Սբ. Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
 

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
 

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:
 

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:
 

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:
 

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:
ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ:

Զատկի ավանդույթներ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սովորական կոտորակների գումարում և հանում

Առաջադրանքներ

  1. Համեմատի՛ր։ Լրացրո՛ւ խաղն ու հավաքի՛ր միավորներ։ Առաջադրանքը՝ հղումով։
  2. Կատարի՛ր առաջադրանքն անցնելով հղումով։
  3. Գումարի՛ր նույն հայատարարով կոտորակները։
  4. Հաշվի՛ր․
subtracting-fractions

2/5-1/3=2/2
3/5-1/3=2/2
3/5-1/3=2/2
4/5-2/4=2/1
2/3-1/4=2
3/5-1/3=2/1
2/5-1/3=1/2
1/3-1/4=0,1
4/5-2/3=2/2
1/2-1/3=0,1

50b8556e184cbb927eac905d1e0bac6d

3/8+1/4=4/12
2/3+8/9=10/12
5/6+7/12=12/18
4/10+3/5=7/15
1/2+3/4=4/6
2/3+1/2=3/5
7/11+2/5=9/16
1/4+4/7=5/11
2/3+2/6=4/9
3/5+1/2=4/7
1/4+11/12=12/16
3/4+5/6=8/10
4/5+2/3=6/8
1/2+3/8=4/10

Լրացուցիչ առաջադրանքներ
***Ֆլեշմոբի խնդիրների քննարկում
1. Դավթի մտապահած հնգանիշ թվի միավորի և հարյուրավորի գումարը 7 է, իսկ տասնավորի և հազարավորի արտադրյալը՝ 12։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը, եթե այն այդ պայմաններին բավարարող 3-ի պատիկ ամենափոքր բնական թիվն է, որի թվանշանները չեն կրկնվում։
13047

2. Զամբյուղում կան սպիտակ, դեղին, վարդագույն կակաչներ։ Սպիտակ ու դեղին կակաչները միասին 8-ն են, դեղին ու վարդագույն կակաչները միասին՝ 12-ը, իսկ սպիտակ ու վարդագույն կակաչները միասին՝ 10-ը: Սամվելն ամենաքիչը քանի՞ կակաչ պետք է հանի զամբյուղից, որպեսզի մայրիկի համար պատրաստած ծաղկեփնջում երեք գույնի կակաչներից էլ լինի:
13

3.Նարեն տատիկի հետ միասին լուսնաձև ու սրտաձև բլիթներ պատրաստեց։ Սրտաձև բլիթների քանակը լուսնաձև բլիթների քանակի կրկնապատիկն էր։ Նրանք միասին քանի՞ սրտաձև բլիթ պատրաստեցին, եթե բլիթների ընդհանուր քանակը 24 էր։
24:3=8
8*2=16

4.Աննան մի մեծ տուփ շոկոլադ նվեր ստացավ։ Քանի՞ շոկոլադ կար տուփում, եթե այդ շոկոլադների քանակի 1/5 մասից հանենք 1, արդյունքը բազմապատկենք 14-ով, ապա կստանանք 98։
98:14+1=8
8*5=40

5. Մայրության տոնի առթիվ Էվան 7 միանման վարդի համար վճարեց 2800 դրամ պակաս, քան Եվան այդպիսի 11 վարդի համար։ Վարդերի համար որքա՞ն վճարեցին աղջիկները միասին։
11-7=4
2800:4=700
11+7=18
18*700=12600

6. Ալենի քայլի երկարությունը 3/4 մ է, իսկ Արենի քայլի երկարությունը նրանից 5 սմ-ով երկար: Գտե՛ք ճանապարհի նվազագույն երկարությունը, որն անցնելու համար երկուսի քայլերի քանակներն էլ կարտահայտվեն բնական թվերով:

7. Գինու տակառում եղած գինին կարելի է հավասարապես բաժանել 2, 3 կամ 4 լիտրանոց տարաների մեջ, բայց հնարավոր չէ բաժանել 5 և 8 լիտրանոց տարաների մեջ։ Քանի՞ լիտր գինի կար տակառում, եթե այն 29 լիտրից շատ էր, սակայն 74 լիտրից քիչ էր։

8. Օգնի՛ր Արմենին 11 հատ 9-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ 1078։

999+(9:9)+9×9-(9+9+9):9=1078

9. Հայրը 39 տարեկան է, իսկ նրա որդիները 13, 10 և 6 տարեկան են։ Քանի՞ տարի հետո հոր տարիքը կլինի իր երեք որդիների տարիքների գումարի չափ։

5 տարի հետո

10. 2 ընկեր՝ Արամն ու Մհերը, պուրակի ծառատունկը կատարում են 2 ժամ 10 րոպեում։ Յուրաքանչյուր 2 ծառ տնկելուց հետո ընդմիջում են 5 րոպե։ Որքա՞ն ժամանակում՝ առանց ընդմիջման, ծառատունկը կկատարեն 9 ընկեր, եթե բոլորն աշխատեն միևնույն արագությամբ, և հայտնի է, որ պուրակում կար 18 ծառ։

06.04.21

1.Դո՛ւրս գրել ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

Երազուն,հստակ,տաք,դալար,մութ,օձագալար,ջինջ,խենթ,ուրախ

2.Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստիճանը
–գույն մասնիկով չի կազմվում։
Բարձր, մեծ, տաք, նվազթանկ, լավ, ուժեղ, ազնիվզվարթ, խոշոր, հին,
բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։

3. Գրե՛լ տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող
երեք ածական։
Նկար-գեղեցիկ,մեծ,փոքր

այգի-շքեղ,կանչ,մեծ

ծաղիկ-հին,նոր,թարմ

գիրք-հետաքրքիր,երկար,կարճ

գորգ-փոքր,մեծ,միջին

երկիր-մոլորակ,մեծ,փոքր


4.Տրվածներից որն է ածական:
Մոխիր
Դողդոջուն
Դողդոջյուն

Հոտավետ
Գեղջուկ
Պատճառ

Սանդուղք
Ժայռափոր
Տնակ

5.Ըստ կազմության` տրված ածականները բաժանի՛ր չորս խմբի:
Ալեծուփ, մեծ, ուժեղ, հոտավետ, հորդառատ, առևտրական, հոդային, ոսկեհուռ, խոշոր, սիրելի, միջմոլորակային, ահեղամռունչ, համեստ, մարդամոտ:

6.Ա խմբի գոյականներից ածականներ ստացի՛ր Բ խմբի ածականակերտ ածանցների միջոցով:

Ա. Տուն, իմաստ, գույն, ոսկի, երկաթ, համ:
Բ. Ան, դժ, յա, ատ, եղեն, եղ:
Անտուն,անիմաստ,անգույն,դժգույն,գունատ,գունեղ,ոսկյա,ոսկեղեն,երկաթյա,երկաթեղեն,անհամ,համեղ

7.Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛ր  ածականակերտ ածանցները:

Վստահել, համակրել, բացատրել, դյութել, գրավել, հուզել, բարկանալ, վախենալ, ամաչել, պարծենալ:
վստահելի ,համակրելի ,բացատրություն , դյութիչ ,գրավիչ ,հուզիչ , բարկացկոտ , անվախ , վախկոտ ,ամաչկոտ , պարծենկոտ ,

8.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող -յոթգլխանի, երկու երես ունեցող – երկերեսանի, երկու փող ունեցող – երկփողանի, եռանդով օժտված – եռանդուն, շատ բուրդ ունեցոդ – բրդոտ, գույն ունեցող – գունեղ,գունավոր, թևեր ունեցող – թևավոր, մեծ ուժ ունեցող – ուժեղ, երեք տարի (ամ) տևող – եռամյա, տասը տարեկան – տասամյա: