Կենգուրու մաթեմատիկական մրցույթին առաջադրված խնդիրներ

1. Նշված թվերից ո՞րն է զույգ:
(A) 2009
(B) 2 + 0 + 0 + 9
(C) 200 – 9
(D) 200 x 9
(E) 200 +9

2. Որտե՞ղ է գտնվում կենգուրուն:
Տե՛ս նկարում:

(A) շրջանագծի և եռանկյունու մեջ, սակայն ոչ քառակուսու մեջ
(B) եռանկյունու և քառակուսու մեջ, սակայն ոչ շրջանագծի մեջ
(C) շրջանագծի և քառակուսու մեջ, սակայն` ոչ եռանկյունու մեջ
(D) շրջանագծի մեջ, սակայն ո՛չ քառակուսու և ո՛չ էլ եռանկյունու մեջ
(Е) քառակուսու մեջ, սակայն ո՛չ շրջանագծի և ո՛չ էլ եռանկյունու մեջ

3. Քանի՞ ամբողջ թիվ կա 19,03-ի և 2,009-ի միջև:
(A) 16
(B) 17
(C) 14
(D) 15
(E) 17-ից ավելի

4. Թվանշանների նվազագույն քանակը, որը պետք է ջնջել 12323314 թվում այնպես, որ ստացվող թիվը լինի նույնը աջից ձախ կամ ձախից աջ կարդալու դեպքում, հավասար է.
(A) 1 (B) 2 (C) 3 (D) 4 (E) 5

5. Կա երեք արկղ սպիտակ, կարմիր և կանաչ: Դրանցից մեկում կա շոկոլադե սալիկ, մյուսում խնձոր, իսկ երրորդը դատարկ է: Գտեք շոկոլադե սալիկը, եթե հայտնի է, որ այն կա՛մ սպիտակ, կա՛մ կարմիր արկղում է, իսկ խնձորը` ո՛չ սպիտակ, ո՛չ էլ կանաչ արկղում է:
(A) սպիտակ
(B) կարմիր
(C) կանաչ
(D) կարմիր կամ կանաչ
(E) հնարավոր չէ որոշել

6. Քանի՞ նիստ ունի նկարում պատկերված մարմինը (անցքով պրիզմա):

(A) 3
(B) 5
(C) 6
(D) 8
(E) 12

7. 120 մ լայնություն ունեցող գետի վրա կառուցել են կամուրջ: Կամրջի մեկ քառորդ
մասը գետի ձախ ափին է, մեկ քառորդն էլ` գետի աջ ափին: Որքա՞ն է կամրջի
երկարությունը:
(A) 150մ
(B) 180մ
(C) 210մ
(D) 240մ
(E) 270մ

8. Նկարում պատկերված է երեք տարբեր չափսի քառակուսի: Ամենափոքր քառակուսու կողմի երկարությունը 20սմ է: Որքա՞ն է ընդգծված բեկյալի երկարությունը:

(A) 380 սմ
(B) 400 սմ
(C) 420 սմ
(D) 440 սմ
(E) 1680 սմ

9. Սենյակում կան կատուներ և շներ: Կատուների թաթերի քանակը երկու անգամ մեծ
է շների քթերի քանակից: Այդ դեպքում, կատուների քանակը.
(A) երկու անգամ մեծ է շների քանակից
(B) հավասար է շների քանակին
(C) հավասար է շների քանակի կեսին
(D) հավասար է շների քանակի 1/4-ին
(E) չորս անգամ մեծ է շների քանակից

10. Մենք օգտագործում ենք միանման ձողիկներ թվեր կազմելու համար, ինչպես ցույց է տրված աջ կողմում: Թվի կշիռ անվանենք ձողիկների այն քանակը, որ օգտագործվել է այդ թիվը կազմելու համար: Որքա՞ն է ամենածանր երկնիշ թվի կշիռը:
(A) 10 (B) 11 (C) 12 (D) 13 (E) 14