Կենսաբանություն

Սերմեր և ցողուններ

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը: Ցողուն, տերևԲույսի կարևոր օրգաններից է ընձյուղը:Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

makro-leto-zelenoe-stebel.jpg

 Ընձյուղի գագաթին, որպես կանոն, գտնվում է գագաթային բողբոջը:Գագաթային ցողունի վերին մասը անվանում են աճման կոն: Աճման կոնի բջիջների բաժանման հաշվին ցողունն աճում է երկարությամբ: Դա կոչվում է գագաթային աճ: Ընձյուղի երկարությամբ դասավորված են կողմնային բողբոջները: Դրանցից զարգանում են կողմնային ցողուններ: Դա կոչվում է կողմնային աճ:

45.png

 Բողբոջը հանդիսանում է սաղմնային ընձյուղ: Բողբոջներից գարնանը ծլում են նոր և երիտասարդ ընձյուղներ: Այդ իսկ պատճառով տարբերում են բողբողջների երկու տիպ. 1Վեգետատիվ բողբոջ`սկիզբ է տալիս տերևներով ցողունի:Վեգետատիվ բողբոջները սրածայր են, երկարավուն, պարունակում են սաղմնային տերևներ և ցողուն: 2Գեներատիվ բողբոջ`սկիզբ է տալիս ծաղիկներով ցողունի:Գեներատիվ բողբոջները կլորավուն են, կարճ, պարունակում են սաղմնային ծաղիկներ: Բողբոջները միմյանցից տարբերվում են կառուցվածքով, չափսով, ձևով, գույնով, հոտով և այլ հատկանիշներով:   Բարդու բողբոջները բնորոշվում են կպչուն խեժով, սուր ծայրով, հաճելի հոտով: Ուռենու բողբոջները ծածկված են միայն մեկ, թասակաձև թեփուկով: Բռնչենու բողբոջները թեփուկներ չունեն: Արոսենու բողբոջները ծածկված են յուրահատուկ խավով: Սև հաղարջենու բողբոջներն օժտված են անուշահոտությամբ: Թանթրվենու բողբոջները, հակառակը, ունեն տհաճ հոտ: Լաստենու բողբոջներն ունեն կատվիկներ ու փոքր կոներ: Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր: ՈւշադրությունԸնձյուղի միջոցով բույսը կարող է բազմանալ:Ցողունը բույսի առանցքային օրգանն է: 

Alternanthera_philoxeroides_NRCS-1.jpg

 Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:ՕրինակՏերև, ծաղիկ, սերմ, պտուղ և այլն:Ցողունի միջոցով կատարվում է նյութափոխանակություն արմատի և տերևների կամ բույսերի այլ օրգանների միջև:Ցողունի կտրոններով բույսն ընդունակ է բազմանալ:Բույսերի հսկայական բազմության մի մասի ցողունները ուղղաձիգ են: Այսինքն աճում են վեր՝ առանց որևէ հենարանի: Ուղղաձիգ ցողունները լինում են՝ փայտացած (բոլոր ծառատեսակները և թփերը), խոտային (խոտաբույսերը): Որոշ բույսեր ունեն` սողացող, փաթաթվող, մագլցող և այլ տեսակի ցողուններ:Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:Ֆոտոսինթեզը լույսի էներգիայի հաշվին ջրից և ածխաթթու գազից ածխաջրի սինթեզն է, որը կատարվում է քլորոֆիլի մասնակցությամբ և անջատվում է թթվածին:Տերևը կատարում է ջրի գոլորշիացում և կարգավորում ջրի քանակը: Տերևներով հնարավոր է բազմացում

fotosynteesi_shutterstock_158144060.jpg

  Բույսերի մեծ մասի տերևները կազմված են տերևակոթունից և տերևաթիթեղից: Տերևակոթունը տերևաթիթեղը ամրացնում է ցողունին: Տերևաթիթեղները տարբեր են ձևով, չափով, գունավորմամբ: 

depositphotos_2633635-stock-illustration-colorful-autumn-leaves-collection.jpg

Պարզ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մեկ տերևաթիթեղ (լորենին, կաղնին, բարդին, կեչին և այլն):Բարդ են այն տերևները, որոնց տերևակոթունի վրա կա մի քանի տերևաթիթեղ (մասրենին, մոշը, ելակը, ազնվամորին և այլն):

Դեկտեմբերի 9

Կարդա’ Գրիգոր Զոհրապի «Ճիտին պարտքը» նովելը։

1.Վերլուծի’ր նովելը։
Նովելը մի մարդու մասին է ,ով սնանկացել է և կորցրել է կնոջը, բայց աղջիկները չգիտեն աղքատանալու մասին և անընդհատ պահանջներ ունեին: Նա էլ ստիպված ամեն տեղ գործ է փնտրում , բայց չի գտնում : Վերջում նույնիսկ գումար չի ունենում,որ վերադառնա տուն և ինքնասպան է լինում:

2.Թվարկի’ր նովելի հերոսներին եւ բնութագրի’ր։
Հուսեփ աղա, նրա աղջիկները
3.Ինչի° խորհրդանիշն է Հուսեփ աղայի կաշվե պայուսակը. ինչո°ւ։
Նրա հոգսերի խորհրդանիշն է,որը ամենուր իր հետ է:
4.Նովելից առանձնացրո’ւ ամենից հուզիչ, հետաքրքրաշարժ հատվածները։
Ծովին հայելիի պես արծաթած երեսին վրա՝ այս մարմինը, իր ճիտեն կախված պայուսակովը, մակույկը ետին ձգած նավու մը կնմաներ, հեռուն, խիստ հեռուն. ջուրին մեջ երկուքն ալ կապված էին ինչպես կյանքին մեջն ալ զատված չէին իրարմե:

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) ա)Ապացուցել, որ COB=AOD

բ) CD=26սմ, AD=15սմ

    BC=?, CO=?

2) Նկարում AB=BC, <1=1300: Գտեք <2-ը:

Առաջադրանքներ (տանը)

3) A անկյան կիսորդի վրա D կետը, իսկ կողմերի վրա B և C կետերը նշված են այնպես, որ <ADB=<ADC: Ապացուցել, որ BD=CD:

A անկյունը կիսվում է երկու հավասար անկյունների D կիսորդի շնորհիվ,իսկ AD կողմը նույն է երկու եռանկյունների համար,ըստ երկրորդ հայտանիշի հավասար են իրար երկու եռանկյունիները:Ուրեմն BD=CD

4)

Գործնական աշխատանք

  1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները
    Ունենալ շատ բնական ռեսուրսներ և շատ արդյունահանել:
  2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը
    ա) գյուղատնտեսությունն է – Չինաստան,Հնդկաստան, Հյուսիսային Կորեա, Բրազիլիա, Ռուսաստան
    բ) արդյունաբերությունն է – Չինաստան,Ֆրանսիա,Գերմանիա, Ճապոնիա, Ռուսաստան
    գ) սպասարկման ոլորտն է – ԱՄՆ,Գերմանիա,Չինաստան, Թուրքիա
  3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
    Եթե ծովային երկիր է ,ապա զարգանում է ձկնորսությունը և նավագնացությունը, եթե լեռնային է ,ապա ՝ անասնապահությունը, եթե հասարակածային երկրներից է,ապա ՝ գյուղատնտեսությունը:
  4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
    Շատ մեծ նշանակություն ունի բնական ռեսուրսներ ունենալը: Օրինակ այն երկիրը , որը ունի նավթ ,գազ ,ապա այդ երկիրը հարուստ է:
  5. Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:
    Եթե երկիրը շրջապատված է թշնամի երկրներով ու նրանք չեն թողնում ,որ ապրանք արտահանվի,ապա այդ տնտեսությունը չի զարգանա:

Բնական ռեսուրսների տեղաբաշխումը

  1. Ներկայացրե՛ք հողային ռեսուրսներով մարդկության ապահովվածության ցուցանիշները: Ինչո՞ւ են գյուղատնտեսական նշանակության հողերը զբաղեցնում ցամաքի ոչ մեծ տարածք:
    Գյուղատնտեսության մեջ մարդը հողը օգտագործում է որպես վարելահող ,այգի,արոտներ ու խոտհարքներ:
    Քանի ,որ մարդ ոչ խելամիտ ձևով է օգտագործում , դրա հետևանքով հողային ծածկույթը քայքայվում է և աղքատանում:
  2. Որքա՞ն են կազմում համաշխարհային ջրային ռեսուրսները: Նշե՛ք ջրային ռեսուրսների որակական սպառման հետ կապված վտանգները:.
    Քանի ,որ երկնագնդի վրա մարդիկ քիչ-քիչ շատանում են, նշանակում է ,որ սկսվում է ավելի արագ ջուրը սպառվել:

Նաև Համաշխարհային օվկիանոսը ծովերով հանդերձ զբաղեցնում է մեր
մոլորակի մակերեսի 71 % :

  1. Ի՞նչ նշանակություն ունեն կենսաբանական ռեսուրսները մարդկության կենսագործունեության համար: Համեմատե՛ք հանքային ռեսուրսների հետ:
    Մարդն օգտագործում է կենցաղում և տնտեսության մեջ անտառային ռեսուրսները և դա հանգեցնում է նրան ,որ այդ ռեսուրսները գտնվում են ոչնչացման աղետի առջև:
    Հանքային ռեսուրսները ևս շատ են արդյունահանվում ,քան պետք է բնակչությանը:
  2. Որո՞նք են ռեկրեացիոն ռեսուրսները: Նշե՛ք ձեր բնակավայրի շրջակա տարածքում գտնվող ռեկրեացիոն ռեսուրսները:
    Դրանք են տարբեր հանգստյան տներ,առողջարաններ:Հայաստանում շատ այդպիսի տեղեր կան ,օրինակ՝ Ջերմուկ,Արզնի,Հանքավան,Սևանա լիճ,Դիլիջան,Վանաձոր, Ծաղկաձոր և այլն: