Ավետիք Իսահակյան | Պատրանք

Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:
Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:Մի գուսան է եղել՝ անտուն ու թափառական: Գյուղից գյուղ շրջում էր նա պատմելու համար հինավուրց զրույցները բարի և ազնիվ գործերի մասին. Հյուսում էր խոնարհ խրճիթների մեջ իր տեսիլները մի արդար ապագայի մասին, և վառում էր պատանիների սրտերը ճշմարտի սիրով, ու քարացածների քնած խիղճը վրդովում մի պահ:Եվ այսպես վաստակում էր այն պատառ հացը, որ ստիպված է մարդ ունենալ ամեն օր:Աշնան մի օր, երբ մի գյուղից մյուս գյուղն էր գնում նա, մշուշը ծածկեց նեղ արահետը. մոլորվեց գուսանը մացառների մեջ, գիշերվա մութը վրա հասավ, և զայրագին փչեց հյուսիսի հողմը, որ անպարտելի ցրտով այրում էր անպատըսպար գուսանի մարմինը:Դեգերում էր նա մի խորշ, մի խոռոչ գտնելու համար՝ պաշտպանվելու կատաղի հողմից. և հանկարծ հանդիպեց մի լքված հյուղակի, որի բաց դռնից տեսավ բուխարիկի մեջ երկու մեծ, բոցավառ կայծեր՝ երկու մեծ, բոցավառ ածուխի նման. շտապ ներս մտավ գուսանը, նստեց բուխարիկի մոտ և սառած ձեռները տարածեց ածուխի վրա. ջերմությունը ձեռքերից տարածվեց ողջ մարմնի մեջ. տաքացավ գուսանը, և ձեռքերը անընդհատ բռնած մշտավառ ածուխի վրա՝ գլուխը հենեց պատին և ննջեց երջանիկ մանուկների պես:Երբ հողմը դադար առավ, պարզվեց երկինքը և նշույլող լույսը շողաց լքված խրճիթում, գուսանը զարթնեց և տեսավ, որ բուխարիկի մեջ կրակի փոխարեն մի կատու է ծվարել՝ ոսկեղեն աչքերը երկու ածուխի պես բոցավառ, որ, սակայն, դաժան գիշերին փրկեցին նրա կյանքը:Երանի՜ նրան, ով պատրանք ունի, որովհետև նրա համար աշխարհը հայրենի հարկ է դառնում՝ քաղցր ու ջերմագին:Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:Եվ, վերջապես երանի՜ նրան, ով երազ ունի, որովհետև երազն է, որ սփռում է իր ծաղկաբույր պարտեները՝ օձուտ ու տատասկոտ անապատների վրա:

  1. Ըստ քեզ՝ ո՞րն է հեղինակի ասելիքը։
    Մի դժգոհեք ձեր կյանքից

2. Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ տողերը՝ Երանի՜ նրան, ով կարող է գեղեցիկ ստով խաբվել, որովհետև իրական աշխարհը դառն է ու դաժան, և մարդկանց կամքը՝ չար ու անիրավ:

Այս նախադասությունը նշանակում է երանի նրան ,ով միամիտ է ապրում այս կյանքում :

Նոր առաջադրանքներ

1. Գրե՛ք հետևյալ թվերը աճման կարգով.
31, –1, – 7, 0, –11, 24, 7, – 2 ,–6:
-11,-7,-6,-2,-1,0,7,24,31

2. Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք A (–2), B (+7), C(–6), D (+6), E (-7), F (5), G (–4) կետերը:

3․Հաշվե՛ք
ա) |– 18| · |– 21|=378
բ) |21| – |6|=15

4․ Կատարե՛ք գումարում․
ա) (–11) + (+5)=-6
բ) (–8) + (+7)=-1

5․Կատարե՛ք հանում.
ա) –11 – 9=-20
բ) 8 – 2=6

6․Ի՞նչ թիվ պետք է գրել աստղանիշի փոխարեն, որպեսզի ստացվի  հավասարություն.
ա) (–15) ։ 5 = –3,
բ) (–30) ։ (–6) = 5։

7. Սեբաստացու օրեր. մաթեմատիկական ամսագրի շուրջտարյա նախագիծ

Խնդիրներ Ֆլեշմոբից

Լրացուցիչ առաջադրանքներ
8. Ձուն եփում է 7 րոպեյում։ Ավազե երկու ժամացույց ունենք՝ 3 րոպեանոց և 5 րոպեանոց։ Ավազե ժամացույցերի օգնությամբ ինչպե՞ս հաշվել 7 րոպեն։
Առանց գազը միացնելու շրջում ենք ավազե երկու ժամացույցը միաժամանակ և երբ 3 րոպեանոց ժամացույցը վերջանում է պետք է սկսել հաշվարկը ,որովհետև հինգ րոպեից մնում է երկու րոպե ,իսկ հետո մենք նորից շրջում ենք 5 րոպեանոցը: Այդպիսով 2+5=7

9.Մի պատմվածքը 114-րդ էջում  սկսվում և ավարտվում է 132 էջում , մյուսը սկսվում է 247-րդ էջից և ավարտվում է 258 էջում։ Ո՞ր պատմվածքն է ավելի կարճ։ վերջինը

Дни Себастаци ,,Я в силах изменить все,,

Ученики 6,7,8-ых классов делятся в классе на группы, каждая группа представляет мини-проект о том, что и как бы они изменили в образовательном процессе как родной школы, так и в процессе образования в основном, что бы сохранили, что бы добавили, что бы поменяли или откорректировали…

Я бы хотел чтобы было оделенные здание для иностранцев .Я ещё увеличил бы школу .Я ещё хотел бы огромное футбольное поле , огромный парк , чтобы дети могли гулять свободно.Я б хотел урок труда ,урок самодеятельности.