Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
–Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
–Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
–Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
–Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
–Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։
Մի զորավոր առյուծ նստել էր ժայռին և տեսնում է որ, գազաններ այդ ճանապարհով գալիս էին դողալով և անցնում: Առյուծը հարցրեց նրանց. Ինչու՞ եք փախչում և ու՞մ ահից եք զարհուրած փախչում:
-Փախիր և դու, որովհետև ահա գալիս է մարդը:
– Ո՞վ է մարդը-հարցնում է առյուծը- և ի՞նչ է նա և ի՞նչ է նրա ուժը և նրա կերպարանքը, որ փախչում եք նրանից
– Կգա, կտեսնի քեզ և քեզ վայ կլինի:
Եվ ահա յուր հանդից եկավ մի հողագործ մարդ: Եվ առյուծն ասաց. Միթե՞ դու ես այն մարդը, որ փախցնում է գազաններին: Եվ նա ասաց. Այո, ես եմ: Առյուծն ասաց. Արի կռվենք:
Մարդն ասաց. Այո, բայց քո զենքերը քեզ հետ են, իսկ իմը՝ տանն են: Եկ, նախ քեզ կապեմ, որպեսզի չփախչես, մինչև ես գնամ առնեմ իմ զենքը և ապա կռվենք: Առյուծն ասաց. Երդվիր, որ կգաս և ես կլսեմ քեզ: Մարդն երդվեց և առյուծն ասաց. Հիմա կապիր ինձ և գնա, շուտ դարձիր: Մարդը հանեց պարանը և առյուծին պինդ կապով կապեց կաղնու ծառին և ծառից կտրեց մի բիր և սկսեց զարկել առյուծին:
Եվ առյուծը գոչեց. Եթե դու մարդ ես, ավելի խիստ և անխնա զարկիր իմ կողերին, որովհետև այս խելքին այդպես է վայել: