Դաս – 16. (06.12-10.12)

1.Որ մեծությունն է կոչվում նյութի խտություն:
Նյութի խտություն կոչվում է այն մեծությունը , որը հավասար է մարմնի զանգվածի և ծավալի հարաբերությանը:

2.Ինչպես է որոշվում նյութի խտությունը:
Պետք է նյութի զանգվածը բաժանել ծավալի մեծության վրա:

3.Ինչ միավորներով է արտահայտվում խտությունը:
1 կգ/մ3

4.Առաջին անոթի մեջ լցրել են ջուր, իսկ երկրորդի մեջ նույն զանգվածով անհայտ հեղուկ: Որ անոթի հեղուկի խտությունն է ավելի մեծ:
հավասար են

5.Կշեռքի մի նժարին դրված է կապարե չորսու, իսկ մյուսին՝ անագե:

   Ո՞ր նժարին է դրված կապարե չորսուն:

Ձախ

6. Ինչպես կարելի է հաշվել մարմնի զանգվածը, եթե հայտնի են նրա ծավալը և նյութի խտությունը:
m=p*v

7. Ինչպես կարելի է հաշվել մարմնի ծավալը, եթե հայտնի են նրա զանգվածը և նյութի խտությունը:
v=m:p

8.Հայտնի է, որ մետաղի կտորը տաքացնելիս ընդարձակվում է: Այդ դեպքում նշված որ մեծությունը չի փոխվում. ա. ծավալը; բ. զանգվածը; գ. խտությունը:
զանգվածը

9. Ինչ եք կարծում քանի կիլոգրամ օդ կա ձեր դասասենյակում: Փորձեք հաշվել դասասենյակի օդի զանգվածը: (Նախ հաշվեք դասասենյակի ծավալը, օդի խտությունը համարեք  ρ=1,29 կգ/մ³ ; որոշեք օդի զանգվածը m=?կգ): m =Vρ
129/100
p=m/v
m=129կգ

10.Համարելով, որ ձեր մարմնի միջին խտությունը մոտավորապես հավասար է  ծովի ջրի խտությանը, հաշվեք ձեր մարմնի ծավալը:
m=45 կգ
p=1030 կգ/մ³
v=m/p
v=22.8 մ³

Դասագրքից լուծել հետևյալ խնդիրները. Ֆիզիկա 7 Է.Ղազարյանի դասագրքից՝ խնդիրներ 57-71 (էջ 171-172):

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք 1. Առանց փակագծերի և փակագծերում տրված բաղադրիչները, ըստ ընդունված կանոնների, գրել միասին, անջատ կամ գծիկով։
Արագ-արագ, հյուրընկալություն, յոթանասուներեք, տեղի անտեղի,մուգ կարմիր, հյուսիս -արևելք, դեմ դիմաց, ուշ-ուշ, ըստ արժանվույն, դուրս
մղել, ծառից ծառ, քանի որ, կողք կողքի, կապտականաչ, մի քանի, լեփլեցուն, տեղից տեղ, լեռնաշխարհ, երկկենցաղ, սպիրտայրոց, երկու երրորդ, փայտփորիկ, հյուսիս-արևմտյան, ի սկզբանե, փոքրինչ, հողանցում, ծափ տալ, ոտքից գլուխ։
Գործնական աշխատանք 2.Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց թողած տառերը (նաև կրկնակ)։
ա) Վիշապագորգը հայկական գորգ է, որի շեղացանց հորինվածքում
բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում
կարևորված է վիշապի վերա….արկված, ոճավորված կերպարը։ Վիշապագորգի
դաշտում երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան
հորինվածքներով վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին
զուգահեռ երկու շարքում, յուրաքանչյուրում՝ երկուսից չորս հատ։ Նրանց մոտ
պատկերված են կենաց ծառեր։ Վիշապագորգին բնորոշ են մեծ չափերը,
երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ,
շագանակագույն, փղոսկրագույն։
բ) Վիշապագորգի հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն է՝
ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է
Արարատյան դաշտը։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև
ողջ գորգագործության ամենահին խումբը։ Քսաներորդ դարի սկզբին
վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ
արվեստաբաններ Ֆ. Մարտինը, Ֆ. Սարրեն և այլք, որոնք առանձնացրել են
արևելյալ գորգերի այդ խումբը և հայկական արվեստի մյուս բնագավառների
հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա բնորոշել դրանց անվանումն ու
հայ մշակույթին պատկանելը։
գ) Դարբնությունը հնագույն ժամանակներից հայտնի է եղել աշխարհի
գրեթե բոլոր ժողովուրդներին։ Հին հույները նույնիսկ ունեցել են
դարբնության աստված՝ Հեփեստոսը։ Դարբինները, ավելի վաղ շրջանում
պղինձը, ապա երկաթը կրակի վրա շիկացնելով և կռելով, պատրաստում էին երկրագործական և արհեստագործական գործիքներ, տնտեսական ու
կենցաղային իրեր։ Երբ արհեստների զարգացմամբ ու տարաբաժանմամբ
պղնձագործությունն անջատվեց մետաղագործության մայր արհեստից,
դարբնություն համարվեց միայն երկաթի մշակման արհեստը։ Դարբիններն են
առաջին անգամ ձուլել պողպատը, հայտնագործել պղնձի օգնությամբ
պողպատը երկաթին զոդելու եղանակը։
դ) Դարբնությունը հարգված արհեստ է եղել Հին Հայաստանում։
Դարբնությունը համարվում էր կորովի մարդկանց արհեստ։ Հայերի համար
դարբնությունը ուժի, զորության խորհրդանիշ էր։ Ըստ առասպելի՝ Արտաշես
արքայի որդի Արտավազդը, որը շղթայված էր Մասիսի վիհում, չար հոգի էր,
որը կարող էր դուրս գալ ու կործանել աշխարհը։ Դրա համար դարբինները
խփում էին սալին և ամրացնում Արտավազդի շղթաները։ Ընդհուպ մինչև
տասնիններորդ դարի վերջերը ժողովրդական հավատալիքը դարբնին
վերագրում էր գերբնական զորություն, որն առնչվում է վաղնջական
ժամանակներից եկող մետաղի պաշտամունքին։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի» 

Վահանանց պատերազմ (շարունակություն)

Ներսեհապատի ճակատամարտը: Ապստամբության հետագա ընթացքը
Պարսկական բանակը Հայաստան ներխուժեց հարավ-արևելքից: Հայկական շուրջ 30-հազարանոց բանակը թշնամուն ընդառաջ ելավ Վահան Մամիկոնյանի հրամանատարությամբ: Հակառակորդները միմյանց հանդիպեցին Ավարայրից ոչ հեռու, Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ: Պարսիկներն անկանոն փախուստի են դիմում և ծանր կորուստներով պարտվում:
Շուտով վատ լուր ստացվում Վախթանգ թագավորից, թե պարսկական մի խոշոր բանակ մտել է Վիրք և շարժվում է դեպի երկրի խորքը: Նա խնդրում էր հայերի օգնությունը: Ապստամբության ղեկավարները որոշեցին օգնել հարևաններին: Հայոց բանակը Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվեց դեպի Վիրք և բանակ դրեց Կուրի ափին՝ Ճարմանայնի դաշտում: Մի քանի օր հետո տեղ հասավ և դիմացի ափին դիրքեր գրավեց պարսից բանակը: Հայ-վրացական զորքերն սպասում էին հոների օգնությանը, բայց նրանք այդպես էլ չեկան:Հայ-վրացական բանակում միասնություն չկար:Ուստի պարսիկներին հաջողվեց մարտից առաջ իրենց կողմը գրավել որոշ հայ ու վրացի նախարարների և ջլատել հայ-վրացական ուժերը: Աննպաստ պայմաններում տեղի ունեցած ճակատամարտում հայ-վրացական բանակը ծանր պարտություն կրեց: Ի թիվս շատերի զոհվեցին մարզպան Սահակ Բագրատունին և սպարապետի եղբայր Վասակ Մամիկոնյանը:Վահան Մամիկոնյանը վերադարձավ Հայաստան և հաստատվեց Դվինում: Պարսիկները շրջապատեցին քաղաքը:Սակայն հայոց սպարապետը փոքրաթիվ ուժերով ճեղքեց պաշարումը և անցավ Տայք:
Դրանից հետո 484թ. աշնանը Հայաստան է ուղարկվում Վաղարշ արքայի դեսպան Նիխոր զորավարը՝ բանակցելու ապստամբների հետ: Բանակցելու համար Հեր գավառի Նվարսակ գյուղն է գալիս սպարապետ Վահան Մամիկոնյանը: Պարսից կողմը համաձայնում է բավարարել հայերի հիմնական պահանջները: 
485թ. Վահան Մամիկոնյանը մեկնեց Տիզբոն և պարսից արքունիքի կողմից հաստատվեց Հայաստանի տանուտեր: Շուտով պարսից արքան նոր զիջում կատարեց: Նա Հայաստանի մարզպանությունը նույնպես հանձնեց Վահան Մամիկոնյանին: Մարզպանական նստավայր դարձած Դվինն արագորեն աճեց և ընդարձակվեց:

Առաջադրանքներ(դասարանում)

1) AE և DC հատվածները հատվում են B կետում, որը նրանցից յուրաքանչյուրի միջնակետն է:

ա) Ապացուցեք, որ ABC և EBD եռանկյունները հավասար են,
AB=BE, DB=BC , իրանցից ստեղծված անկյունները իրար հակադիր են,ուրեմն հավասար են: Այսպիսով ըստ եռանկյունիների հավասարության առաջին հայտանիշի հավասար են եռանկյունիները:

բ) գտեք ABC եռանկյան A և C անկյունները, եթե BDE եռանկյան մեջ <D=470, <E=420:
Քանի որ ΔABC=ΔBDE, <B ընդհանուր է ,ուրեմն <A=<D=470, <C=<E=420

2) ABC և A1B1C1 եռանկյունների մեջ AB=A1B1, AC=A1C1, <A=<A1: AB և A1B1կողմերի վրա P և P1կետերը նշված են այնպես, որ AP=A1P1:Ապացուցեք, որ BPC=B1P1C1:
ըստ տվյալների ΔABC=ΔA1B1C1 , իսկ PC հատվածը կիսում է եռանկյունին, որտեղ <A=<A1, AC=A1C1,AP=A1P1 , այսինքն ΔAPC=ΔA1P1C1; այստեղից եզրակացնում ենք ,որ ΔBPC=ΔB1P1C1

Առաջադրանքներ(տանը)

3) Նկարում AB=AC, <1=<2:

ա) Ապացուցեք, որ ABD և ACD եռանկյունները հավասար են,
Այստեղ AD ընդհանուր կողմ է, այսինքն AB և AD կողմերի ստեղծած անկյունը հավասար է AD և AC կողմերի ստեղծած անկյանը, ուրեմն ABD և ACD եռանկյունները հավասար են:

բ) գտեք BD-ն և AB-ն, եթե AC=15սմ, DC=5սմ:
Քանի որ այս երկու եռանկյունիները հավասար են, ուրեմն կողմերն էլ են հավասար,որտեղ մի կողմը ընդհանուր է: BD=DC=5սմ և AB=AC=15սմ,

4) ABC եռանկյան պարագիծը 15սմ է: BC կողմը AB կողմից մեծ է 2սմ-ով, իսկ AB կողմը AC կողմից փոքր է 1սմ-ով: Գտեք եռանկյան կողմերը:
x+x-1+2+x-1=15
x=5
AC=5,AB=4, BC=6

Դեկտեմբերի 2

Բաղադրյալ հատուկ անունների ուղղագրությունը

Գործնական աշխատանք

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ մեծատառերը թողնելով ըստ անհրաժեշտության։
1. ՓՈՔՐ ԾԱՌ Է ՍՈՎՈՐԱԿԱՆ ՆՇԵՆԻՆ. ՀԱԶԻՎ ՀԱՍՆՈՒՄ Է 4-8 Մ
ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ, 10-40 ՍՄ ԲՆԻ ՏՐԱՄԱԳԾՈՎ։ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՊՏՂԱՏՈՒ ԲՈՒՅՍ
ԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ ՆՇԵՆԻՆ ՆԱ& ԲԱՐՁՐ ԴԵԿՈՐԱՏԻՎ ԾԱՌԱՏԵՍԱԿ Է։ ՀԱՏԿԱՊԵՍ
ԳԵՂԵՑԻԿ Է ՎԱՂ ԳԱՐՆԱՆԸ, ԵՐԲ ԾԱՌԸ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԾԱԾԿՎՈՒՄ Է
ՁՅՈՒՆԱՍՊԻՏԱԿ ԲՈՒՐՈՒՄՆԱՎԵՏ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ։ ՏԱՐԱԾՎԱԾ Է
ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԻՐԱՆՈՒՄ, ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ, ՓՈՔՐ
ԱՍԻԱՅՈՒՄ։

Փոքր ծառ է սովորական նշենին.հազիվ հասնում է 4-8 մ բարձրության,10-40 սմ բնի տրամագծով: Արժեքավոր պտղատու բույս լինելու հետ նշենին նաև բարձր դեկորատիվ ծառատեսակ է: հատկապես գեղեցիկ է վաղ գարնանը,երբ ծառը ամբողջովին ծածկվում է ձյունասպիտակ բուրումնավետ ծաղիկներով: Տարածված է Կովկասում,Միջին Ասիայում,Իրանում,Աֆղանստանում,Փոքր Ասիայում:
Լևոն Հարությունյանի «Քո շրջապատի ծառերը» գրքից
2. ՍՈՎՈՐԱԿԱՆ ՈՐՈՐԸ ՏԱՐԱԾՎԱԾ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ, ԱՍԻԱՅՈՒՄ,
ԿԱՄՉԱՏԿԱՅՈՒՄ՝ ՄԻՆՉԵՎ ՍԱՌՈՒՑՅԱԼ ՕՎԿԻԱՆՈՍ, ՍԵՎ ԾՈՎԻ ԱՓԵՐԻՆ,
ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ, ՄԻՋԻՆ ԱՍԻԱՅՈՒՄ, ԱՆԴՐԲԱՅԿԱԼՈՒՄ ԵՎ ՕԽՈՏՅԱՆ
ԾՈՎՈՒՄ։ ՄԻՋԻՆ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՈՐՈՐ Է, ԹԵՎԵՐԸ ՄՈԽՐԱԳՈՒՅՆ՝ ՍԵՎ
ԾԱՅՐԵՐՈՎ. ՄՆԱՑԱԾ ՓԵՏՐԱՎՈՐՈՒՄԸ ՍՊԻՏԱԿ Է, ԿՏՈՒՑԸ ԵՎ ՈՏՔԵՐԸ
ՄՈՒԳ ԿԱՐՄԻՐ ԵՆ։ ԱՄՌԱՆԸ ԳԼՈՒԽԸ ՍԵՎ Է, ՁՄՌԱՆԸ՝ ՍՊԻՏԱԿ, ԱՉՔԻ
ՄՈՏ ՈՒՆԻ ԳՈՐՇ ԿԵՏ։
Սովորական որորը տարածված է Եվրոպայում,Ասիայում,Կամչատկայում, մինչև Սառուցյալ Օվկիանոս,Սև Ծովի ափերին,Անդրկովկասում,Միջին Ասիայում, Անդրբայկալում և Օխոտյան ծովում:Միջին մեծության որոր է ,թևերը մոխրագույն՝ սև ծայրերով .մնացած փետրվարում սպիտակ է ,կտուցը և ոտքեը մուգ կարմիր են:Ամռանը գլուխը սև է , Ձմռանը սպինակ ,աչքի մոտ ունի գորշ կետ:
Մարտին Ադամյանի «Հայաստանի թռչունները» գրքից
Վարժություն 2։ Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլոր
բաղադրիչներն են գրվում մեծատառով։
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

02.12.2021

Задание № 1.

Вставь окончания -и- , -е- . Напиши склонение и падеж

существительного.

словосочетаниясклонениепадеж
отдыхал на природe2
уехал из деревни1
рассказал о радости 1
случилось в поезд2
постучал по парте3
скатился с ладони3
написал по памяти3
вылетел на самолёте2
съехал с горки3
стихи о мудрости3

Задание № 2.

Допиши окончания в словах.

Зимой на улице шёл сильный снегопад.

Метель понеслась и закружилась в снежном вальсе .

Могучий лось тяжело пробирался по высокой густой траве .

Белым снегом занесло все лесные тропинки .

Мы читаем стихи о весенней капли .

Задание № 3.

Найди и исправь ошибки.

Серый заяц сидел на старом пеньке.

По лесной дорожке пробежал волк.

Из тени деревьев выглядывали рыжие лисички.

Подсказка: в этом тексте 5 ошибок!

Բնական ռեսուրս

  1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:
    Բնական ռեսուրսներ տալիս է մեզ բնությունը և այն մենք կարող ենք օգտագործել, իսկ բնական պայմանները դա մեր բնակլիմայական պայմաններն են , օրինակ՝ կլիման , ռելիեֆը և այլն:
  2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:
    Այո, օրինակ արևից, քամուց Էներգիա ստանալը:
  3. Նշե՜ք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:
    չվերականգնվող – երկաթի հանք, ոսկու, պղնձի, նավթի, գազի
    վերականգնվող – հող,անտառ, ջուր, ձկներ, կենդանիներ
  4. Նշե՜ք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:
    նավթ,գազ,կաշի,փայտ,ածուխ

Դեկտեմբերի 1

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները`Իտալո Կալվինո. «Խիղճը»։

1.Ո°րն էր պատմվածքի ասելիքը։
Որ պետք է խղճի առջև մաքուր լինել:

2.Հիմնավորի’ր պատմվածքի ավարտը։
Նա հասավ իր ուզածին,բայց կյանքի գնով:

3.Թվարկի’ր պատմության հերոսներին եւ բնութագրի’ր։
Գլխավոր հերոսը Լուիջին է , ով փնտրում է Ալբերտոին:

4.Լուիջիի գործելաոճում կա°ր արդյոք անձնական շահ. պատասխանդ հիմնավորի’ր տեքստից դուրս բերված համապատասխան հատվածներով։
 Ալբերտոյին ես ճանաչում եմ, տականքի մեկն է: Հին հաշիվներ են:
Որովհետև այդ Ալբերտոն ուղղակի սրիկա է,

5.Ի° նչ է խիղճը։ Եղել են պահեր, երբ դու խղճի խայթ ես զգացել որեւէ մեկի նկատմամբ։
Ոչ

6.Արդյոք ճի°շտ էր խղճի հանգստության համար Ալբերտոյին սպանելը։
Ոչ