Ամբողջ թվերի հանումը

1. Հաշվել

ա) 6 – 7=-1

բ) –30 – 44=-74

գ) 12 – 9=3

դ) 18 – 23= -4

զ) 8 – 2=6

ե) –11 – 9= -20

է) –16 – 7=-23

ը) 0 –16=-16։

2. Կատարե՛ք  գործողությունը.

ա) 34–(–7)=41

բ) 101 – (–8)=109

գ) 29 – (–11)=40

դ) –70 – (–14)=-56

ե) –48–(–25)=-23

զ) –17 – (–34)=17

է) –52 – (–2)=-50

ը) 82 – (–3)=85

3. Գտե՛ք և համեմատե՛ք արտահայտությունների արժեքները.

ա) 8 – 3 > 3 – 8,
գ) –25 – (–3) < –3 – (–25),

բ) (–7) – 4 < 4 – (–7)
դ) 6 – (–2) > (–2) – 6։

 Ի՞նչ օրինաչափություն է այստեղ գործում։
Մինուսը 0-ից ցածր է և փոքր է:

4. Օդի ջերմությունը իջավ 70C-ով և դարձավ –30C։ Որքա՞ն էր օդի ջերմությունը մինչև այդ փոփոխությունը։
70-30=40
+40C

5. Բերե՛ք երկու այնպիսի ամբողջ թվերի օրինակ, որոնց տարբերությունը դրական թիվ լինի։ Կարո՞ղ է արդյոք այդ դեպքում հանելին բացասական թիվ լինել։
-50-(-70)=20

Լրացուցիչ առաջադրանքներ

6. Սուզանավի խորաչափը ցույց էր տալիս ծովի մակերևույթից 145մ խորություն (–145 մ)։ Որոշ ժամանակ անց խորաչափի ցուցմունքը դարձավ –173 մ։ Ինչքա՞ն էր սուզանավի ընթացքի նախկին և նոր խորությունների տարբերությունը։
-173-(-145)=-28

7. Խնդիրներ ֆլեշմոբից

 Երևանից Սիսիան գնալու համար խումբը պետք է անցներ 252 կմ ճանապարհ: Ճանապարհի մի մասը ավտոբուսով անցան, մնացածը ոտքով, ընդ որում ավտոբուսով 2 ժամ ավելի գնացին քան ոտքով: Քանի՞ ժամ քայլեցին, եթե ավտոբուսը 1 ժամում անցնում է 60 կմ, իսկ խումբը ոտքով՝ 6 կմ:
252=60*4+6*2
Քայլեցին 2 ժամ:

Նախագիծ հայտնի նկարիչների մասին

Լանա Գրիգորյանի նախագիծ


Լեոնարդո դի սեր Պիերո դա Վինչի (իտալ.՝ Leonardo di ser Piero da Vinci, հաճախ՝ Լեոնարդո դա Վինչի, կամ պարզապես Լեոնարդո

Լեոնարդոն ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում, հիմնականում հայտնի է որպես նկարիչ: Նրա ամենահայտնի կտավը Մոնա Լիզան է, իսկ Խորհրդավոր ընթրիքը՝ բոլոր ժամանակների ամենաշատ կրկնօրինակված կրոնական նկարը: Լեոնարդոյի Վիտրուվյան մարդու նկարը նաև համարվում է մշակութային խորհրդանիշ՝ պատկերվելով տարբեր իրերի, ինչպես օրինակ եվրոյի մետաղադրամի, տետրերի և շապիկների վրա:

Լեոնարդոյի նկարներից Սալվատոր Մունդին 2017 թ. նոյեմբերի 15-ին, Նյու Յորքի Քրիստիս աճուրդում վաճառվել է ռեկորդային 450,3 միլիոն դոլարով, որը արվեստի ստեղծագործության համար վճարված ամենաբարձր արժեքն է: Ենթադրվում է, որ նրա նկարներից միայն 15-ն են պահպանվել: Կան 15 նշանավոր արվեստի գործեր, որոնք արվեստի շատ պատմաբանների կողմից ամբողջովին կամ մասամբ վերագրվում են Լեոնարդոյին: Այս թիվն ներառում է որմնանկար, մի մեծ նկար թղթի վրա և երկու աշխատանք, որոնք պատրաստման նախնական փուլում են: Կան մի շարք այլ աշխատանքներ, որ նույնպես վերագրվում են Լեոնարդոյին, այնուամենայնիվ, այդ մի քանի գործերը իր նոթատետրերի հետ միասին, որոնք պարունակում են գծագրեր, գիտական սխեմաներ և նկարչության էության մասին իր մտքերը, հետագա սերունդների նկարիչների համար մեծ ավանդ են հանդիսանում, որի հետ կարող է համեմատվել միայն իր ժամանակակից Միքելանջելոն:

Լեոնարդո դա Վինչի՝ հանճար, որ երբեք չի բացահայտվի - ԳԱԼԱ

Լեոնարդոն հիացմունքի է արժանի իր տեխնոլոգիական գյուտարարության համար: Նա նախագծել է թռչող մեքենաներ, մարտական մեքենայի մի տեսակ, արևային էներգիա ստանալու հարմարանք, գումարում կատարող սարք, և նավերի կառուցման կրկնակի կորպուս: Լեոնարդոյի գծագրերից շատ քչերն են կառուցվել կամ նույնիսկ իրատեսական եղել իր կյանքի ընթացքում, քանի որ ժամանակակից գիտական մոտեցումները մետալուրգիային և ճարտարագիտությանը սկիզբ են առել Վերածննդի դարաշրջանում միայն: Ինչևէ, նրա ավելի փոքր մասշտաբի գյուտերը, օրինակ, ավտոմատացված փամփուշտներն ու մետաղալարերի առաձգականության ուժը չափող սարքը անմիջապես մտան արդյունաբերության ոլորտ: Լեոնարդոյի ամենակիրառելի գյուտերից որոշներն այսօր ցուցադրվում են որպես աշխատող ցուցանմուշներ Վինչիի թանգարանում: Նա էական բացահայտումներ է կատարել անատոմիայի, քաղաքացիական ճարտարագիտության, երկրաբանության, օպտիկայի և հիդրոդինամիկայի ոլորտներում, բայց նա չի հրապարակել իր գյուտերը, ուստի դրանք անմիջական ազդեցություն չեն ունեցել հետագա գիտության վրա:

Լեոնարդոն ծնվել է 1452 թվականի ապրիլի 15-ին (հուլյան օրացույցով) գիշերվա ժամը 3-ին Տոսկանայի լեռնային Վինչի քաղաքում՝ Առնո գետի ստորին հովտում՝ Ֆլորենցիայի հանրապետությունում: Ինչպես նշում է Անջելա Օտտինո դելա Կիեզան, նրա ծնունդը գրանցվել է Լեոնարդոյի հայրական պապի՝ Սեր Անտոնիոյի օրագրում: Նա մեծահարուստ ֆլորենտացի նոտար Մեսեր Պիերո Ֆրուոզինո դի Անտոնիո դա Վինչիի և գյուղացի Կատերինայի արտամուսնական որդին էր]: Ենթադրվում է, որ Կատերինան կարող էր լինել Միջին Ասիայից կամ Միջերկրածովյան ավազանից բերված ստրկուհի: Ըստ Վինչիում Լեոնարդո դա Վինչիի թանգարանի տնօրեն Ալեսանդրո Վեզոսիի՝ ապացույցներ կան, որ Պիերոն ուներ Կատերինա անունով միջինասիացի ստրկուհի: Ըստ լուրերի, Լեոնարդոյի մատնահետքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նա ունի միջինասիացու արյուն: Լեոնարդոն ազգանուն չուներ, դա Վինչին պարզապես նշանակում է Վինչիից: Նրա ամբողջական անունն էր Լիոնարդո դի սեր Պիերո դա Վինչի, որը նշանակում է Լեոնարդո՝ Վինչիի մեսսեր Պիերոյի որդի: Սեր (մեսսեր) նշանակում էր, որ Լեոնարդոյի հայրը ազնվական էր::