1.Կազմիր բարդ բառեր արև, լույս, հող, ջուր, նկար արմատներով: Յուրաքանչյուր բառով որքան կարող ես: Օրինակ՝ արև-արևածաղիկ, արևաշող
արև-արևելյան,արևմուտք,արևային
լույս-լույսաբաց,լուսամուտ,
հող-հողամաս
ջուր-ջրահարս,ջրացք,ջրամբար
նկար-նկարիչ,նկարող
2.Տրված բառերը դարձրու ածանցավոր`սալոր-սալորենի, գիր-գրություն, տուն-տնային, բարի-անբարի, տանձ-տանձենի, սեր-անսեր, արև-արևային,
օրինակ՝ սալոր-սալորենի
3.Հետևյալ արմատներից ու բառերից կազմիր բարդ բառեր.
Գույն+ գեղ-գունագեղ
Արյուն+ հեղ-այրունահեղ
Ջուր+ հեղձ-ջրհեղեղ
Ծաղիկ+ փունջ-ծաղկեփուջ
Ես+սեր-եսասեր
Նավ+ վար-նավավար
- Տեքստից դուրս գրիր հոգնակի թվով գործածված գոյականները և դարձրու եզակի, օրինակ՝ հանքանյութեր-հանքանյութ:
Գետնի տակ թաքնված հանքանյութերի մասին շատ հետաքրքիր տեղեկություններ կարող է տալ բույսերի հանելուկային լեզուն։ Ծառը, թուփը, ծաղիկը կամ
սովորական խոտը բնական մի բարդ լաբորատորիա է։ Նրանց արմատները
պոմպերի նման գետնի տակից քաշում են տարբեր նյութերի լուծույթներ։ Տերևների
մեջ և ցողուններում կուտակվում են մետաղներ, որոնց պաշարները թաքնված են
գետնի խորքերում։ Որպեսզի այդ մետաղը հայտնաբերեն, այրում են հավաքած
բույսերի նմուշները և ուսումնասիրում ստացված մոխիրը։ Քննության են ենթարկվում
նաև բույսերի հյութերը։ Այդպես կանաչ «հետախույզները» օգնում են որոշելու
հողաշերտի կազմությունը, ցույց են տալիս, թե որտեղ հանքավայր կա։
Ալեքսանդր Մելքումյանի «Հայաստանի քարերի աշխարհում» գրքից
Ես ուզում եմ, որ …
Մարդիկ ծնվում են, որովհետև …
Եթե դպրոցական օրենքները հաստատեին աշակերտները, …
Սիրում եմ գարունը, որովհետև…
Եթե մարդիկ չկարողանային լացել և ծիծաղել, …
տեղեկություններ-տեղեկություն
լուծույթներ- լուծույթ
արմատներ-արմատ
պոմպեր-պոմպ
նյութեր- նյութ
Տերևներ-Տերև
մետաղներ- մետաղ
պաշարներ-պաշար
խորքեր-խորք
բույսեր-բույսեր
նմուշներ-նմուշ
խորքեր-խորք
հետախույզեր-հետախույզ
մարդիկ-մարդ
օրենքներ-օրենք
աշակերտներ-աշակերտ
6.Կարդա՛ առակը և պատասխանիր հարցին:
Առյուծն ու նապաստակը
Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:
Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և դատարկ հույսի ետևից ընկա»:
Հարց—առաջադրանք
Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):
Ընտրությունդ պատճառաբանիր:
- Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:
- Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:
- Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել: