1․ Ի՞նչ էր իրենից ներկայացնում հեթանոսությունը։
Հեթանոսության մեջ երկրպագվում են բնական երևույթները՝ տարերքները՝ կայծակ, ամպրոպ, քամի և այլն, որոնք էլ դառնում են Աստվածների հիմնական բնորոշիչները։
2․ Թվել քրիստոնեական կրոնի պատվիրանները։
- Ինձնից բացի այլ աստուածներ չպիտի լինեն քեզ համար։
- Վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրայ, և երկրի խորքի ջրերի մէջ եղած որևէ բանի նմանութեամբ քեզ կուռքեր չպիտի կերտես։ Չպիտի երկրպագես ու չպիտի պաշտես դրանց, որովհետև ե՛ս եմ քո Տէր Աստուածը՝ մի նախանձոտ Աստուած. հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին, ինձ ատող մարդկանց նույնիսկ երրորդ ու չորրորդ սերնդին, իսկ ինձ սիրող ու իմ հրամանը կատարող մարդկանց մինչև հազարերորդ սերնդին ողորմում եմ։
- Քո տէր Աստծու անունն զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև Տէրը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում։
- Յիշի՛ր շաբաթ օրը, որպէսզի սուրբ պահես այն։ Վեց օր պիտի աշխատես և պիտի կատարես քո բոլոր գործերը։ Եօթներորդ օրը քո տէր Աստծու շաբաթ օրն է։ Այդ օրը դու ոչ մի գործ չպիտի անես, ոչ էլ քո տղան ու աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո էշն ու քո եզը, քո բոլոր անասունները, քեզ մօտ գտնուող օտարականն ու քեզ մօտ բնակուող պանդուխտը, որովհետև Տէր Աստուած վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամէնը, ինչ դրանց մէջ է, իսկ եօթներորդ օրը հանգստացաւ։ Դրա համար էլ Տէրն օրհնեց եօթներորդ օրը և այն սուրբ հռչակեց։
- Պատուի՛ր քո հօրն ու քո մօրը, որպէսզի բարիք գտնես, երկար ապրես բարեբեր այն երկրի վրայ, որ Տէր Աստուած տալու է քեզ։
- Մի՛ սպանիր։
- Մի՛ շնացիր։
- Մի՛ գողացիր։
- Քո հարևանի դէմ սուտ վկայութիւն մի՛ տուր։
- Ո՛չ քո մերձաւորի տան, ո՛չ նրա ագարակի վրայ աչք մի՛ ունեցիր։ Ո՛չ քո մերձաւորի կնոջ վրայ, ո՛չ նրա ծառայի վրայ, ո՛չ նրա աղախնու վրայ, ո՛չ նրա եզան վրայ, ո՛չ նրա էշի վրայ, ո՛չ նրա անասունի վրայ, ո՛չ այն ամենի վրայ, ինչ քո մերձաւորինն է, աչք մի՛ ունեցիր։
3․ Թվել 10 փաստ, որոնք բնորոշ են բուդդայական կրոնին։
1.Մարդիկ սխալմամբ կարծում են, թե բուդդիստները ընկալում են Բուդդային որպես աստված և երկրպագում են նրան: Իրականում Բուդդան հավատացյալների կողմից ընկալվում է իբրև ուսուցիչ, որը հիմնադրել է նիրվանային հասնելու փիլիսոփայությունը: Բուդդիզմը առհասարակ բացառում է աստծո գոյությունը:
2.Թյուր կարծիք կա այն մասին, թե բոլոր բուդդիստները բուսակեր են: իրականում բուդդիստներից շատ քչերն են հետևում նման սննդակարգին: Բուդդան նույնպես չէր արգելում մսի կիրառությունը: Բուդդիզմի վերաբերմունքը սննդի հանդեպ հետևյալն է. հարկավոր է ուտել այն, ինչը կենսականորեն անհրաժեշտ է և եթե դուք լեռնային գոտու բնակիչ եք ուր բուսական սնունդ աճեցնելը բարդ է, կարող եք և միս ուտել:
3.Սվաստիկայի սիմվոլը, որը համարվում է ֆաշիստական, բուդդիստների համար սրբություն է: Այն խորհրդանշում է արևը, շարժումն ու կյանքը:
4.Բուդդիստներն ի տարբերություն մնացած հավատքների հետևորդների, չափազանց լավ են վերաբերվում գիտության զարգացմանը: Մի շարք բուդդիստներ պնդում են, որ եթե մի օր գիտությունը կարողանա ամբողջությամբ հերքել հավատքը, նրանք հաշվի կնստեն նոր բացահայտումների հետ:
5.Բուդդիզմն իր մեծ ազդեցությունն է թողել արևմտյան արվեստի վրա: Բուդդիստական մոտիվներ հաճախ կարելի է նկատել Ջորջ Լուկասի ֆիլմերում, հայտնի «Մատրիցա» կինոնկարում: Ինչպես նաև գաղտնիք չէ, թե որքան էր հետաքրքրված բուդդիզմով Սթիվ Ջոբսը:
6.Բուդդիզմը բավականին տարածված է, և զիջում է միայն իսլամին, հինդուիզմին և իհարկե քրիստոնեությանը: Բուդդիզմի հետևորդների մոտավոր թիվը 500 մլն. է:
7.Բուդդիզմի մեջ ամենակարևորը բացահայտման սեփական պրակտիկան է: Բուդդան արգելում էր աշակերտներին հավատալ անգամ հենց իրեն. մարդը պիտի բացահայտի ճշմարտությունն ինքնուրույն:
8.Հայտնի դերասան Ռիչարդ Գիրը բուդդիզմն ընդունել է 20 տարեկան հասակում: Աշխարհահռչակ երգչուհի Թինա Թյորները բուդդիստ է արդեն ավելի քան 30 տարի:
9. Բուդդիստները դեմ են բռնությանը, սակայն նրանց թույլատրված է սերտել և օգտագործել մարտարվեստի հմտություններ բռնությունը կանխարգելելու համար:
10. Բուդդայական հավատքն ունի 5 պատվիրան՝ չսպանել, չգողանալ, չստել, չխմել գինի և չշնանալ. Եթե նկատեցիք այստեղ որևէ բան չի ասվում «ուրիշ աստվածներին չհավատալու մասին»:
4․ Ներկայացնել մահմեդական կրոնի առաջացման պատմությունը։ Թվել՛ մահմեդական երկրներից մի քանիսը։
Մահմեդականության հիմնադիրն արաբ Մահմեդ (Մուհամմեդ, մոտ 570 թ., Մեքքա – 632 թ., Մեդինա) քարոզիչն է: Մահմեդականները Մահմեդին համարում են մեծ մարգարե, ալլահի դեսպան: Մահմեդը, ուսումնասիրելով հուդայական և քրիստոնեական ուսմունքները, ստեղծել է իր՝ մահմեդական վարդապետությունը: Մահմեդականությունը՝ որպես միաստվածության կրոն, կարողացել է միավորել տարանջատ արաբական ցեղերը և ստեղծել մահմեդական համայնք, որը միաժամանակ և՜ քաղաքական կազմակերպություն էր, և՜ կրոնական միավորում: Նրա հիմնական սկզբունքները շարադրված են Ղուրանում՝ մահմեդականության սուրբ գրքում:
Մահմեդականության հետևորդները հիմնականում բնակվում են Մերձավոր ու Միջին Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավարևելյան Ասիայի երկրներում, Հնդկաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Բալկանյան երկրներում և այլուր: