315. Սխալները գտի´ր և ուղղի´ր:
Ամեն անգամ իր արածը հիշելուց կարմրում էր:
Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով:
Արտը հնձելիս էլ ականջը ձայնի Էր:
Արտը հնձելուց հանկարծ իր անունր լսեց:
Փորելուց բահն ինչ-որ բանի դեմ առավ:
Ամեն անգամ այդ դուռը բացելուց հիշում էր իր վախը:
Մատը մեխելուց էր վիրավորվել:
316. Երկրորդ նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ փոխի´ր):
Օրինակ՝ քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն Էր առաջնորդում:
Խալիֆաները հիմնեցին և մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել դարձան: (որի)
Խալիֆաները հիմնեցին և մայրաքաղաք դարձրին Բաղդադը,որի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել դարձան:
Գիտնականի հետաքրքրությունը գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)
Գիտնականի հետաքրքրությունը գրավեց մի բարձունք,որի տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության:
Վանքի մի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր է քննում խորասույզ: (որր)
Վանքի մի խցում նստել է մի ծերուկ,որը գրքեր է քննում խորասույզ:
Կար ու չկար. մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որր)
Կար ու չկար. մի ձկնորս կար,որը մի գիշեր շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ:
Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)
Տաճարի քրմերը մի էշ ունեին,որով իրենց թափառումների ժամանակ բեռ էին փոխադրում:
317. Ածականի՝ սխալ կազմված գերադրական աստիճանի ձևերը գտի´ր և ուղղի´ր:
Տե´ ս. Ամենամեծ քարերն եմ գտել ու բերել:
Ամենից շքեղ զարդերր՝ քեզ:
Լավագույն տարբերակն իմ առաջարկածն է:
Թաքնվի´ր ամենամեծ ծառի փչակում:
Ձեր պարտեզում բուրում են ամենից qեղեցիկ վարդերը:
Ամենաազնիվ մարդիկ են շրջապատում մեզ:
Երեկ երկնքում փայլում էր երբևէ տեսածս ամենապայծառ ծիածանը:
Ինձ պատմի´ր երկար հեքիաթր:
Բուսական աշխարհի ամենահին ներկայացուցիչներից մեկը ծառանման ձարխոտն է:
318. Կետերի փոխարեն մի այնպիսի արմատ գրի´ր, որ երկու բառ կազմի՝ և´ նախածանցի հետ, և´ վերջածանցի:
Անծալք. անոսկեղեն, անհեղուկ, անզինվոր, չ … ավոր, տ … ույք, դժբախտավոր, տ … ուն, տհաճելի, անջատիչ: