2.Գործնական աշխատանք․
1.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
Նրա ստեղծած … հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ,զարդանկար)
Ծննդյան օրը փոքրիկին … մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
Հագին … կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
Տաճարի … արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ,նախշազարդ)
Նրա … ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
Ինձ … էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր,գրամեքենա)
2. Փակագծերում տրված բառերից մեկն ընտրի՛ր ու պահանջվող ձևով գրի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն:
Զարդասեղանին ինչե՞ր էին դրված: (Սանրեր, սանրել)
Թե մազերը ի՞նչ աներ ու լվացվեր, կտեսնեիք, որ սիրուն երեխա է: (Սանր, սանրել)
Նվերը մի գեղեցիկ ի՞նչ էր: (Սանր, սանրել)
Նա մի շատ բարի ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Եթե իրոք ի՞նչ աներ, մուկ կդառնայիր: (Կախարդել, կախարդ)
Եկողն ամենաչար ո՞վ էր: (Կախարդել, կախարդ)
Հավաքվեցին չար ու բարի ովքե՞ր: (Կախարդել, կախարդները)
Պատին մի աղջկա ի՞նչ էր կախված: (Նկարել, նկար)
Սիրով որ ի՞նչ աներ, նկարը սիրուն կստացվեր: (Նկարել, նկար)։