168.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ կա: Այդ հազար երեք հարյուր ժողովուրդները խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում, մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով է խոսում: Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվել: Կոնգոյում հինգ հարյուր լեզու կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում, և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են ավելի քան վաթսուն լեզվով:
169.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ : Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոն հեկտար անտառ : Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար:
Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի ավելի քան երեք միլիոն ստեղծագործություններ են ցուցադրվել: Այդ թանգարանի բոլոր երեքհարյուր քսաներկու դահլիճներում նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր ճանապարհ է անցնում:
170.Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:
Այն ժամանակ Լեհաստանում ապրել են հարյուր տասնինը վայրի ցլեր որոնք չորսը պահվել են փորձատնտեսությունում , յոթը՝ կենդանաբանական այգիներում, իսկ հարյուր ութ ցլերը կա՛մ արգելանոցներում ապրել են, կա՛մ ազատ արածել՝ որտեղ որ պատահեր, բայց և անտառային նախարարության մշտական հսկողության տակ եմ :
Իսկ առաջներում, երբ անտառի թավուտներում արածում էին ավելի քան հազար հինգ հարյուր ցլեր, ոչ մեկը չէր հետևում նրանց:
Միայն Ուզանդայի Մյավա թերակղզում իննսուն գետաձիներից ավելի քան հարյուր խոտաճարակխոշոր կենդանիներ են ապրում:
171.Գտի՛ր նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները՝ուշադրություն դարձնելով թվականներին:
Ա. Բոլոր դասարաններում քսանհինգ աշակերտ կա: Բ. Բոլոր դասարաններում քսանհինգ-քսանհինգ աշակերտ կա:
Ա. Շրջանի գյուղերում երկու դպրոց կա: Բ. Շրջանի գյուղերում երկուական դպրոց կա:
Ա. Թռչունները չորս փետուր գցեցին ու անցան: Բ. Թռչունները չորսական փետուր գցեցին ու անցան:
Ա. Ընկերներս ամրոցում մի տուն ունեն: Բ. . Ընկերներս ամրոցում մի -մի տուն ունեն:
- Տրված թվականների հոմանիշ ձևերը կազմի՛ր: Տրված և ստացված բոլոր թվականները անվանի՛ր մեկ բառով:
Օրինակ՝ — հարյուրական-հարյուր-հարյուր:
Տասական-տաս-տաս, տասներկու-տասներկու-տասներկուական, հազար- հազար-հազարական, քսանհինգական-քսանհինգ-քսանհինգ, վեցական-վեց-վեց: