Դասարանական

76.   Նախադասությունները  լրացրո´ւ: Գրածդ բայերն  ընդգծի´ր:

Աշխարհը շատ տխուր կլինի, եթե չօգնենք իրար:

Ամեն օր դպրոց գալը տոն կլինի, եթե լավ տրամադրություն ունենամ:

Շներն իրենց անելիքը չեն իմանա, եթե չտեսնեն :

Փողոցում ոչ մի ավտոմեքենա չի լինի, եթե  չարտադրեն  :

77. Ամեն մի բառակապակցության  իմաստը տրված բառերից մեկով արտահայտի´ր:

Բնակչություն, զորք, երամ:

Մի երկրի բոլոր զինվորները -զորք, միասին թռչող թոչունները-երամ, մի երկրի բոլոր քաղաքների ու գյուղերի բնակիչները-բնակչություն:

83.  Նախադասությունն ընդարձակի´ր՝ կետերի փոխարեն փակագծում տրված հարցի պատասխանող բառեր   գրելով:

Ո´չ գայլերը ,ո´չ փղերը, ո´չ էլ արջերը չեն խաբի աղվեսին, նա բոլորից Էլ խորամանկ Է: (ինչե՞րր)

Մրգերը, շորերը, խաղալիքներն ու հրացանները վերցրինք ու ճամփա ընկանք: (ինչե՞րը)

Մի գիշերում ամբողջ անտառը լցվեց   կենդանիներով և թռչուններով : (ինչերո՞վ)

Քաղաքում, գյուղում կամ անտառում պետք Է փնտրեք: (որտե՞ղ)

Գյուղացիները, տեղացիները, քաղաքացիները ու օտարերկրացիները պիտի գտնեն գանձը: (ովքե՞ր)

Դասարանական 1

1. Հողի ու ջրի, թռչունների ու ձկների, վայրի գազանների պահպանման համար ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում։
Պետք է պահպանել անտառները և նորերը տնկել, որս և որսորդություն չանել,չաղտոտել գետերը քիմիական նյութերով:

  1. Որո՞նք են թթվային անձրեւների առաջացման պատճառները, եւ ի՞նչ հե­ տեւանքներ կարող են դրանք ունենալ։
    Գործարաններից, մեքենաներից դուրս եկող ծուխը բարձրանում է և դառնում է ամպ :Հետո ամպից անձրև է գալիս:
  2. Ինչո՞ւ չի կարելի այրել կենցաղային աղբը։
    այն արտազատում է թունավոր գազեր

Աշուն է, քամի

Կարդա՛ Ավետիք Իսահակյանի 《Աշուն է, քամի》բանաստեղծությունը և կատարիր առաջադրանքները։

Աշո՛ւն է, քամի…
Տերևներն մի-մի,
Արցունքի նման
Դողացին, ընկան…

Փչում է, ասես,
Ունայնության պես,
Քամին ամեհի
Ճամփում ամայի…

Առաջադրանքներ՝

 1.Բացատրի՛ր բառերը՝ ունայնություն-դատարկություն, ամեհի-վիթխարի, ամայի-անմարդաբնակ:
2. Մեկ նախադասությամբ գրի՛ր, թե ինչ է ներկայացված բանաստեղծության մեջ:
Աշնանային գեղեցկության մասին:

3. Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
Աշնանային եղանակի մասին է;
4. Ինքդ փորձի՛ր որևէ բանաստեղծություն /կարող է ինել նաև քառատող/  հորինել աշնան մասին: /Տեղադրի՛ր բլոգում/:

Աշուն աշուն դու չես կարող ինձ տեսնել
Չես կարող խոսել ,
Բայց կարող ես ինձ լսել
Եվ հասկանալ: