12.10.21

Գործնական աշխատանք

1. Յուրաքանչյուր շարքից առանձնացնել հոմանիշ բառերի 6 զույգ:

 Ա. Ընչաքաղց-անկշտում
զգաստ-զգոն
լիովին-ամբողջապես
գթալ-կարեկցել
ժրաջան-ջանասեր
ամբոխ- բազմություն

Բ.Լուրթ-կապտագույն
համամիտ-համակարծիք
տոկուն-կայուն
հաղթանդամ-մեծամարմին
ստահակ-խարդախ
ալևոր-զառամյալ

Գ) զեփյուռ-սյուք
ճգնել-ջանալ
պերճ-շքեղ
ձանձրալի-տաղտկալի
ճիրան-մագիլ
մեծանուն- անվանի

2. Բաց թողնված տեղերում գրել տրված բառերը:

Եղյամն էր սնկի գլուխն արծաթում,

Մրսում էր կարծես վայրի նշենին

Հանգստանում էր հողմը բացատում`

Ականջն ամպրոպի ազդանշանին:

(նշենի, ամպրոպ, բացատ, սունկ,)   

3. Դարձվածքների իմաստն արտահայտել մեկ բառով:

Ա. Լուն ուղտ դարձնել- ուռճացնել

Բ. Շունչ տալ-փրկել

Գ. Սիրտ անել-համարձակվել

Դ. Լույս սփռել-լուսավորել

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:
Աղքատ երեխան աչքերով կերավ խանութում դրված քաղցրավենիքը:
Կինը ամուսնու խելքը արդեն կերել էր:
Ես լույս աշխարհ եկա մայիս 15-ի գիշերը :
Նախագիծը ավարտելու համար ուսանողը գիշերը ցերեկ էր անում :
Նա գլխի ընկավ ,թե ես ինչ նկատի ունեի:
Գողը տան ամբողջ ծակուծուկը մտել էր:

5. Տրված արտահայտություններից յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով

ա) ուղիղ իմաստով,
բ) որպես դարձվածք:
Ձեռքով անել, աչքը մտնել, ձեռք մեկնել, (ինչ-որ բանի) տակ մտնել:
Ես գնալուց առաջ ձեռքով հաջողություն արեցի իմ ընկերոջը:
Փոշին աչքս մտավ աշխատանքի ժամանակ:
Ես երբ կատարեմ այդ դժվար աշխատանքը , ապա տնօրենիս աչքը կմտնեմ:
Տղաները ձեռքերը մեկնած պահում էին պարանը:
Մեր խումբը որոշեց,որ այս դժվար պահին ձեռք մեկնի կարիքավորներին:
Փիսոն մտավ սեղանի տակ:
Հսկայական ծախսերի տակ մտավ այդ գործարարը:

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.