Ապրիլի 20

Գործնական աշխատանք

1. Ընդգծե՛ք հարակատար դերբայի 3 ձև.
ա. քնեած, հանգած, միգամած, խմած, տավարած, հատած
բ. տխրամած, փախած, վարկած, նշանած, խորոված,
անկասկած
2. Ընդգծե՛ք ենթակայական դերբայի 3 ձև.
ա. անսքող, ամոքող, բանթող, քերթող, թևալող, տապալող
բ. բանագող, դրվագող, քանդող, դոնդող, եռակող, ծաղկող
3. Ընդգծե՛ք համակատար դերբայի 3 ձև.
ա. պաշտելիս, ասուլիս, պտղամիս, հազալիս, օազիս, բանալիս
բ. ավետիս, ածելիս, հասպիս, հայելիս, մեղրամիս, թնդալիս

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ
նախադասությանը համապատասխանողը:
ա. Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) նվաղեց:
բ. Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց
ոտքը և մի քանի օր անցկացրեց անկողնում:
գ. Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):
դ. Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան
ու տեղնուտեղը սպանել:
ե. Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա
մի քանի օր ինձ չարչարող խնդրի լուծման ուղին: