Ուրբաթը՝ խնդիրների քննարկման օր

Ֆլեշմոբյան խնդիրների քննարկում
1. 2, 4, 5 և 7 թվանշաններից յուրաքանչյուրը մեկ անգամ օգտագործելով՝ Ժիրայրը կազմեց ամենափոքր քառանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի։ Ո՞րն է այդ թիվը։ 1452

2.  36 սպիտակ և 48 կապույտ մանուշակներից ամենաշատը քանի՞ միանման ծաղկեփունջ կարող են պատրաստել գարնանամուտը շնորհավորելու համար, ընդ որում, բոլոր ծաղիկները պետք է օգտագործվեն։ 12

3.  Ալենը մաքրում է բակը 20 րոպեում, իսկ Նարեկը՝ 30: Քանի՞ րոպեում նրանք միասին կմաքրեն ամբողջ բակը, եթե աշխատեն նախկին արագությամբ։ 25

4. Մրցույթի երեք մասնակիցները կատարել էին հետևյալ կանխատեսումները. Մանե՝ «Ես կլինեմ առաջինը, իսկ Լիանան՝ նախավերջինը»: Յանա՝ «Ես կլինեմ առաջինը, իսկ Լիանան՝ նախավերջինը»: Լիանա՝ «Ես կլինեմ առաջինը, իսկ Մանեն՝ վերջինը»: Մրցույթից հետո պարզվեց, որ նրանց բոլոր կանխատեսումներից երեքն էին ճիշտ: Ո՞ր տեղը գրավեց նրանցից յուրաքանչյուրը:

5.  Չորս խնձորներն ու մեկ տանձը կշռում են այնքան, որքան 17 սալորները։ Տանձը մեկ խնձորի ու 7 սալորների չափ է կշռում։ Քանի՞ սալոր կհամակշռի մեկ տանձին։

6. Երկնիշ թվից ջնջեցին տասնավորը և ստացան սկզբնական թվից 21 անգամ փոքր թիվ։ Քանի՞ այդպիսի երկնիշ թիվ կա։

7. Վահեն, Արենը և Դավիթը 3 օրում ուտում են 3 կիլոգրամ շոկոլադ։ Քանի՞ կիլոգրամ շոկոլադ կուտեն տղաները 6 օրում, եթե նրանց միանան իրենց նման քաղցրակեր ևս 3 ընկերներ։12 կգ

Երջանիկ խրճիթը: Ավ. Իսահակյան

Զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց կար:

Ջրաղացի դռան առջև, կանաչ ուռենու տակ, թիկն էր տվել ջրաղացպանը և չիբուխը գոհ ծխում. կողքին նստել էր կինը, իսկ նրանց աչքերի առջև մի սիրուն մանուկ՝ նրանց երեխան, խաղ էր անում:

Մեղմիկ սոսափում էր ուռենին, և ջրաղացն անուշ մտմտալով, ասես հին օրերից մի հին հեքիաթ էր պատմում:

Ինչպես եղավ, մի օր այդ սիրուն մանուկը վազելով թիթեռնիկի հետևից, հեռացավ ջրաղացից, ընկավ մացառների մեջ, անցավ ձորակից ձորակ, կորցրեց ջրաղացի շավիղը ու գնաց, գնաց, հասավ մեծ ճանապարհին, նստեց եզերքին ու լաց եղավ:

Անցավ մի քարավան. մի ուղևոր տեսավ լացող մանուկին, խղճաց, վեր առավ և իր հետ տարավ:

Տարավ իր տունը, և որովհետև զավակ չուներ, որդեգրեց նրան:

Մանուկը մեծացավ, դարձավ մի շնորհալի երիտասարդ:

Ամենքը սիրում էին նրան և ուրախանում նրա վրա, բայց նա տխուր էր, միշտ տխուր:

Երբ երեկոները մենակ նստում էր իրենց շքեղ պատշգամբում, որի շուրջը բացվում էր պարտեզը՝ հովասուն ծառերով և կարկաչյուն շատրվաններով, նրա հոգին սլանում էր մի ուրիշ վայր, որ հեռավոր երազի պես մեկ երևում էր, մեկ չքանում…Երևում էր մի խեղճ ջրաղաց զմրուխտյա գետակի վրա, որ օր ու գիշեր մանկության պես սիրուն մի հին հեքիաթ էր պատմում, տեսնում էր երկու հարազատ դեմքեր՝ նստած կանաչ ուռենու տակ. մեկը մտքի մեջ ընկած չիբուխ է ծխում, մյուսը արցունքոտ աչքերով նայում է հեռուն:

-Ինչո՞ւ ես տխուր, իմ որդի, -ասում էր հարուստ հայրը նրան.-ի՞նչդ է պակաս, թե՞ սեր ունիս մի աղջկա, հայտնի՛ր, թե չէ, ի՞նչ կա…

Եվ խնջույք էր սարքել բարի հայրը որդուն ուրախացնելու համար. դահլիճները լուսավորված էին ջահերով. նազելի աղջիկները պատել էին երիտասարդի շուրջը, ասում ու ծիծաղում:

Երիտասարդը խնջույքի ժամանակ  աննկատ դուրս ելավ դահլիճներից, անհայտացավ խավարի մեջ ու էլ չվերադարձավ:

Նա գնաց, շրջեց, թափառեց շատ ու շատ տեղեր, հարցուփորձ արավ և մի օր վերջալույսի շողերի տակ տեսավ զմրուխտյա գետակի վրա մի խեղճ ջրաղաց: Տեսավ՝ ջրաղացին կռնակը տվել է մի հին խրճիթ, որի բուխարիկից մարմանդ ծուխ է ելնում:

Մոտեցավ խրճիթին, կամացուկ նայեց լուսամուտից ներս. նստել էր մի ալևոր մարդ և մտախոհ չիբուխ էր ծխում. մի երերուն պառավ ցամաքած ձեռքերով սեղան էր փռում:

Երբ նրանք հացի նստան, պառավը վերցրեց մի կտոր հաց ու ասավ.

-Այս էլ որդուս բաժինը:

-Ա~յ կնիկ, այս քանի տարի է, միշտ էլ որդուս բաժինն ես պահում ու առավոտ անծանոթ անցորդներին տալիս… Հե~յ, մեր որդին էլ չի գա:

-Ա~յ մարդ, աստված գիտե՝ մեր որդին հիմի ում պատի տակ կուչ է եկել. ուրիշի մոր ձեռքին է նայում, կարելի է այն մոր տղան էլ հեռու տեղ է, ու ես նրան իմ որդու բաժինն եմ տալիս. ի՜նչ իմանաս, կարելի է նա էլ իմ որդուն իր բաժինն է տալիս…

Այդ միջոցին ներս ընկավ որդին, գրկեց մորն ու հորը, համբուրեց և լաց եղավ:

-Ա~ ա~ , մեր որդին,-բացականչեցին ծերունիները և գրկների մեջ առան իրենց կորած, կարոտած որդուն և լաց եղան:

Օջախի մեջ կարմիր կրակը ուրախ-ուրախ թևին է տալիս, պայծառ ու տաք ժպիտով լցնում երջանիկ խրճիթը:

Ջրաղացը անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի…

մանուկ-փոքրիկ երեխա
սոսափում-թեթև քամի
շավիղը-Նեղ ճանապարհ
եզերք-ափ
ուղևոր-փոխադրամիջոցով որևէ տեղ գնացող մարդ
շնորհալի-շատ շնորհներ՝ ձիրքեր ունեցող
շքեղ-Շքեղ կահավորություն՝ հագուստ:
նազելի-նուրբ
աննկատ-Չնկատված
խրճիթ- Հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն
վերջալույսի-Արևը մայր մտնելու և մթնշաղն իջնելու պահը
ալևոր-Ծեր, ծերունի
առավոտ-լուսաբաց

Առաջադրանք

313.  Տրված արտահայտություններն ու նախադասությունները գործածելով՝ մի պատմություն հորինի´ր:

Որ ոչ ոք նրան չտեսներ: Ամեն ինչ նորից սկսել: Ժայոի վրա  քուն էր մտել: Մի հայացքն էլ բավական էր: Ինչպես արծիվն է երկնքից ցած սուրում: Շքեղ այգիներ կային:

314.Գտի´ր հնչունափոխված արմատները և գրի´ր դրանց անհնչունափոխ ձևերը:

Պատկերազարդ, բազկաթոռ-բազուկ, ոսկեվառ-ոսկի, գնդասեղ-գունդ, մաքսանենգ, զուգահեռ,   կաղնեփայտ-կաղնի, գրկաբաց-գիրկ, լեռնաշղթա, արժա­նապատիվ, ձվածեղ-ձու, պատուհան, ամառնամուտ, մարդասեր, ժամացույց, հողագունդ, ջերմանավ, սրտապատառ-սիրտ, սիրառատ-սեր, գինեվաճառ-գինի, գերեվաճառ-գերի, բարեգութ-բարի, մատենագիր, դրկից-դուրս,  լուսամուտ-լույս:

315.  Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Ամեն անգամ իր արածը հիշելուց կարմրում էր:

Մանկությունս հիշելիս սիրտս դառնում է գինով…

Արտը հնձելիս էլ ականջը  ձայնի Էր:

Արտը հնձելուց հանկարծ իր անունր լսեց:

Փորելուց  բահն ինչ-որ բանի դեմ առավ:

Ամեն անգամ այդ դուռը բացելուց հիշում էր իր վախը:

Մատը մեխելուց էր վիրավորվել:

316.  Երկրորդ  նախադասությունը փակագծում գրված բառով միացրո´ւ  առաջինին (ընդգծված բառերը հանի´ր կամ  փոխի´ր):

Օրինակ՝  քաղաքի  ճանապարհին մի բազմություն տեսա: Դրան մեր հին ծանոթն էր առաջնորդում: (որին) — Քաղաքի ճանապարհին մի բազմություն տեսա, որին մեր հին ծանոթն Էր առաջնորդում:

Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը: Բաղդադի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել  դարձան: (որի)
Խալիֆաները  հիմնեցին և  մայրաքաղաք դարձրին Բաղդադը,որի գեղեցիկ ճարտարապետությունն ու շքեղությունն աոասպել  դարձան:

Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք: Դրա տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության: (որի)
Գիտնականի հետաքրքրությունը  գրավեց մի բարձունք,որի տակ հին քաղաքի ավերակները պիտի լինեին, ըստ ավանդության:

Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ: Նա գրքեր է քննում խորասույզ: (որր)
Վանքի  մի խցում նստել է մի ծերուկ,որը գրքեր է քննում խորասույզ:

Կար ու չկար. մի ձկնորս կար: Մի գիշեր այդ ձկնորսը  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ: (որր)
Կար ու չկար. մի ձկնորս կար,որը մի գիշեր  շալակեց իր ուռկանն ու ծովափ իջավ:

Տաճարի քրմերը մի էշ ունեին: Իրենց թափառումների ժամանակ այդ էշով նրանք բեռ էին փոխադրում: (որով)
Տաճարի քրմերը մի էշ ունեին,որով իրենց թափառումների ժամանակ բեռ էին փոխադրում: