Դասարանական

Մարտի 4

1.Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր- ծերանալ-ծեր-ան-ալ
հարց-հարցնել-հարց-ն-ել
կիպ-կպչել-կպ-չ-ել
մահ-մահանալ-մահ-ան-ալ
գեղեցիկ-գեղեցկանա-գեղեցկ-ան-ալլ
վախ-վախենալ-վախ-են-ալ
մոտ-մոտենալ-մոտ-են-ալ
բազում-բազմանալ-բազմ-ան-ալ
կանգ-կանգնել-կանգ-ն-ել
կույր-կուրանալ-կուր-ան-ալ
ոչինչ-ոչնչանալ-ոչնչ-ան-ալ
ուրախ-ուրախանալ-ուրախ-ան-ալ
առաջ-առաջանալ-առաջ-ան-ալ

2.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական, ( ատ, ոտ կոտ, տ)
Մրել-մրոտել
պատռել-պատռոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրատել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրատել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

3.Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական,(ացն, եցն, ցն)
Պայթել-պայթեցնել-պայթ-եցն -ել
նստել-նստցնել-նստ-եցն-ել
խմել-խմեցնել-խմ-եցն-ել
խոսել-խոսեցնել-խոս-եցն-ել
հիշել-հիշեցնել-հիշ-եցն-ել
հագնել-հագեցնել-հագգ-ն-ել
իջնել-իջեցնել-իջ-եցն-ել
քնել-քանցնել-քան-ցն-ել
մեծանալ-մեծացնել-մեծ-ացն-ել
փախչել-փախցնել-փախ-ցն-ել
դողալ-դողացնել-դող-ացն-ել
խաղալ-խաղցնել-խաղ-ցն-ել
վախենալ-վախեցնել-վախ-ենց -ել
թռչել-թռցնել-թռ-ցն-ել
ծիծաղել-ծիծաղացնել-ծիծաղ-ացն-ել
փայլել-փայլեցնել-փայլ-եցն-ել
առաջանալ-առաջացնել-առաջ-ացն-ել
կարմրել-կարմրեցնել-կարմր-եցն-ել
կատաղել-կատաղացնել-կատաղ-ացն-ել

4.Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել-Վարդանին
հանդիպել-Վարդանին
զգուշանալ-Վարդանից
կարոտել-Վարդանին
զրկվել-խաղերից
ուշանալ-դասից
դիմել-Վարդանին
խուսափել-Արամ Խաչատրյանից

Հիդրա

Աղեխորշավորների տիպ  Աղեխորշավորները հանդիսանում են պարզագույն բազմաբջիջ օրգանիզմներ, որոնք ապրում են ծովերում, օվկիանոսներում, քաղցրահամ ջրերում: Աղեխորշավորները առանձնահատուկ են նրանով, որ ունեն իսկական մասնագիտացված և տարբերակված բջիջներ: 

 Այդ բջիջները խիստ տարբեր են կառուցվածքով և գործառույթով: Աղեխորշավորների մոտ առկա է մասնագիտացված բջիջների համախմբում՝ կյանքի կազմավորման հյուսվածքային մակարդակի նախատիպով: Աղեխորշավորներն ունեն առաջնային հյուսվածքներ: Նրանց մարմինն ունի պարկի ձև, որի խոռոչում իրականանում է մարսողությունը, որի համար էլ ստացել են իրենց անվանումը:

Այսինքն՝ աղեխորշավորները մաշկամկանային պարկի ներսում ունեն աղիքային խոռոչ, որը հաղորդակցվում է արտաքին միջավայրի հետ բերանային անցքի միջոցով: 

8-w1917.png

 Նրանց բերանային անցքի շուրջ շրջանաձև տեղակայված են երկար շոշափուկներ, որոնց և՛ շարժման, և՛ սննդառության դեր են կատարում: Նրանց մարմինն ունի ճառագայթային համաչափություն, քանի որ նրանք հիմնականում պասիվ տեղաշարժվող և որոշակի տեղանքի հարմարված օրգանիզմներ են: Աղեխորշավորներն ունեն 10 հազար տեսակ, որոնք հիմնականում ունեն զանգերի, գնդերի և հովանոցների տեսք: Աղեխորշավորների տիպն ունի երեք դաս. 

Մարմնի վնասված մասերը վերականգնելու ունակությունը կոչվում է ռեգեներացիա:Ռեգեներացիայի հատկությունը բնորոշ է գրեթե բոլոր կենդանի օրգանիզմներին և կյանքի բնորոշ հիմնական հատկություններից է:Բազմացումը Հիդրան բազմանում է և՛ անսեռ, և՛ սեռական եղանակով: Բարենպաստ պայմաններում հիդրան բազմանում է անսեռ եղանակով՝ բողբոջմամբ

 Բողբոջումը անսեռ բազմացման տեսակ է, որը խիստ յուրահատուկ է դրոժավոր սնկերին և աղեխորշավորներին:Բողբոջման ընթացքում հիդրայի մաշկամկանային պարկի արտաքին և ներքին շերտերը արտափքվում են՝ առաջացնելով բողբոջ: Այն մեծանում է և սկսում է զարգանալ. ազատ ծայրին առաջանում են բերանային անցքը և շոշափուկները: Վերջ ի վերջո ձևավորվում է ամբողջական, երիտասարդ հիդրա, որը պոկվում է մայրական օրգանիզմից և վարում ինքնուրույն կյանք: Հիդրայի վրա կարող է առաջանալ մի քանի բողբոջ միաժամանակ: 

 Անբարենպաստ պայմաններում, օրինակ՝ աշնանը հիդրան բազմանում է սեռական եղանակով:

Հիդրայի միջակա բջիջներից են առաջանում նաև նրա արական և իգական սեռական բջիջները:Նրա մարմնի վրա առաջանում են թմբիկներ, որոնցում հասունանում են սպերմատոզոիդներ կամ ձվաբջիջ:Հիդրաները հերմաֆրոդիտ են, այսինքն՝ և՛ արական, և՛ իգական գամետները առաջանում են նույն կենդանու մոտ:Ինքնաբեղմնավորումից խուսափելու համար արական և իգական գամետները միաժամանակ չեն հասունանում: Հասունացած սպերմատոզոիդները դուրս են գալիս ջրի մեջ և մտրակների օգնությամբ շարժվում դեպի մեկ այլ հիդրայի մարմինը, թափանցում նրա մեջ և միաձուլվում ձվաբջջին: Բեղմնավորված բջիջը պատվում է ամուր պատյանով և ընկնում ջրավազանի հատակին, իսկ մայրական օրգանիզմը աշնանը մահանում է: Գարնանը սաղմի զարգացումը շարունակվում է՝ բջիջները սկսում են արագ տրոհվել, որից հետո կազմավորում է երկշերտ օրգանիզմ, և երիտասարդ հիդրան դուրս է գալիս արտաքին միջավայր: