Դարձվածքներ
1.Ընդգծված դարձվածքները փոխարինիր հոմանիշ բառերով:
Փարիզից Վարշավա թռչելիս լեհ կինոդերասան Ցիբուլսկու նկատեց, որ կողքի ուղևորը վախեցած նստած է:Նա փորձեց հարևանին ոգևորել:
— Մեր օրերում ինքնաթիռով թռչելը հեշտ է,- ասաց,- նույնիսկ ավտոմեքենան ավելի վտանգավոր է: Էս քանի օրը բարեկամներիցս մեկի մեքենայի գլխին ինքնաթիռ ընկավ:
2.Տրված դարձվածները արտահայտիր մեկական բառերով:
Պատի ծեփ դառնալ-սպիտակել,սպրտնել, պայման կապել-պայմանավորել, քիթը կախել-նեղանալ, բերանը բաց մնալ-զարմանալ:
3.Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմիր` մի դեպքում դրանք գործածելով ուղիղ իմաստով, մյուս դեպքում` որպես դարձվածք:
Մատը մտցնել բզեզի բույնը, մատը կծել, մատից փուշ հանել:
Վարդանը անտառում մատը մտցրեց բզեզի բույնը
Մայրիկը նկատեց ,որ ինձ պետք չէր մատը մտցնել բզեզի բույնը:
Մեղուն կծեց նրա մատը:Անուշիկը այդ պահին մատը կծեց:
Անահիտը մատից փուշ էր հանում :Այդ նեղության պահին պետք է ժողովրդի մատից փուշը հանել:
4.նՓակագծերում տրված դարձվածքներն իրենց հոմանիշների փոխարեն գրիր:
Օրերից մի օր Նապոլեոնը հյուրասիրում էր իր բժշկին:
Երբ բժիշկը հարբել էր, կայսրը հարցրեց.
— Բերանդ ջուր մի առ, բժիշկ, ասա, քո ամբողջ կյանքում քանի՞ մարդ ես էն աշխարհն ուղարկել:
Բժիշկը պատասխանեց.
— Երեք հարյուր հազարով պակաս մարդ եմ գրողի ծոցն ուղարկել, քան Դուք:
5.Նախադասությունների մեջ ընգծված արտահայտությունները փոխարինի՛ր հոմանիշ բառերով:
Հանկարծ վախեցավ. բա որ գազանը նորից գա, ինքն ինչ է անելու:
Այ քեզ պատմություն, լսողները զարմացան:
Փոքր երեխա է, բայց ինչեր գիտի:
Աղքատ մի մարդ բացեց դուռը:
6.Տրված դարձվածքների իմաստները բացատրի՛ր:
Ջրից չոր դուրս գալ-չպատժվել, սիրտ տալ-ոգևորել. գլուխը կորցնել-խառնվել իրար, հալից ընկնել-հոգնել, սիրտը վկայել-գուշակել, սիրտ անել-համարձակել: