Գարունը գալիքի խորհրդանիշն է։

Գարնանային առաջին օրն է :Այս օրը հրաշալի է ,որովհետև նոր եղանակի սկիզբն է :
Գարունը տարվա ամենահետաքրքիր եղանակներից մեկն է :Գարնանը սկսում է վերակենդանանալ բնությունը և ոչ միայն վերակենդանանալ, այլ նաև վերածնվել : Ճիշտ է գարունը այդքան էլ տաք չի, բայց միևնույն է նա ձմեռվա նման ցուրտ չի: Հայաստանում գարունը մի ուրիշ ձևով եմ սպասում , քանի որ արագիլները հետ են վերադառնալու ու իրենց լքված բներն են վերականգնելու : Նրանք կարծես նոր կյանքի հույս են բերում երկրի վրա :