Մաթեմ

1. Արամը ժամը 9-ին տանից դուրս եկավ և շարժվեց դեպի գրադարան 6կմ/ժ արագությամբ: Հասնելով գրադարան՝ նա անմիջապես հետ վերադարձավ դեպի տուն՝ չփոխելով իր արագությունը: Ժամը 12-ին Արամին դեռ 2կմ կար տուն հասնելուն: Տնից քանի՞ կմ հեռավորության վրա է գտնվում գրադարանը:
6:2=3
6*3=18
2+18=20
20:2=10

2. Բնական թվի երկու թվանշաններ, որոնք գրված են կողք-կողքի, կանվանենք բարեկամ, եթե նրան տեղերը փոխելուց թիվը մեծանում է: Ամենաշատը քանի՞ թվանշան կարող է ունենալ թիվը, եթե նրա բոլոր թվանշաններից միայն մի զույգը բարեկամ չեն:
3. Արամը, Նարեն և Վարդանը գնեցին գիրք: Արամը վճարեց գրքի գնի 60 տոկոսը, Նարեն մնացածի 40 տոկոսը, իսկ Վարդանը մնացած 30 դրամը: Ի՞նչ արժե գիրքը:

4. ԱԱԱԱ + ԲԲԲ + ԳԳ + Դ=2030: Գտնել Ա∙Բ∙Գ∙Դ արտադրյալը: (Ա-ն,Բ-ն,Գ-ն,Դ-ն թվանշաններ են):144

5. Բնական թիվը կազմված է 2021 թվանշաններից, ընդ որում առաջին թվանշանը 2 է, վեջինը՝ 3, իսկ մնացած թվանշանները 9 են: Յուրաքանչյուր քայլում իրար են գումարում առաջին երկու թվանշանները և ստացված գումարը գրում նրանց փոխարեն: Քայլերն ավարտվում են, երբ գրատախտակին կմնա մեկ թվանշան: Ո՞րն է այդ թվանշանը

Խելոքն ու հիմարը

Հինգերորդ դարում երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

– Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

– Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Ժամանակն էլ լինում է ձմեռ։

Հիմարը համաձայնում է։ Ապրանքը ջուրն է տանում, ետ բերում։

Ձմեռվա ցուրտ օ՜ր,իննսունվեց մրսած անասուններ․ հենց տաք գոմի դուռն են հասնում թե չէ՝ իրար ետևից ներս են թափում։ Դռանը մնում է մի հիվանդ քոսոտ մոզի՝ գերաններին քոր անելիս։ Էն է մնում հիմարին։

Էս հիմարը թոկը վիզն է կապում, իր մոզին տանում ծախելու։

– Ա՛ մոզի, արի, հե՜յ,- կանչելով գնում է։

Մի հին ավերակի մոտից անցնելիս էլ որ ձեն է տալի՝ ա՛ մոզի, արի, հե՜յ․․․, ավերակի արձագանքը կրկնում է․

– Հե՜յ․․․

Հիմարը կանգնում է։

– Ինձ հետ ես խոսում, հա՞․․․

Ավերակը ձայն է տալի․

֊ Հա՜․․․

– Մոզին ուզում ե՞ս։

– Ե՜ս․․․ [ 192 ] — Քանի՞ մանեթ կտաս։

— Տա՜ս․․․

—Հիմի կտա՞ս, թե՞ չէ։

— Չէ՜․․․

— Դե էգուց կգամ, որտեղից որ է՝ ճարի՜․․․

— Արի՜․․․

Հիմարը համաձայնում է ու մոզին ծախված համարելով՝ ավերակի դռանը կապում է, շվշվացնելով վերադառնում տուն։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Հիմարը էստեղ վախենում է, կարծում է՝ ավերակի մտքումը կա, որ իր փողը չտա։

— Էդ իմ բանը չի,— ասում է,— առել ես, պրծել, ես իմ փողի տերն եմ, բեր իմ փողը՝ տասը մանեթ դեղին ոսկի՜․․․

— Սկի՜․․․

Էս էլ որ լսում է հիմարը, բարկանում է, ձեռի փետը ետ է տանում, տուր թե կտաս ավերակի խարխուլ պատերին։ Մին, երկու զարկում է․ պատերից մի քանի քար են վեր ընկնում։ Դու մի ասիլ՝ հնուց էդ պատում գանձ է եղել պահած։ Քարերը որ վեր են ընկնում՝ ոսկին թափում է հանկարծ առաջը, լցվում։

— Ա՛յ էդպես․․․ բայց էսքանն ի՞նչ եմ անում, տասը մանեթ ես պարտ՝ իմ տասը մանեթը տուր, մնացածը քու փողն է, ընչի՞ս է պետք․․․

Մի ոսկի է վերցնում, գալի տուն։

— Հը՞, մոզիդ ծախեցի՞ր,— ծիծաղելով հարցնում է խելոք ախպերը։

— Ծախեցի։

— Ո՞ւմ վրա։ [ 193 ]— Ավերակի։

— Հետո՞, փող տվա՞վ։

— Իհարկե, տվավ։ Դեռ չէր ուզում տա, ամա ձեռիս փետովը որ մի քանի հասցրի, ինչ ուներ՝ առաջիս փռեց։ Իմ տասը մանեթը վեր կալա, մնացածն իննը իրենն էր, հենց թողեցի էնպես փռված։

Ասում է ու ոսկին հանում, ցույց տալի։

— Էդ ո՞րտեղ է,— աչքերը չորս է անում խելոք ախպերը։

— Է՛հ, ցույց չեմ տալ, դու աչքածակ ես, էնքան կհավաքես, շալակս կտաս, որ մեջքս կկոտրի։

Խելոքը երդվում է, որ մենակ ինքը կշալակի, միայն թե տեղը ցույց տա։

— Բեր,— ասում է,— ձեռինդ էլ ինձ տուր, մնացածի տեղն էլ ցույց տուր, որ տեսնեմ ես՝ տկլոր ես, քեզ համար նոր շորեր առնեմ։

Հիմարը նոր շորերի անունը որ լսում է՝ ձեռինն էլ է տալի ախպորը, տանում է, մնացածի տեղն էլ ցույց տալի։ Խելոքը ոսկին հավաքում է, բերում տուն, հարստանում, բայց ախպոր համար նոր շորեր չի առնում։

Էս հիմարը ասում է, ասում է, որ տեսնում է՝ չի լինում, գնում է դատավորի մոտ գանգատ։

— Պարոն դատավոր,— ասում է,— ես մի մոզի ունեի, տարա ավերակի վրա ծախեցի․․․

— Հերի՛ք է, հերի՛ք,— ընդհատում է դատավորը,— էս հիմարը ո՞րտեղից եկավ, ո՜նց թե մոզին ավերակի վրա ծախեցի․․․— վրեն ծիծաղում է ու դուրս անում։

Գնում է, ուրիշներին գանգատվում, նրանք էլ են վրեն ծիծաղում։

Ու, ասում են, մինչև էսօր էլ խեղճ հիմարը կիսամերկ ման է գալի, պատահողին գանգատվում, բայց ոչ ոք չի հավատում, ամենքն էլ ծիծաղում են վրեն, ու խելոք ախպերն էլ ծիծաղում է ամենքի հետ։

Հռոմեա-պարթևկան պատերազմ մ.թ.ա 54-64 թթ.

Առաջին պարապմունք

Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությունները:

Չնայած վերոհիշյալ նպաստավոր պայմաններին, Կորբուլոնը համարյա ամբողջ երկու տարի հետաձգում է պատերազմը Տրդատի դեմ։ Տակիտոսը այդ առթիվ գրում է, որ Կորբուլոնի զինվորները երկարատև խաղաղությունից ծուլացել և դժկամությամբ էին կատարում հռոմեական զինվորի պարտականությունը, հողապատնեշ շինելը, փոս փորելը նրանց համար նորություն էր և տարօրինակ։ Եվ ահա Կորբուլոնը թարմ զորքեր է պահանջում։ 58-59 թթ. ձմեռը Կորբուլոնը իր զորքերով մնաց Արտաշատում։ Գարնան վերջում (59 թ.) Կորբուլոնն արշավի ելավ դեպի Տիգրանակերտ։ Արտաշատը և Տիգրանակերտը գրավելուց հետո հռոմեացիները կարծեցին, որ վերջապես Հայաստանը նվաճված է, իսկ Ներոնը այդ «հաջողության» առթիվ իրեն վերստին կայսր հայտարարեց։ Այժմ Հռոմի առաջ ծառացավ Հայաստանի քաղաքական դրությունը կանոնավորելու հարցը։ Ներոնը Հայաստանի թագը տալիս է հայոց թագավոր Տիգրան V-ի եղբորորդի Տիգրան VI-ին, որն ապրում էր Հռոմում։ Հայաստանից վտարված Տրդատը 61 թ. Մարաստանի վրայով մտնում է Հայաստանի սահմանները։ Կորբուլոնը օժանդակ զորքով Տրդատի դեմ ուղարկում է իր լեգատ Վերուլանին, իսկ ինքը իր լեգեոններով գնում է նրանց հետևից, ստիպում է Տրդատին փախչել և թողնել պատերազմելու մտադրությունը։ Վերուլանը հրով ու սրով քանդում է այն ամենը, ինչ գտնում է հռոմեացիների ճանապարհին։ Տրդատը այս անգամ էլ հաջողություն չի ունենում և վերադառնում է Ատրպատական։ Հռոմի թելադրանքով, 61 թ. գարնանը Տիգրան VI-ը ներխուժում է Պարթևստանի ենթակա Ադիբենը և ավերի ու կողոպուտի մատնում այդ երկիրը՝ նպատակ ունենալով ստիպել Վաղարշ I-ին, որ պատերազմ էր վարում ապստամբած Վրկանաց երկրում, համաձայնվել Հայաստանում ստեղծված դրության հետ։ Այդ առաջացնում է պարթևների րնդհանուր զայրույթը։

Այս դժգոհության ազդեցության տակ Վաղարշը հաշտվում է վրկանների հետ և պատերազմի պատրաստվում Հռոմի դեմ։

Վաղարշ I-ը խորհուրդ է գումարում, մեծ հանդիսավորությամբ Տրդատի գլխին է դնում թագ, զորք է տրամադրում և հրամայում Հայաստանից արտաքսել Տիգրանին:

Երկրորդպարապմունք

Կորբուլոնը, վախենալով կորցնել իր փառքր, դիմում է Ներոնին խնդրելով Հայաստանի համար նոր զորավար նշանակել, որպեսզի ինքը զբաղվի միայն Ասորիքի սահմանների

պաշտպանությամբ։ Միաժամանակ, Կորբուլոնը Տիգրան VI-ին օգնության է ուղարկում երկու հռոմեական լեգեոն։ Այդ միջոցին Տրդատը պաշարում է Տիգրանակերտը։

Չնայած Կորբուլոնից ստացած օգնությանը, Տիգրան VI-ը խուսափում է մարտից և իր ամրողջ զորքով թաքնվում է Տիգրանակերտի բերդի ամուր պարիսպների հետևում։

Չցանկանալով նորից մտնել վտանգավոր պատերազմի մեջ, Կորբուլոնը զինադադար է խնդրում Վաղարշից։ Պայմանագիր է կնքվում։ Ըստ այդ պայմանագրի Վաղարշը համաձայնում է Ներոնի մոտ պատգամավորներ ուղարկել խնդրելու Հայաստանի գահը հանձնել իր եղբայր Տրդատին, և հրամայում է Մոնեսին դադարեցնել պատերազմը, վերացնել Տիգրանակերտի պաշարումը և Հայաստանից դուրս բերել զորքերը։ Այդ պայմանագրի համաձայն, Տիգրանակերտից և Հայաստանից իր զորքերը դուրս է բերում նաև Տիգրան VI-ը։ Հայաստանում թագավոր է մնում Տրդատը։ Դա հարված էր Հռոմի հեղինակությանը, որը Ներոնը չհանդուրժեց և շուտով նոր պատերազմ սկսեց։ Հայկական հարցը կանոնավորելու համար Ներոնը նշանակեց իր զորավար Կեսեննիուս Պետուսին:

Վարժություններ

Վարժություն 1։ Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, դրանք  գրել բառերով և նշե՛լ տեսակները։ 
Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճար-
տարապետության հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալու-
թյան տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հե-
նապատով (բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահա-
տակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորա-
մանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորին-
վածքի կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պա-
տով։ Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրակա-
նացված է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամ-
փոփում է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամա-
գիծը՝ 0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
3,641-661,652,643,652,Գ,X,IV-V,1905,35,75,4,է,6,0,6,
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»
3-

Վարժություն 2։ Գրե՛լ բառերով։
9-ինը, 12-տասնըերկու, 99-իննսունինը,, 50-հիթսուն, 60-վաթսուն, 70-յոթանասուն, 80-ութանասուն, 100-հարյուր, 1938-Հազար ինը հարյուր եռեսունութ, II-երկրորդ, III-երորդ, IV-չորորդ:
Վարժություն 3։ Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ
(արմատական):
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ

Տասնորդական կոտորակների բազմապատկումը 10, 100, 1000․․․ թվերով

Հաշվենք 45,16⋅10 արտադրյալը: Սկզբում բազմապատկենք 4516 և 10 թվերը:Ստանում ենք՝ 4516⋅10=45160:Քանի որ թիվը հարյուրերորդական է (այսինքն՝ ստորակետից հետո 2 նիշ է գրված), ապա  ստացված 45160 թվից աջից անջատենք երկու թվանշան ՝45,16⋅10=451,60=451,6:Նույն ձևով  45,16 և 100 թվերը բազմապատկելիս պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել երկու թվանշանով: Ստանում ենք՝ 4516թիվը:Տասնորդական կոտորակը  10 -ով, 100 -ով, 1000 -ով, … , բազմապատկելու համար պետք է ստորակետը դեպի աջ տեղափոխել այնքան նիշերով, որքան զրոներ կան արտադրիչում ՝ մեկից հետո:
Օրինակ՝15,0982 ⋅ 10 =150,982;  703,4 ⋅ 100 = 703,40 ⋅ 100 = 70340;  0,091 ⋅ 1000 = 0091 = 91 : Առաջադրանքներ

1. Կատարե՛ք բազմապատկում․

ա) 30,121⋅10=301,21       բ)188,2⋅10=1882       գ)0,001⋅100=0,1     դ)1,8⋅10=18     ե)0,0001⋅1000=0,1
զ) 0,03 ⋅ 10=0,3,        է) 129, 4⋅ 10000=1294000,      ը) –53,11 ⋅ 10=-531,1,   թ) 3,45 ⋅ 10000=34500  ժ)0,125⋅10=1.25
ժա)12,6⋅10=126       ժբ)14,12⋅100=1412       ժգ)56,001⋅1000 =56001     ժդ)1,2⋅100=120։

2. Ճի՞շտ է, որ`
ա) 75,30 = 75,3, գ) 96 = 96,0, ե) 40,3 = 40,300,
բ) 1,64 = 1,6400, դ) 10,08 = 10,8, զ) 17 = 170:

3. Քառակուսու կողմի երկարությունը 3,72 դմ է։ Եթե քառակուսու կողմը մեծացվի 10 անգամ, ինչի՞ հավասար կլինի ստացված քառակուսու պարագիծը։
3,72*10=37,2
37,2*4=148,8 քառ.դմ

4. Կատարե՛ք բազմապատկում․
ա) 65,103 ⋅ 10=651,03, գ) 7,393 ⋅ 10000=73930, ե) –59,32 ⋅ 10= -593,2,
բ) 0,329 ⋅ 1000=329, դ) 0,999 ⋅ 100=99,9, զ) –0,00018 ⋅ 100=-0,018։

 5. A և B քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ դուրս են եկել երկու մեքենաներ։ Առաջին մեքենայի արագությունը 60 կմ/ժ է, երկրորդինը՝ 10 կմ/ժ-ով ավելի։ Քանի՞ ժամ անց նրանք կհանդիպեն, եթե քաղաքների հեռավորությունը 260 կմ է։
60+10=70
60+70=130
260:130=2ժամ

Լրացուցիչ առաջադրանք

6. Երկու մեկնարկային կետերից, որոնց միջև հեռավորությունը 880 մ է, միաժամանակ
դեմ հանդիման շարժվում են երկու հեծանվորդ, որոնցից առաջինի արագությունը 100
մ/ր է, իսկ երկրորդինը՝ 120 մ/ր: Առաջինի հետ միասին դուրս է գալիս շունը, որի
արագությունը 140 մ/ր է: Շունը հասնելով երկրորդ հեծանվորդին անմիջապես ետ է
շրջվում դեպի առաջին հեծանվորդը, այնուհետև հասնելով նրան ետ է շրջվում դեպի
երկրորդ հեծանվորդը: Այդպես շարունակ շունը այնքան է վազում երկու
հեծանվորդների միջև, մինչև նրանք հանդիպեն: Քանի՞ մետր է վազում շունը:

17.02.21

Матери никак не удавалось уговорить сына приходить домой до наступления темноты. Поэтому она припугнула его, сказав, что на дороге к их дому можно встретить множество привидений, которые появляются только с наступлением темноты.

Повзрослев, парень стал бояться привидений до такой степени, что наотрез отказывался выходить из дома вечером. Тогда мать дала сыну амулет и объяснила, что он будет его защищать.

Մորը չհաջողվեց համոզել որդուն մթնելուց առաջ տուն գալ: Ուստի նա վախեցրեց նրան ՝ ասելով, որ իրենց տան ճանապարհին կարող է հանդիպել շատ ուրվականների, որոնք հայտնվում են միայն մթնելուց հետո:
Մեծանալով ՝ տղան սկսեց այնքան վախենալ ուրվականներից, որ երեկոյան կտրականապես հրաժարվեց տանից դուրս գալուց: Այնուհետև մայրը որդուն նվիրեց ամուլետ և բացատրեց, որ նա կպաշտպանի իրեն:

Դասարանական

1.Ինչպիսի՞ երեւույթ է մոմի այրվելը: քիմիական

  1. Ինչպիսի՞ երեւույթ է մոմի այրման ընթացքում լույսի տարածվելը: քիմիական
  2. Էլեկտրական հոսանքի ազդեցությամբ ջուրը տրոհվում ջրածնի եւ թթվածնի։ Ի՞նչ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Ջուրը սկսում է եռալ :
  3. Որքա՞ն ժամանակում ինքնաթիռը կթռչի Երեւանից Մոսկվա , եթե այդ քաղաքների միջեւ օդուղու երկարությունը 4900կմ է, իսկ ինքնաթիռի արագությունը` 700կմ/ժ: 7 ժամ

5.. Ո՞րն է բնության մեջ հանդիպող ամենացածր ջերմաստիճանը: -89

Մայրենի 16.02.21

  1. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
    Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
    Խաղաղ դաշտեր մութն է համբուրում.
    — Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
    Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
    Մոտեցած երկնից աստղերը պայծառ
    Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
    — Իմ լքված սրտի կարոտը անծայր
    Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…
    1905

Մաթեմատիկա

Առաջադրանքներ

  1. Տրված թվերից որո՞նք են  տասնորդական կոտորակներ.
    125/100,  912/500, 101/1250, 325/11000, 42/100,   -11/10000
  2. Տրված թվերից  որո՞նք են համակարգային տասնորդական կոտորակներ.
    1/10,  2/10, 1/100, 1/1000, 5/1000, 4/100, 1/100, 7/100000, 11/100, 1/110
  3. Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.
    1/3, 9/25, 2/5,  6/8, 12/50, 1/9,  7/4,  88/200, 65/250, 7/8
  4. Տասնորդական կոտորակները ներկայացրու  համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
    158/10,  259/100, 26/10, 582/1000, 321/100,425/1000
  5. Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ   և  կոտորակային մասը
    32/10, 41/100, 567/1000, 48/10,  79/100, 16/10, 52/100, 33/1000, 164/100, 21/100
  6. Անվանե՛ք տասնորդական կոտորակները.
    ա) 48,13,  դ) 110,6,    է) 0,4,
    բ) 12,46,      ե) 301,7892,   ը) 7891,48,
    գ) 0,1,  զ) 4,05, թ) 76,72։
  7. Տրված թվերից որո՞նք են  տասնորդական կոտորակներ.
    75/100,  92/500, 64/1250, 305/11000, 92/100,   -101/10000
  8. Տրված թվերից  որո՞նք են համակարգային տասնորդական կոտորակներ.
    8/10,  1/100, 9/100, 240/10000, 1/5000, 1/400, 1/100, 1/100000, 1/100, 8/110
  9. Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.
    4/5, 3/2, 1/15, 7/8, 1/60։