Ընթացքը՝
1.Ո՞վ է Մխիթար Սեբաստացին(հավաքել տեղեկություններ Մ․ Սեբաստացու, նրա կատարած գործունեության վերաբերյալ)։
Մխիթար (ավազանի անունը՝ Մանուկ) Սեբաստացին սովորել է Սեբաստիայի Սբ. Նշան, ապա՝ Էջմիածնի, Սևանի, Կարինի վանքերում։ 1693 թ. մեկնել է Բերիա (այժմ՝ Հալեպ), որտեղ ծանոթացել է կաթոլիկ միսիոներների հետ։ 1696 թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա, 1699 թ.՝ ստացել վարդապետական գավազան։ 1701 թ. Կոստանդնուպոլսում հիմնադրել է միաբանություն։ 1705 թ. Հռոմի իշխանություններից ձեռք բերելով վանք հիմնելու համաձայնություն՝ 1706 թ. Վենետիկին ենթակա Հունաստանի Մեթոն բերդաքաղաքում ձեռնամուխ է եղել վանքի կառուցմանը։
1712 թ. Հռոմի պապը Սեբաստացուն շնորհել է աբբահոր կոչում։ Խուսափելով թուրքական հարձակումներից՝ 1715 թ. միաբանությունը տեղափոխվել է Վենետիկ։ 1717 թվականին Վենետիկի Ծերակույտը հրովարտակով Սբ. Ղազար կղզին շնորհել է միաբանությանը։ Այստեղ Սեբաստացին կառուցել է եկեղեցի, բացել դպրոց, պատրաստել է միաբան-գործիչներ։ Սբ. Ղազարում նա զբաղվել է մատենագիտական աշխատանքով, ղեկավարել իր սաների բանասիրական հետազոտական աշխատանքները, կատարել թարգմանություններ, հրատարակել գրքեր։ Սեբաստացու մահվանից հետո միաբանությունը, ի պատիվ նրա, կոչվել է Մխիթարյան։
2.Ներկայացնել Մխիթարյան Միաբանության գործունեությունը, անդրադառնալ նաև Մխիթարյան Միաբանության այժմյան գործունեությանը։
Մխիթարյան միաբանություն, հայ կրոնական և մշակութային կազմակերպություն, հայ կաթոլիկ եկեղեցու բենեդիկտյան վանականների միաբանություն։ Հիմնադրվել է 1701 թվականի սեպտեմբերի 8-ին, Կ. Պոլիսում՝ վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից։ Հիմնադրման սկզբնական շրջանում Վատիկանի աջակցություն ստանալու նպատակով թարգմանվեցին և հրատարակվեցին մի շարք աշխատություններ։ Այս տարիներին Մխիթարյանները լույս են ընծայում բազմաթիվ «վարք սրբոցներ» և «մեկնողական» գրականություն, այդ թվում նաև Աստվածաշունչ:
Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի, Փարիզի և Լոս Անջելեսի վարժարանները։
3.Փորձել պարզել՝ ինչո՞ւ է մեր կրթահամալիրը կոչվում Մխիթար Սեբաստացու անունով։
Կրթահամալիրը պետք է լիներ ստեղծագործող , հետազոտական , ինչպես Սեբաստացու գործունեությունն էր :
4.Մխիթար Սեբաստացու անունը կրող այլ վկայություններ(պարզել վայրը,
գործունեությունը)։
5.Ծնողներիցդ պարզի՛ր, թե ինչպե՞ս եղավ, որ ընտրեցին հենց այս կրթահամալիրը և մտքերդ շարադրի՛ր հետևյալ թեմայի շուրջ՝ Ինչպե՞ս դարձա Սեբաստացի:
Ես կրթահամալիր եմ եկել չորրորդ դասարանից : Մայրիկս շատ վաղուց էր ծանոթ մեր դպրոցին : Քանի որ այստեղ շատ ճամփորդում են , սովորեցնում են ազգային արժեքները , դասապրոցեսը համակարգիչներով է , ազատ ես կարծիք արտահայտելու մեջ , դրա համար ես նախընտրեցի կրթահամալիրը :Ինձ շատ դուր է գալիս իմ դպրոցը: