Խաչակրաց արշավանքներ

Խաչակրաց արշավանքներն իրենց բնույթով կրոնական էին։ Սա կարելի է համարել Արևելքի և Արևմուտքի պայքարի գագաթնակետ. դեռևս սրանից առաջ անտիկ շրջանում սկսված հակասությունները ձեռք բերեցին ռազմական բնույթ։

Առաջին խաչակրաց արշավանքի պատճառներից մեկը Ալեքսիոս Ա Կոմնենոսի կողմից ուղարկված օգնության խնդրանքն էր Հռոմի Պապ Ուրբանուս Բ-ին։

Երբ Հռոմի Պապը 1095 թվականին խաչակրաց արշավանք ձեռնարկելու կոչ էր անում, Իսպանիայի քրիստոնյաները հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ հաջողություններ էին ցուցաբերում։ 1085 թվականին Լեոնի թագավորության կողմից Տոլեդոյի գրավումը վիթխարի հաջողություն էր։

Պապականությունն անհանգստացած էր այն փաստով, որ Երուսաղեմ մեկնող ուխտավորների մեծ մասը ենթարկվում էր հալածանքների։ Ըստ նրանց՝ նաև Սուրբ Երկիրը լատինականացնելուց և իրենց ենթարկելուց հետո ֆրանկների ուժի շնորհիվ իրենց կենթարկեն Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը 1054 թվականին անկախացել էր Հռոմից։

Հռոմի Պապը՝ Ուրբանոս Բ-ն, որն ավելի մեղմ էր, խաչակրաց արշավանքների շնորհիվ ցանկանում էր վերամիավորել քրիստոնյաներին։ Ըստ նրա՝ խաչակիրները չպետք է լինեին գերմանացի կամ վիկինգ, այլ նրա հայրենակիցները հյուսիսային Ֆրանսիայից։1096 թ սկզբներին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը։ Գարնանը ճանապարհ ընկան գյուղացիներից կազմված ջոկատները։ Երբ նրանք հասան Կոստանդնուպոլիս, 50.000-ից կենդանի էր մնացել 20.000-ը։ Չսպասելով ասպետների ժամանմանը` նրանք անցան Բոսֆորի նեղուցը և շարժվեցին դեպի Նիկեա քաղաք, որտեղ էլ և ջախջախվեցին սելջուկ-թուրքերի կողմից։ Փրկվեց միայն երեք հազարը։ 100.000 հեծյալ և 300.000 հետևակ ասպետները օրհնված Հռոմի Պապի կողմից, Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա ընկան Կոստանդնուպոլիս 1096 թվականի օգոստոսի 15-ին։ 1096 թ դեկտեմբերին նրանք հասան Կոստանդնուպոլիս։ Ստանալով մեծաքանակ աջակցություն Բյուզանդիայից, նրանք ափ իջան Փոքր Ասիայում և պաշարեցին Նիկեա քաղաքը։ Քաղաքը գրավվեց 1097 թ. հունիսի 19-ին։ Խաչակիրները շարունակեցին իրենց երկարատև արշավը Փոքր Ասիայով շոգ ամառվա պայմաններում։ Դրան հետևեց Անտիոքի երկարատև պաշարումը, որ սկսվեց 1097 թ. հոկտեմբերին և տևեց մինչև 1098 թվականի հունիսը։ Պաշարումն ավարտվեց միայն այն բանից հետո, երբ դարպասները բացեց ծագումով հայ մի զինվոր։ Մտնելով քաղաք խաչակիրները սկսեցին մուսուլման բնակիչների ջարդն ու մզկիթների ոչնչացումը։ Չնայած մուսուլմանների մի մեծ բանակ շարժվեց դեպի Անտիոք, սակայն հունիսի 28-ին խաչակիրները ջախջախեցին նրանց։ Իսկ մինչ այդ, խաչակիրները, օգտվելով այն փաստից, որ Եդեսիայի հայազգի կառավարիչը լինելով հունադավան աջակցություն չէր ստանում տեղի հայ բնակչության կողմից, սպանեցին նրան և ստեղծեցին իրենց առաջին պետությունը։ Անտիոքից հետո, հյուծված խաչակիրները, գրավելով ծովափնյա քաղաքները մեկը մյուսի հետևից, 1099 թ. հունիսի 7-ին հասան Երուսաղեմ` ունենալով նախնական ուժերի ընդամենը կեսը։  1099 թ. հուլիսի 15-ին խաչակիրները մտան քաղաք։ Ինչպես Անտիոքում, այստեղ նույնպես սկսվեցին մուսուլմանների և հրեաների ջարդ և մզկիթների ոչնչացում:

Խաղաղ ժամանակներին հետևեց Եդեսիայի գրավումը մուսուլմանների կողմից։ Կազմակերպվեց երկրորդ խաչակրաց արշավանքը։ Ֆրանսիական և հարավ-գերմանական խաչակիրները Լյուդովիկոս (Լուի) VII-ի և Կոնրադ III-ի գլխավորությամբ, համապատասխանաբար, հասան Երուսաղեմ 1147 թվականին, սակայն չկարողացան տանել ոչ մի խոշոր հաղթանակ։ Դամասկոսը գրավելու նրանց ծրագրերը նույնպես մատնվեցին անհաջողության։ Սակայն Միջերկրական ծովի մյուս ափում Երկրորդ խաչակրաց արշավանքը մեծ օգուտ բերեց։ Որոշ խաչակիրներ կանգ առան Պորտուգալիայի թագավորությունում, միացան Աֆոնսո Ա Պորտուգալացուն և վերանվաճեցին Լիսաբոնը մուսուլմաններից 1147 թվականին։ Այդ խմբի մի մասն էլ օգնեց Բարսելոնայի իշխանին գրավել Տորտոսան մյուս տարի։ Արդեն 1150 թվականին Գերմանիայի կայսրը և Ֆրանսիայի թագավորը ետ էին վերադարձել Սուրբ Երկրից առանց որևէ լուրջ հաջողության։ Հյուսիսային գերմանացիները և դանիացիները հարձակվեցին Վենդերի վրա թվականի Վենդական խաչակրաց արշավանքի ժամանակ, որը նույնպես չպսակվեց հաջողությամբ։

Leave a comment

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.