Դաս – 16. (06.12-10.12)

1.Որ մեծությունն է կոչվում նյութի խտություն:
Նյութի խտություն կոչվում է այն մեծությունը , որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը:

2.Ինչպես է որոշվում նյութի խտությունը:
Պետք է նյութի զանգվածը բաժանել ծավալի մեծության վրա:

3.Ինչ միավորներով է արտահայտվում խտությունը:
1 կգ/մ3

4.Առաջին անոթի մեջ լցրել են ջուր, իսկ երկրորդի մեջ նույն զանգվածով անհայտ հեղուկ: Որ անոթի հեղուկի խտությունն է ավելի մեծ:
հավասար են

5.Կշեռքի մի նժարին դրված է կապարե չորսու, իսկ մյուսին՝ անագե:

   Ո՞ր նժարին է դրված կապարե չորսուն:

Ձախ

6. Ինչպես կարելի է հաշվել մարմնի զանգվածը, եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
m=p*v

7. Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը, եթե հայտնի են նրա զանգվածը և նյութի խտությունը:
v=m:p

8.Հայտնի է, որ մետաղի կտորը տաքացնելիս ընդարձակվում է: Այդ դեպքում նշված որ մեծությունը չի փոխվում. ա. ծավալը; բ. զանգվածը; գ. խտությունը:
զանգվածը

9. Ինչ եք կարծում քանի կիլոգրամ օդ կա ձեր դասասենյակում: Փորձեք հաշվել դասասենյակի օդի զանգվածը: (Նախ հաշվեք դասասենյակի ծավալը, օդի խտությունը համարեք  ρ=1,29 կգ/մ³ ; որոշեք օդի զանգվածը m=?կգ): m =Vρ
129/100
p=m/v
m=129կգ

10.Համարելով, որ ձեր մարմնի միջին խտությունը մոտավորապես հավասար է  ծովի ջրի խտությանը, հաշվեք ձեր մարմնի ծավալը:
m=45 կգ
p=1030 կգ/մ³
v=m/p
v=22.8 մ³

Դասագրքից լուծել հետևյալ խնդիրները. Ֆիզիկա 7 Է.Ղազարյանի դասագրքից՝ խնդիրներ 57-71 (էջ 171-172):

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 1. Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։
Արագ-արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի անտեղի,մուգ կարմիր, հյուսիս -արևելք, դեմ դիմաց, ուշ-ուշ, ըստ արժանվույն, դուրս
մղել, ծառից ծառ, քանի որ, կողք կողքի, կապտականաչ, մի քանի, լեփլեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիս-արևմտյան, ի սկզբանե, փոքրինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։
Գործնական աշխատանք 2.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում
բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում
կարևորված է վիշապի վերա….արկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի
դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան
հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին
զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ
պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,
երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,
շագանակագույն, փղոսկրագույն։
բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝
ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է
Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև
ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին
վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ
արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են
արևելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների
հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու
հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի
գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են
դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ
պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից,
դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են
առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ
պողպատը երկաթին զոդելու եղանակը։
դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։
Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար
դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես
արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր,
որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները
խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև
տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին
վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական
ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»