Առաջին պարապմունք՝ Ազգային փոքրամասնությունները Հայաստանում

Եզդիներ

Հայաստանն առաջին երկիրն էր, որտեղ եզդիներին թույլատրվեց սրբատեղի ունենալ՝ 2013 թ-ին: Սրբավայր մուտք գործելուց առաջ պարտադիր պետք է հանել կոշիկները, իսկ տղամարդիկ անպայման պետք է բեղ ունենան: Եթե տղամարդը բեղ չունի, ապա սրբավայրում աղոթք անելը մեղք է համարվում:

Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, ով համարվում է տիեզերքի արարիչը: Եզդիական կրոնում չկա երկաստվածություն, այսինքն չկան բարու և չարի աստվածներ՝ նրանց համար աստված մեկն է: 

Մոլոկաններ

Էթնիկ տեսակետից մոլոկանները համարվում են ռուսներ, իսկ կրոնական առումով քրիստոնյաներ են, սակայն չեն ընդունում խաչը, սրբապատկերների պաշտամունքը և ճոխ եկեղեցական արարողությունները:

Մոլոկանների անվան ծագման հետ կապված կան մի քանի մեկնաբանություններ: Դրանցից մեկի համաձայն նրանց անունը ծագել է Молоко բառից, քանի որ նրանք պասի ժամանակ խախտել են պասի կանոնները և կաթ օգտագործել: Սակայն հենց մոլոկաններն իրենց անվան ծագումը կապում են աստվածաշնչյան հոգևոր կաթ (духовное молоко) բառի հետ:

Ասորիներ

Ասորիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Յուրաքանչյուր ազգ ունի իր սովորություններն ու մշակույթը, և որպեսզի պահպանեն դրանք չեն ձուլվում այլ ազգերի հետ: Բայց ասորիները սիրո և ամուսնության հարցում ազգային սահմանափակումներ չեն դնում: Նրանք հարսանիքները նշում են մեծ շուքով, որի ժամանակ հնչում է թե՛ ասորական, թե՛ հայկական երաժշտություն:

Հրեաներ

Հրեաները Հայաստանում ապրում են անհիշելի ժամանակներից, սակայն որպես համայնք ձևավորվել են 1991թ-ին: Ըստ հրեաների՝ իսկական հրեան պետք է սիրի գիրքը, լինի հարուստ և հաճախ այցելի բժշկի: Հրեաները շատ են սիրում այցելել բժշկի, որովհետև նրանց միշտ թվում է, թե նրանք հիվանդ են: 

Հրեաների տունը կարելի է ճանաչել հենց դռան մուտքից։ Յուրաքանչյուր հրեայի դռան աջ կամ ձախ անկյունում փակցված է մեզուզա, որի մեջ ձեռագիր փաթույթ է դրված: Այս ավանդույթը գալիս է դեռ Եգիպտոսից, երբ Աստված հրամայեց, որ հրեաները արյունով նշան անեն իրենց դռան վրա: 

Մարտի 1

Պատրաստվի’ր բանավոր քննարկման` Էդմոնդո դե Ամիչիս. Սիրտը։

5-7 նախադասությամբ Հոր նամակին պատասխան նամակ գրի’ր։

Սիրելի հայրիկ,
Ես կարդացի քո նամակը և հասկանում եմ ,թե դու ինչ ես ուզում ասել :Ես ընդունում եմ ,որ ուսուցիչը կարող է և վատառողջ լինել , և վատ տրամադրություն ունենալ ու ամեն ինչ անել ,որ դասը չխափանվի : Նույն ձևով էլ ծնողն է անում , նա աշխատում է ամեն ինչ անել,որ լավ լինի երեխային: Ես պետք է սիրեմ և հարգեմ ուսուցչին ինչպես իմ սեփական ծնողին:

Քիմիա 01.03.2021

Առաջադրանք 2

Մեկնաբանել Ar(ֆտոր) = 19 հավասարությունը։

Գրել նյութերի քիմիական բանաձևերը, եթե հայտնի է, որ դրանց բաղադրության մեջ առկա են.

ա) կալիումի երկու ատոմ և ծծմբի մեկ ատոմ-K2S

բ) ածխածնի և թթվածնի մեկական ատոմ-CO

գ) չհանգած կիր, որի մոլեկուլը կազմված է 1 ատոմ կալցիումից և մեկ ատոմ թթվածնից-CAO

դ) ծծմբաջրածին , որի մոլոկուլը կազմված է մեկ ատոմ ծծմբից և երկու ատոմ ջրածնից-SH2

Գրել բանաձևերը և հաշվել հարաբերական մոլեկուլային զանգվածները