Գործնական քերականություն 05.03.2022

Գործնական աշխատանք 

1. Ընդգծե՛ք 3 պարզ բայ.
ա. սպառնալ, լրանալ, բռնանալ, ոռնալ, հուրհրալ, չքանալ
բ փախչել, շնչել, կառչել, հանգչել, դիպչել, զեղչել
գ. թոշնել, կայծկլտալ, խառնել, պրծնել, հիմնել, մեռնել
դ. թռչկոտել, մրոտել, իջնել, խայտալ, որոտալ, հեծկլտալ
2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա. Նա ինձ նրբորեն (զգալ, զգացնել) տվեց, որ ես սխալ եմ:
բ. Այս գինին քանի՞ տարի է (հնեցրած, հնացրած):
գ. Հարսն ու փեսան այնուհետև աղավնիներ (թռցրեցին,
թռցրին) օդ:
դ. Նա իմ ձեռքից ոչ մի տեղ էլ չի (փախչի, փախնի):
ե. Կատուն (ուռցրել, ուռեցրել) էր մեջքը և ֆշշացնում էր
իր ձագերին սպառնացող երեխաների վրա:
զ. Ձմռանը դպրոցում այնքան ցուրտ է լինում, որ մատներս
(սառում, սառչում) են ու փայտանում:
է. Մայրս ինձ փոքր ժամանակ միշտ (քնացրել, քնեցրել) է
օրորոցայիններով: