կտակ նա չի թողել, սակայն մահից առաջ իր հսկայական կարողության մեծ մասը բաժանել է իր հարազատներին: Թագավորի հրամանով թաղվել է Իսահակ Նյուտոնը Վեսթմինսթերյան աբբայությունում:
Նյուտոնի մարդկային հատկանիշների մասին պահպանվել են բավական հակասական կարծիքներ: Սակայն բոլորը նշում են նրա հավասարակշռված խառնվածքը: Նա համարյա երբեք չէր կատակում կամ ծիծաղում, հուզվում կամ զայրանում: Նրա միտքը միշտ սևեռված էր որևէ խնդրի լուծման վրա, և դա էլ նրան դարձնում էր ցրված կամ անուշադիր ուրիշների նկատմամբ: Նա երբևէ չի հանգստացել, այցելել թատրոն կամ զվարճանքի այլ վայրեր: Այն ժամանակը, որ չէր ծախսում գիտության վրա, նա համարում էր կորած:
Իսահակ Նյուտոնը բարձրահասակ չէր, ուներ մարմնի ամուր կառուցվածք և ալիքավոր մազեր, որոնք մինչ մահը զարդարում էին նրա գլուխը (Նյուտոնը ճերմակել էր դեռ 30 տարեկանում): Կյանքի ընթացքում կորցրել է ընդհամենը մեկ ատամ ու երբեք ակնոց չի կրել ու չի հիվանդացել: Սննդի մեջ չափավոր էր, իսկ կենցաղում՝ խիստ: Կյանքում չլինելով շռայլ նա միշտ օգնել է իր բարեկամներին ու երիտասարդ գիտնականներին: Չի ունեցել ընտանիք ու երբևէ չի եղել ամուսնացած:
Նյուտոնի ռեֆլեկտորը
Օպտիկային վերաբերող առաջին աշխատանքում՝ «Լույսի և գույների նոր տեսություն» (1672թ) Նյուտոնն արտահայտել է իր հայացքները «լույսի մարմնականության» մասին (լույսի մասնիկային հիպոթեզը): Այդ աշխատանքի առաջացրած բուռն բանավեճերում Նյուտոնի հայացքների հակառակորդն էր Ռ. Հուկը, որն այդ ժամանակ իշխող ալիքային պատկերացումների կողմնակիցն էր: Պատասխանելով Հուկին՝ Նյուտոնն արտահայտել է լույսի մասնիկային և ալիքային պատկերացումները համատեղող հիպոթեզ: Այդ հիպոթեզը նա հետագայում զարգացրել է «Լույսի և գույների տեսություն» աշխատության մեջ, որտեղ նկարագրել է Նյուտոնի օղակներով փորձը և հաստատել լույսի պարբերականությունը: Լոնդոնի թագավորական ընկերության նիստում այդ աշխատությունն ընթերցելիս, Հուկը հանդես է գալիս առաջնության հավակնությամբ, և Նյուտոնը չի հրապարակում օպտիկային վերաբերվող աշխատանքները (այդ աշխատանքը հրապարակվում է միայն 1704-ին Հուկի մահից հետո): «Օպտիկայում» Նյուտոնը նկարագրել է լույսի դիսպերսիայի հայտնաբերման ուղղությամբ իր կատարած խիստ մանրակրկիտ փորձերը, լույսի ինտերֆերենցիան բարակ թիթեղներում և ինտերֆերենցիոն գույների փոփոխությունը Նյուտոնի օղակներում՝ կախված թիթեղի հաստությունից: Ըստ էության, նա առաջինն էր, որ չափեց լուսային ալիքի երկարությունը:
Սըր Իսահակ Նյուտոնը անգլիացս ի ֆիզիկոս է, մաթեմատիկոս, աստղագետ, դասական մեխանիկա ստեղծող, ով մարդկության պատմության մեջ կատարեց ամենամեծ գիտական հայտնագործությունները:
12 տարեկանում Նյուտոնը սկսեց դպրոց հաճախել Գրանթհեմ քաղաքում: Նա այդ ժամանակ ապրում էր դեղագործ Քլարկի տանը: Համառությունն ու քրտնաջան աշխատանքը շուտով Նյուտոնին դարձան դասի լավագույն ուսանող: Բայց երբ Նյուտոնը 16 տարեկան էր, խորթ հայրը մահացավ: Իսահակի մայրը նրան վերադարձրեց կալվածքը և նշանակեց տան պարտականությունները: Բայց սա բոլորովին դուր չէր գալիս Նյուտոնին: Նա քիչ բան էր անում տնային գործեր անելու համար ՝ գերադասելով ընթերցանությունը այս ձանձրալի զբաղմունքից: Մի օր Նյուտոնի քեռին, գտնելով նրան մի գիրք ձեռքին, զարմացավ ՝ տեսնելով, որ Նյուտոնը մաթեմատիկական խնդիր է լուծում: Թե՛ քեռին, թե՛ դպրոցի ուսուցիչը համոզեցին Նյուտոնի մորը, որ այդպիսի ընդունակ երիտասարդը պետք է շարունակի ուսումը:
Իսահակ Նյուտոնը ծնվել է Վուլսթորփ գյուղում քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Նյուտոնի հայրը՝ փոքրամարմին, սակայն շատ հաջողակ ֆերմեր Իսահակ Նյուտոնը (1606-1642) չի ապրել մինչև որդու ծնունդը։ Տղան ծնվել էր վաղաժամ, տկար, որի պատճառով էլ երկար ժամանակ չէին համարձակվում նրան մկրտել։ Այդուհանդերձ նա գոյատևեց, մկրտվեց (1 հունվարի) և ստացավ Իսահակ անունը՝ ի հիշատակ իր հոր։ Սուրբ Ծննդյան տոնի օրը ծնվելու փաստը Նյուտոնը համարում էր ճակատագրի հատուկ նշան։ Չնայած նորածնի տկարությանը, նա ապրեց 84 տարի։
Նյուտոնն անկեղծորեն համարում էր, որ իր տոհմը սերում է XV դարի շոտլանդական ազնվականներից, սակայն պատմաբանները հայտնաբերել են, որ 1524 թվականին նրա նախնինները եղել են աղքատ գյուղացիներ։ XVI դարավերջին ընտանիքը հարստացել է և անցել յոմենների կարգ (հողագործներ)։ Նյուտոնի հայրը թողել էր այն ժամանակի համար մեծ ժառանգություն՝ 500 ֆունտ ստեռլինգ գումար և մի քանի հարյուր ակր բերրի հողեր՝ դաշտերով ու անտառներով։
1646 թվականի հունվարին Նյուտոնի մայրը՝ Աննա Էյսքոուն(1623-1679) նորից ամուսնացել է։ Նոր ամուսնուց՝ 63-ամյա ամուրիից, նա ունեցել է երեք երեխա և սկսել է ավելի քիչ ուշադրություն դարձնել Իսահակին։ Տղայի հովանավորն է դարձել մորեղբայրը՝ Վիլյամ Էյսքոուն։ Ժամանակակիցների վկայությամբ՝ Նյուտոնը մանկության տարիներին լռակյաց էր, ինքնամփոփ և մեկուսացած, սիրում էր կարդալ և ստեղծել տեխնիկական խաղալիքներ՝ արևային և ջրային ժամացույցներ, հողմաղաց և այլն։ Ողջ կյանքում նա իրեն միայնակ զգաց։
1653 թվականին մահանում է խորթ հայրը, որի ժառանգության մի մասն անցնում է Նյուտոնի մորը և անմիջապես այն ձևակերպվում է Իսահակի անունով։ Մայրը վերադառնում է տուն, սակայն հիմնական ուշադրությունը հատկացնում է երեք փոքրիկ երեխաներին ու ընդարձակ տնտեսությանը։ Իսահակը առաջվա պես մնում է անուշադրության մատնված։
1655 թվականին 12-ամյա Նյուտոնին տալիս են սովորելու Գրենտեմի մոտակա դպրոցում, որտեղ նա ապրում է դեղագործ Կլարկի տանը։ Շուտով տղան ցուցաբերում է բացառիկ ունակություններ, սակայն 1659 թվականին մայրը՝ Աննան ետ է բերում նրան, և փորձում 16-ամյա որդուն պարտադրել տնային տնտեսության կառավարման աշխատանքների մի մասը։ Փորձը հաջողություն չի ունենում, քանի որ Իսահակը մնացած բոլոր զբաղմունքներից նախընտրում է գրքերի ընթերցանությունը, բանաստեղծություններ ստեղծագործելը և հատկապես տարբեր մեխանիզմների կառուցումը։ Այդ ժամանակ Աննային է դիմում Նյուտոնի դպրոցական ուսուցիչ Սթոքսը և սկսում նրան համոզել շարունակելու անսովոր ունակություններով օժտված, շնորհալի որդու ուսումը։ Այդ խնդրանքին են միանում քեռի Վիլյամը և Իսահակի գրենտեմյան ծանոթներից մեկը՝ ( դեղագործ Կլարկի ազգականը) Հեմֆրի Բաբինգտոնը, որը Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ էր։ Նրանք միացյալ ուժերով, վերջիվերջո հասնում են իրենց ուզածին։ 1661 թվականին Նյուտոնը բարեհաջող ավարտում է դպրոցը և ուղևորվում է շարունակելու կրթությունը Քեմբրիջի համալսարանում։