1․Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Ուժեղ կրակը այրեց ամեն ինչ:
Սառնորակ ջուրը հագեցրեց նրա ծարավը:
Պապիկը շատ էր կարոտել իր հայրենի հողը :
Մաքուր օդ էր լեռներից գալիս:
Գեղեցիկ երեխա է ծնվել:
Սարի գլխին էր գտնվում մի ընդարձակ տուն:
2. Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ: Ընդգծի՛ր գլխավոր և երկրորդական անդամները։
Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
հոգով սիրել
մանր կտրտել
կերակուր մատուցել
մոտեցնել մեքենան
հանգստացնել բարկացած մարդուն
3. Տրված նախադասությունը համառոտի՛ր, դարձրո՛ւ վեց-յոթ բառանի նախադասության տարբերակներ: Քանի՞ նախադասություն է ստացվում:
Կապիկների վանդակի մոտ կանգնած՝ տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում՝ հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:
Կապիկների վանդակի մոտ կանգնած էի:
Տասը րոպե մետաղացանցի արանքից փրչոտ ձագուկներին էի շոյում :
Ձագուկներին էի շոյում ՝հակառակ Բիլի անհամբերության ու շտապողականության:
4. Տրված նախադասությունը համառոտ ի՛ր և վեց-յոթ բառանի նախադասությունների տարբերակներ ստացիր:
Մայր մտնող արևի շողերից տաքացած՝ աղավնիները իրար առաջ պարծենում էին իրենց գեղեցկությամբ ՝ մերթ լայն բացելով շագանակագույն թևերն ու մերթ խոնարհվելով , պտտվելով ու տարօրինակ բամբ ձայներ արձակելով:
5․Գծերի փոխարեն գրել Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ընբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, անպատճառ, բանվոր, ամպշող, ճանբար, անպայման, ամպրոպ:
6․Բառաշարքերում գտնել և առանձնացնել հոմանիշների 6 զույգ:
ա.Կեղտ, գութ, եղեգնուտ, խիղճ, ավար, թախիծ, կարծիք, օրրան, մորմոք, թալան, իմաստ, հայրենիք, տեսակետ, աղտ:
Կեղտ – աղտ , գութ – խիղճ , ավար – թալան , թախիծ – մորմոք , կարծիք – տեսակետ , օրրան – հայրենիք
բ.Ձու, նեցուկ, ճաճանչ, պայտ, թարթիչ, վիհ, աշտանակ, արտևանունք, օշարակ, ճրագակալ, անդունդ, ճառագայթ, հավկիթ, հենարան:
Ձու – հավկիթ , նեցուկ – հենարան , ճաճանչ – ճառագայթ , վիհ – անդունդ , թարթիչ – արտևանունք , աշտանակ – ճրագակալ
գ.Աքցան,տաղտուկ, խուճապ, գինարբուք, մորմոք, խրախճանք, արգելք, ահ, գուրգուրանք, երկյուղ, խոչընդոտ, գորով, տագնապ, ձանձրույթ:
խուճապ – տագնապ , խոչընդոտ – արգելք , ահ – երկյուղ , գուրգուրանք – գորով , գինարբուք – խրախճանք , տաղտուկ – ձանձրույթ
7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են գոյականներ․
ա. վերելակ, հնչուն, փչակ
բ. շեշտակի, հանք, հնչուն
գ. արցունք, հայուհի, վայրէջք,
դ. ուղղակի, փափկասուն, փախուստ