Դաս 11. 26.04.2021

6. Ուղղանկյունանիստի մակերևույթը և նրա մակերեսը

Տեսական նյութ

Ձեզ արդեն ծանոթ է այնպիսի երկրաչափական պատկեր, ինչպիսին է

ուղղանկյունանիստը

1.png

Ուղղանկյունանիստի մակերևույթը կազմում են վեց ուղղանկյունաձև նիստերը։ Հանդիպակաց նիստերն իրար հավասար են, հետևաբար հավասար են նրանց մակերեսները։ Ուղղանկյունանիստի մակերևույթի

մակերեսը հավասար է նիստերի մակերեսների գումարին, ուստի և հաշվվում է հետևյալ բանաձևով.

                     S = 2ab + 2ac + 2bc, S = 2 ⋅ (ab + ac + bc):

որտեղ a-ն, b-ն, c-ն ուղղանկյունանիստի չափումներն են։

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյունանիստի չափումներն են՝ 5 սմ, 6 սմ, 4 սմ։ Գտե՛ք նրա

մակերույթի մակերեսը։
S=2*(5*6+5*4+6*4)=148 սմ2

2) Գրե՛ք խորանարդի մակերևույթի մակերեսի բանաձևը։
S=6*aa

3) Կարո՞ղ են արդյոք ուղղանկյունանիստի նիստերի մակերեսների

արժեքները լինել այսպիսին. 3 սմ2, 4 սմ2, 5 սմ2, 6 սմ2, 3 սմ2, 2 սմ2:
իհարկե այո

4) Ունենք 2 սմ կող ունեցող մի խորանարդ։ Քանի՞ քառակուսի

սանտիմետրով կավելանա նրա մակերևույթի մակերեսը, եթե

նրա կողը մեծացնենք 1 սմ-ով։
S=6*2*2=24 սմ2
S=6*3*3=54 սմ2
54-24=30 սմ2

Լրացուցիչ(տանը)

5) Ուղղանկյունանիստի լայնությունը 2 սմ է, երկարությունը՝ 2 սմ-ով

ավելի, իսկ բարձրությունը՝ երկարությունից 1 սմ-ով պակաս։

Գտե՛ք ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը։
a=2 սմ
b=2+2=4 սմ
c=4-1=3 սմ
S=2 ⋅ (ab + ac + bc)=2*(2*4+2*3+4*3)=52 սմ2

6) Սենյակի պատերը և առաստաղը ներկելու համար անհրաժեշտ

ներկի քանակությունը հաշվելու համար սենյակը պատկերացնում

են որպես ուղղանկյունանիստ: Հաշվե՛ք, թե ինչքան ներկ կպահանջվի

սենյակը վերանորոգելու համար, եթե նրա լայնությունը 4 մ

է, երկարությունը` 6 մ, բարձրությունը` 3 մ, իսկ ամեն 1 մ2-ն ներկելու

համար պահանջվում է 110կգ ներկ:
2*(4*6+4*3+6*3)=108 սմ2
108*110=11880 կգ

7) Ունենք երկու ուղղանկյունանիստ, որոնցից մեկի չափումներն են՝

3 սմ, 1 սմ, 6 սմ, մյուսինը՝ 2 սմ, 5 սմ, 4 սմ։ Ո՞ր ուղղանկյունանիստի

մակերևույթի մակերեսն է ավելի մեծ։
2*(3*1+3*6+1*6)=54
2*(2*5+2*4+5*4)=76
54<76

8) Խորանարդիկի կողի երկարությունը հավասար է 1 սմ-ի։ Գտե՛ք

պատկերի մակերևույթի մակերեսը

S=6*1*1=6 սմ2
13*6=78 սմ2
18*6=108 սմ2

9) Երկրաչափական պատկերները կազմված են 2 սմ, 3 սմ, 6 սմ չափումներ ունեցող ուղղանկյունանիստներից։ Գտե՛ք  այդ պատկերների մակերևույթների մակերեսները։

Գործնական քերականություն


Ձայնարկություն՝ զգացմունք, հուզմունք, կոչ, նմանաձայնություն արտահայտող բառեր:
1. Տրված նախադասություններում ընդգծի՛ր ձայնարկությունները:
Փի՜շտ, հեռու գնա ափսեի մոտից:

—ՈՒխա՛յ, հաճելի է այս ջուրը խմելը:
—Հե՜յ, որտեղ եք:

Ձայնարկությունները լինում են երեք տեսակ.

  • զգացական
  • կոչական
  • նմանաձայնական

2. Ձայնարկությունների շարքերի դիմաց գրի՛ր տեսակը, նշի՛ր՝ ինչ են արտահայտում:
Ա.Է՜յ, Էհե՛յ, ծո՜, ա՜, փի՜շտ, տո՜… — կոչական
Բ. ա՛խ, վո՛յ, ո՛ւխ, օ՛, օ՛յ, ջա՛ն, պա՛հ…— զգացական
Գ.ծի՛վ-ծի՛վ, ծուղրուղո՜ւ,խը՜շշ, բը՛զզ, ճը՛ռռ —նմանաձայնական

Ձայնարկությունները նախադասության անդամ չեն դառնում:
Ձայնարկությունները կազմությամբ լինում են պարզ և բարդ:

3. Գրի՛ր տրված ձայնարկությունների կազմությունը՝ ա՛խ, վա՛յ, վա՛յ-վա՛յ, հե՜յ վախ, բը՛զզ, ջա՛ն:
ա՛խ -զգացական
վա՛յ -զգացական
վա՛յ-վա՛յ -նմանաձայնական
հե՜յ վախ -զգացական
բը՛զզ -նմանաձայնական
ջա՛ն -զգացական

Ձայնարկությունների ուղղագրությունը.

  • միության գծիկով գրվում են կրկնավոր հարադրությունները՝ հա՛յ-հա՛յ, վա՜շ-վի՜շ…
  • անջատ գրվում են հարադրական բարդությունները՝ հա՜յ հա, զը՜նգ հա զը՜նգ …
  • եթե ձայնարկության միակ վանկարար հնչյունը ը-ն է, գրվում է՝ թը՜խկ, հը՜մ…

4. Կետադրի՛ր նախադասությունները.

1. Ա՜յ մարդ , ի՞նչ ենք անելու:

2. Հե՜յ ,ո՞ւր եք գնում:+

3. Օ՜, ինչպե՞ս մինչև հիմա գլխի չէի ընկել: