Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Կարդա’, կատարի’ր առաջադրանքները։

Խորխե Բուկայ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Երբ ես փոքր էի, պաշտում էի կրկեսը, և կրկեսում ամենից շատ գազաններն էին ինձ դուր գալիս: Ինձ հատկապես փիղն էր գրավում, որը, ինչպես հետո իմացա, նաև մյուս երեխաների սիրելին էր:

Ներկայացման ժամանակ այդ հսկայական վայրի կենդանին ցուցադրում էր իր անասելի քաշը, ուժը, չափսերը… Բայց իր ելույթից հետո մինչև հաջորդ ելույթի սկիզբը նա շղթայված էր, շղթայի մի ծայրը կապված էր փղի ոտքին, իսկ մյուսը` գետնի մեջ խրված ցցին:
Այն ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:
Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ  վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:
Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ,  բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգվել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած  ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճը կարծում է, թե չի կարող:
Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:
-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:
…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու  կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Ինչի՞ մասին է պատմվածքը:Կենդանիների գերության մասին
2.Ի՞նչ է սովորեցնում այս ստեղծագործությունը:
Պետք է հավատալ սեփական ուժերին:
3.Նմա՞ն ես այդ փղիկին:
ոչ
4.Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշները` հսկայական-մեծ,խոշոր, ամուր-պինդ, ակնհայտ-բացահայտ, անասելի-անլուր, խելացի-գիտուն,իմաստուն, ջանք-աշխատանք, բազում-շատ:

5. 5-7 նախադասությամբ գրավոր մեկնաբանի’ր հետեւյալ հատվածը։

«Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված ենք հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել»:

ԿՐԿՆԱԿ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վարժություն 1։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով մեկ կամ
կրկնակ բաղաձայն։
Անդորր, բալլադ, պտտահողմ, բերրի, տարատեսակ, մրրիկ (հողմ), մրիկ
(հացաբույսերի հիվանդություն), տարրական, տոննա, բջջային, սովալլուկ,տարորոշել, այբենական, երեսրբիչ, երրորդ, հինգերորդ, չորրորդ,
անդորագիր, հո….ասուն, ունևոր, հովվական, հովանոց, ուղղակի։

Վարժություն 2։ Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով բաց
թողած տառերը (նաև կրկնակ)։
Քարի մշակման վարպետությունը միջնադարյան Հայաստանում առավել
հարուստ ձևով է արտահայտվել խաչքարերի արվեստում։ Պահպանելով կանոնի վերածված կառուցվածքը՝ խաչքարերի հարդարանքի մեջ, տասնմեկերորդ
դարից սկսած, գերիշխող են դառնում երկրաչափական-գծային ու բուսական
բարդ հյուսվածքավոր զարդանախշերը։ Ընդ որում, բեկվող գիծը,
ստեղծելով երկրաչափական կոնկրետ պատկեր, չի ընդհատվում նույնիսկ այն
դեպքում, երբ դադարում է ուղղաձիգ լինելուց և ներփակվում մի այլ
երկրաչափական ձևի մեջ (շրջանակ, քառանկյունի)։ Դրանց օրինաչափ
հաջորդականությունն ու շաղկապվածությունը, ստեղծելով որոշակի ռիթմ,
եզրագծում են խաչքարը։ Գծային հյուսվածքը թվում է անսկիզբ-անվերջ, իր
շարժման ընթացքի մեջ փոխակերպվում մի ձևից մյուսը՝ չսահմանագծելով
սկիզբն ու ավարտը։ Այս պարագայում զարդապատկերը իր անընդմեջ
հյուսվածքի շնորհիվ դառնում է անսահմանության ու հավերժականության։

07.10.21

1.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Այժմամենից կարևոր  խնդիրներից մեկն այն  է, որ երկրի գնդի վրա զգալի ձևով պակասել է մաքուր ջրի քանակը` նրա պաշարների անխնա  օգտագործման և  ջրաբարների  ու գետնի տակի ջրերի անընդհատ աղտով լցվելու հետևանքով:
Միևնույն ժամանակ ջրի անլուծելի խնդիր է առաջ գալիս այն պատճառով, որ փոխվում Է ջրի մեջ հանքային աղերի և մանրագույն (միկրո) տարրերի պարունակությունը: Սրտանոթի համակարգը հիվանդանում է առանց ջրում լուծված անհրաժեշտ աղերի: Ջրի փոփոխությունը բացասաբար է անդրադառնում նաև երկրի բույսերի աշխարհի ու կենդանիների վրա:

2.Ընդգծված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր մեկական բառերով:

Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության և պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը:Լիդիական Կրեսոս թագավորը  Արտեմիսի տաճարին սյուներ էր նվիրաբերել : Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյսւն Արտեմիսին մի ուրիշ բարձրարժեք  ունեցող նվեր էլ էր ընծայել` կովերի` ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեցգարմանք ու հիացմունք առաջացրեց բոլոր նրանց մեջ, ում վիճակվեց տեսնել մարմարակետ, նրբագեղություն ունեցող շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, կրակի մատնեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագրեր  նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին ոճրագործ անունը:

3. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Մատնաչափ-Մատի չափ
 կիսագունդ-կես գունդ
անհարթ-ոչ հարթ
 անտեսանելի-ոչ տեսանելի 
ինքնաշարժ-ինքնուրույն շարժվող
սկզբնական-ամենից սկիզբ
արեմտաեվրոպական-արևմտյան Եվրոպա
աստղադիտարան-աստղերի դիտարան
 համաշխարհային-ամբողջ աշխարհով
 հավասարաչափ-հավասար չափված

4. Ա շարքի նախածանցներից յուրաքանչյուրը բոլոր հնարավոր ձևերով բաղադրի՛ր Բ շարքի բառերի հետ:

Ա Անդր, հակ, համ, ենթ, նախ, ներ, պար, վեր, տար, փոխ:

Բ. Կովկաս, (հ)արձակ, տարած, դարձ, դնել (դրել), կշիռ, մուծել, փակել, կանգնել, աշխարհ(իկ):

անդրկովկաս ,հակադարձ,հակադիր,հակակշիռ,համարձակ,համատարած,համադիր,համաշխարհային,ենթադրել,նախադարձ,նախակշիռ,ներդիր,ներմուծել,ներաշխարհ,պարփակել,վերադարձ,վերադրել,վերականգնել,տարակշիռ,տարաշխարհիկ,փոխադարձ,փոխադրել,

5. Տրված բաղադրյալ բառերից նոր բառեր կազմի՛ր` այլ արմատ կամ ածանց ավելացնելով:

Օրինակ`
ժառանգական — ժառանգականություն, տեխնիկական -գիտատեխնիկական:

Մարդկային-մարդկություն
 ծայրահեղ-անծայրածիր
 ստամոքսային-ստամոքսացավ
 գիտակցություն-անգիտակից
 ակնաբույժ-ակնոց
 մթնոլորտ-մթություն
 որոշում-ախտորոշում
ընդհատ-անընդհատ
օրինաչափ-օրինաչափություն-օրինական
 ձեռնարկ-անձեռնմխելիլի 
մանրէ-մանրեպճեղ
փոխանակություն-փոխադարձ

Բնակչության վերարտադրությունը

1․ Բնակչության վերարտադրության վրա ի՞նչ գործոններ են ազդում։
Բնակչության բնական վերարտադրության (շարժի) ցուցանիշներն են՝ ծնելիությունը, մահացությունը եւ դրանց տարբերությունը` բնական աճը:

2․ Զարgացած և զարգացող երկրներում ի՞նչ ժողովրդագրական քաղաքականություն են իրականացնում։
Պետությունը խրախուսում է բազմազավակությունը, նշանակում է նպաստներ, տալիս է տարբեր արտոնություններ։ Բնակչության վերարտադրության երկրորդ տիպի երկրների մեծ մասը վերջին տասնամյակներին սկսել է իրականացնել բնակչության բնական աճի կրճատմանն ուղղված ժողովրդագրական քաղաքականություն։ Առավել մեծ ջանքեր են գործադրել բնակչության թվով աշխարհի երկու ամենախոշոր երկրները՝ Չինաստանը եւ Հնդկաստանը։ Չինաստանի ժողովրդագրական քաղաքականության հիմնական կարգախոսն է` «Մեկ ընտանիք, մեկ երեխա»: Այդ քաղաքականության իրականացումն արդեն տվել է մեծ արդյունք: Վերջին քառասուն տարում Չինաստանի բնակչության բնական աճի ցուցանիշը 2,8 %-ից նվազել է մինչեւ 0,4 %, այսինքն` յոթ անգամ: Սակայն Հնդկաստանում դեռեւս բնական աճը (1,5 %) բարձր է աշխարհի բնակչության միջին բնական աճից:

3․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություններ, որոնք պատկանում են վերարտադրության առաջին տիպին։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել 15 պետություն, որոնք պատկանում են վերարտադրության երկրորդ տիպին։

5․ Նշված երկրները դասավորել ըստ վերարտադրության առաջին և երկրորդ տիպի․

Կանադա, Բրազիլիա, Նիգերիա, Սուդան, Ֆրանսիա, Իսպանիա, Սինգապուր, Չիլի, Ավստրիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Մեքսիկա, Արգենտինա, Հունաստան, Իտալիա, Լյուքսենբուրգ, Ղազախստան, Նորվեգիա, Գերմանիա, Հնդկաստան, Չադ, Պակիստան, Մոնղոլիա, Բելառուս, Բոլիվիա, Ավստրալիա։

I – տիպ – Կանադա ,Ֆրանսիա,Իսպանիա,Ավստրիա,Մեծ Բրիտանիա,Մեքսիկա, Հունաստան,Իտալիա,Լյուքսեմբուրգ,Լորվեգիա,Գերմանիա,Բելառուս

II – տիպ – Բրազիլիա,Նիգերիա,Սուդան,Սինգապուր,Չիլի,Չինաստան,Արգենտինա,Ղազախստան, Հնդկաստան,Չադ,Պակիստան,Մոնղոլիա,Ավստրալիա

Միանդամի հասկացությունը

1) Միանդա՞մ են արդյոք հետևյալ արտահայտությունները.

ա) a                բ) a+b                  գ) ba            դ) b2c

ե) aba+b            զ) axb                 է) 34xy          ը) 0

թ)   –1,26        ժ) (a-b)3         ի) p4xy           լ)  7a-3

2) Պարզերեք միանդամի գրությունը.

ա) 0ab=0

բ) xy0z=0

գ) 1kpx=kpx

դ) ab1m=abm

ե) a5b(-3)c(-8)=a120bc

զ) 6x12y(-13)z=-936xyz

3) Ի՞նչ արժեք է ստանում 3x + 2y գումարը փոփոխականների հետևյալ արժեքների դեպքում.

x = 1.2, y = 1.5:
3*1.2+2*1.5=6.6

4) Գտեք թիվը, եթե հայտնի է, որ նրա 6.2%-ը հավասար է 9.3-ի:
9.3*100:6.2=150

5) Գրեք բոլոր այն միանդամները, որոնք ստացվում են տրված միանդամում արտադրիչների տեղերը փոխելիս.

ա) 3ab=ba3=a3b=b3a=ab3

բ) d(-2)3c=d(-6)c=c(-6)d=(-6)cd=(-6)dc

գ) x7yz=zy7x=x7zy=yz7x=zxy7=7xyz=7xzy=7yxz=7yzx=7zxy=7zyx=zyx7

դ) a4=4a

ե) ab3=3ab=ba3=a3b=b3a

զ) 2ak5=10ak=10ka=a10k=ak10=ka10=k10a

6) Պարզեցրեք միանդամի գրությունը.

ա) -2ab(-3)c=6abc

բ) 12d(-45)a=-540da

գ) bx(-12)34=-408bx

դ) xy1=xy

Լրացուցիչ առաջադրանքներ

7) Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի 

տարբերությունը։
9001

8) Քանի՞ օր է 3 միլիոն ժամը։
125000

9) Գտե՛ք 17‐ի բազմապատիկ բոլոր երկնիշ թվերը։
34,51,68,85

10) Ուղղանկյան երկարությունը 2 անգամ մեծ է լայնությունից, իսկ մակերեսը 50 է ։ Գտի՛ր ուղղանկյան պարագիծը։
30

11) Գտե՛ք ամենափոքր բնական թիվը, որն ունի ճիշտ 5 հատ բաժանարար (օրինակ՝ 12 թիվն ունի 6 հատ բաժանարար՝ 1, 2, 3, 4, 6 և 12):

Նախագծային աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Նյութիանվան.Ագրեգ.վիճակըգույնըհոտըհամըԽտու-թյունը
գ/մլ
ρ
Լուծ.ջրումtհալմ.tեռմ.Ջերմա-Էլեկտր    ա-հաղորդակց.Պլաստ.
երկաթպինդսպիտակ-արծաթափայլ7.87չի լուծվում1839/2870ունիչունի
արծաթպինդարծաթագույն10.5չի լուծվում960.5/2212ունիունի
ոսկիպինդդեղին19.32չի լուծվում1064,43/ 2947 ունիունի
ջուրհեղուկանգույն—–——1.00————0.100չունիչունի
կերակրի աղպինդանգույն——աղի2,165 լուծվում է800,8/
1413
ունիչունի
պղինձպինդՈսկեգույն—–—–8.96չի լուծվում1083/ 2600ունիունի
կավիճպինդսպիտակ———–2.71չի լուծվում———-չունի
Նյութիանվան.Ագրեգ.վիճակըգույնըհոտըհամըԽտու-թյունը
գ/մլ
ρ
Լուծ.ջրումtհալմ.tեռմ.Ջերմա-Էլեկտր    ա-հաղորդակց.Պլաստ.
ալյումինպինդմոխրագույն——2.7չի լուծվում660/2500ունիունի
պղնձարջասպպինդվառ կապույտ—–——2.284լուծվում է——-չունիչունի
ածխաթթու գազգազայինանգույնանհոտ——1,9768լուծվում է——չունիչունի
շաքարպինդանգույնանհոտքաղցր1.59լուծվում է186չունիչունի
էթիլ սպիրտհեղուկչկասուրայրող համ0.79լուծվում է-114/118չունիչունի
քացախաթթուհեղուկանգույնսուրթթու1.05լուծվում է17/118չունիչունի
ացետոնհեղուկանգույնսուր0.79լուծվում է-95/56չունի

Համաշխարհային պատմություն

Կատարման ժամկետը՝ 03․09․2021-07․10․2021 թթ․

Առաջին պարապմունք

Համաշխարհային պատմություն

Պայքար Հռոմեական կայսրության ժառանգության համար ( էջ 5-6)։ Աշխատանք քարտեզով

4-6 դարերն անվանում են մեծ գաղթի դարաշրջան : Այդ ժամանակ Եվրոպայում կար մեկ պետություն՝ Հռոմեական , իսկ նրա շուրջը ապրում էին տարբեր ցեղեր , որոնք անընդհատ տեղաշարժվում էին ,որ ավելի լավ պայմաններով տարածքներում ապրեին :Այս գաղթի մեջ կային սլավոնական , գերմանական և թյուրքական ցեղեր :
Գերմանական գոթական ցեղերը տեղավորվեցին Դանուբ գետից մինչև Դնեպր գետ ընկած շրջաններում և ստեղծեցին արևմտյան և արևելյան գոթեր : Սակայն թյուրքալեզու հոները , որոնք ներխուժել էին Եվրոպա, դուրս մղեցին Սև ծովի հյուսիսային շրջաններում ապրող արևելյան գոթերին : Արևմտյան գոթերն էլ տեղափոխվեցին Հռոմեական կայսրության տարածք , այնտեղ նրանք կատարում էին սահմանապահի աշխատանք և դրա համար ստանում էին զենք և սննդամթերք :

Առաջադրանքներ 05.10.21

Ա․ Առանձնացրե՛ք այն միտքը, որը Ձեր կարծիքով իր մեջ ներառում է
ստեղծագործության հիմնական գաղափարը։ Հիմնավորե՛ք Ձեր ընտրությունը։

– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու
հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´,
գիտեի թե ինչպիսին էր:


Բ․Ընտրե՛ք ճիշտ պատասխանը․ստեղծագործության գաղափարը հետևյալլն է․
 աշխարհը նման է թղթին․այն կարելի է մասերի բաժանել
 քարտեզն ու մարդը նման են իրար․ երկուսին էլ կարելի է ,,պատառոտել,,
ճանաչիր մարդուն, կճանաչես նաև աշխարհը։

2.Գործնական աշխատանք

1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան  բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են Իրանական (Իրան, ական),միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր)ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանությամբ (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպին (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Հողն ինքնամաքրվելու (ինքն, մաքուր, ել) հատկություն (հատուկ, ություն) ունի: Դա չի նշանակում, թե կարելի է նրան չափազանց (չափ, անց) շատ ծանրաբեռնել (ծանր, բեռն, ել) օրգանական(օրգան, ական) և անօրգանական(ան, օրգան, ական)թափոններով (թափ, ոն),բնակավայրերից (բնակ, վայր) հավաքված կենցաղային(կենցաղ, ային) աղբով, որովհետև հողի հնարավորությունները (հնար, ավոր, ություն)նույնպես (նույն, պես)անսահման (ան, սահման) չեն: Իսկ թափոններից (թափ, ոն)աղտոտված (աղտ, ոտ, (վ)ած) հողը սպառնում է հիվանդության (հիվանդ, ություն) առաջացման պատճառ դառնալ:

Գիտատեխնիկական (գետ, տեխնիկա, ական)առաջընթացի (առաջ, ընթաց) հետ մարդիկ պիտի մտածեն արտաքին միջավայրի (մեջ, վայր) պահպանության (պահ, պան, ություն) …  միջոցներ ստեղծելու մասին:

3.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:

Երկինքը քերելու չափ բարձր – երկնաքեր, 
բարի մտքով-բարեմիտ
վատ համբավ ունեցող,
հեշտությամբ թեքվող-դյուրաթեք, 
խաժ աչքեր ունեցող – խաժան
կյանքը սիրող – կենսասեր, 
հանրության կողմից ճանաչված-հանրահայտ
 կյանքով ուրախացող -կենսուրախ

4. Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:

Մանր նկարներ անող -մանրանկարիչ , թռչուններ բուծելու տեղ – թռչնաբուծարան, գյուղի տնտեսությանը հատուկ-գյուղատնտեսություն, միտք հղանալը-մտահղացում, արդյունք ունեցող-արդյունավետ, աշխատանքը սիրելը-աշխատասեր, հավասար  կշիռ  ունենալը-հավասարակշռված, բառերի մասին գիտություն-բառագիտություն:

Մաթեմատիկական Ֆլեշմոբի խնդիրների քննարկում։ Տեսագրում

1. Գտե՛ք այն երկնիշ թվերի քանակը, որոնց միավորը մեծ կամ հավասար է տասնավորին։

2. Երկու հաջորդական կենտ թվերի արտադրյալը հավասար է 143: Գտե՛ք այդ թվերի գումարը:11*13=143

3. Գտե՛ք ?-ը:

Подпись отсутствует

11

4. Մայրիկը սեղանին թողել էր 9 կտոր շոկոլադ և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ երեխային թույլ էր տվել ուտել միայն մեկ կտոր։ Առաջին կտորն ուտելուց քանի՞ ժամ անց կվերջանան շոկոլադի կտորները, եթե երեխան լսի իր մայրիկին և միանգամից չուտի ամբողջ շոկոլադը: 4 ժամ հետո կվերջացնի

5. Արամը կերավ ափսեում եղած ծիրանների 3/11 մասը, Արմանը կերավ մնացած ծիրանների 3/8 մասը, արդյունքում ափսեում մնաց 10 ծիրան։ Սկզբում քանի՞ հատ ծիրան կար ափսեում։

6. 1000 կգ ցորենից ստացվում է 210 կգ բարձրորակ ալյուր: Քանի՞ կգ ցորեն է անհրաժեշտ 42 կգ ալյուր ստանալու համար:200

7. 18 տարի առաջ մայրիկը որդուց մեծ էր 3 անգամ, իսկ հիմա մեծ է 2 անգամ: Քանի՞ տարեկան է նրանցից յուրաքանչյուրը:36 72

8. Ճանճը ունի 6 ոտք, սարդը՝ 8 ոտք: 3 ճանճը և 2 սարդը միասին ունեն այնքան ոտք, որքան ոտք ունեն 9 հավը և քանի՞ կատուն:2

9. Գտե՛ք օրինաչափությունը և ?-ի փոխարեն գրե՛ք բաց թողնված թիվը` 120, 81, 48, 27, 0։
27

10. Ձեռքի գնդակի մրցաշարում չորս մարզիկներ խփել են տարբեր քանակի գոլեր: Չորս մարզիկներից ամենաքիչ գոլ խփել է Մեսրոպը: Մյուս երեք մարզիկները միասին խփել են 20 գոլ: Ամենաշատը քանի՞ գոլ կարող էր խփել Մեսրոպը:
5