Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք սոսկածանցավոր 3 բայ.
ա. թխանալ, տուգանել, կախանել, մգանալ, մոտենալ,
պատճենել
բ. հագնել, ոստնել, գետնել, ելնել, ընկնել, տքնել
գ. շնչել, թռչել, կորչել, թրջել, հաչել, կպչել
2. Ընդգծե՛ք բազմապատկական ածանցով 3 բայ.
ա. ճանկռտել, նպաստել, նեղսրտել, ճխլտել, ծեծկռտել,
խարտել
բ. հավաստել, ծռմռտել, կոպտել, պահվտել, քակտել,
կապտել
գ. գրոտել, խոչընդոտել, պոկոտել, հոշոտել, նստոտել,
հետազոտել
դ. ժանգոտել, ջարդոտել, ցեխոտել, ծախծխոտել, ածխոտել,
ցատկոտել
ե. փայլկտալ, մտմտալ, ժպտալ, բոցկլտալ, հեծկլտալ,
ճտճտալ
3. Ընդգծե՛ք 3 բազմապատկական բայ.

ա. ջախջախել, գոռգոռալ, ծամածռել, կապկպել, խաբխբել,
սարսռալ
բ. փայլփլել, գեղգեղալ, թափթփել, կարկառել, փայփայել,
կախկխվել
գ. ողողել, շողշողալ, վախվխել, հայթայթել, հեծեծալ,
բարբառել
դ. փշրտել, ավարտել, նեղսրտել, պատռտել, կոխկռտել,
կողոպտել
ե. կապոտել, փոշոտել, ճմլկոտել, խայտալ, խշրտալ,
ժպտալ